Մեկնաբանություն- Տարածաշրջանային մեխանիզմներ. Լարվածության կարգավորման ձևաչափը Հարավային Կովկասում
Իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը Կովկասում խնդիրների լուծումը տեսնում է 3+3 ձևաչափի և (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Իրան, Ռուսաստան, Թուրքիա) տարածաշրջանային այլ մեխանիզմների շրջանակում։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը, նշելով, որ դա հակասում է խաղաղությանը, կայունությանը և տարածաշրջանային համագործակցությանը։ Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը շարունակելու է ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ:
Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սրվել են լարվածությունները: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջ:
Լարվածությունները սրվեցին սեպտեմբերի 12-14-ը:
Անցյալ շաբաթ Եվրախորհուրդը հայտարարեց, որ 40 եվրոպացի դիտորդ է գործուղելու Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր սահմանին խաղաղության հաստատմանը նպաստելու համար։ Ենթադրվում է, որ այդ ուժերը տեղակայվելու են երկու երկրների սահմանի երկայնքով։
Ռուսաստանը նաև հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներ տեղակայելու պատրաստակամության մասին։ Այդ կապակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում նախատեսված է երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Մինչդեռ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ օտարերկրյա կողմերի՝ այդ թվում Եվրամիության կամ նույնիսկ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի միջամտությունն ու դերակատարումը արդյունավետ չեն եղել կովկասյան ճգնաժամում և չեն նպաստել վեճերի կարգավորմանը:
Այնուամենայնիվ, Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Կովկասում զարգացումների նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն որդեգրած հարևան երկիր, շարունակում է քաղաքական և անվտանգության փոխգործակցությունն այս տարածաշրջանի տարբեր կողմերի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով ձևավորել կայուն խաղաղություն։ Իրանը շեշտում է երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի աջակցությունը և այդ մոտեցումը համարում է իր մշտական քաղաքականությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից այս լարվածությունն ու տարաձայնությունները պետք է իրենց տեղը զիջեն տարածաշրջանային համագործակցությանը և ապահովեն Կովկասում բոլոր կողմերի շահերը: Իրականում, այն, ինչ կարող է օգնել լուծելու նման վեճերը, կառավարությունների քաղաքական կամքն է՝ սկսելու երկխոսություններ և օգտագործել տարածաշրջանային շրջանակներ, որոնք կարող են օգնել վերջ դնել լարվածությանը և լուծել տարաձայնությունները:
Այս հիման վրա, ընդգծելով տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխության անթուլատրելիությունը Իրանը ցանկանում է լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնությունները երկխոսության և տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչպիսին է Կովկասի վերաբերյալ 3+3 ձևաչափը։
Նախորդ տարվա 3+3 հանդիպմանը, որը տեղի ունեցավ Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և իհարկե առանց Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ, մասնակիցները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել փոխվստահության բարձրացման և Հարավային Կովկասում մարտահրավերների և սպառնալիքների դիմագրավման ուղղությամբ:
Իրանի արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը ներկայիս ճգնաժամերի կարգավորման համար և նշել. «Մենք տարածաշրջանային անվտանգությունը համարում ենք փոխկապակցված թեմա»: