Մեկնաբանություն. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության շարունակվելը հարցականի տակ է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186190-Մեկնաբանություն._Ուկրաինային_ԱՄՆ_ի_օգնության_շարունակվելը_հարցականի_տակ_է
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին զուգահեռ, Մոսկվայի վր աճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ-ի կողմից ամիսներ շարունակ Կիևին ցուցաբերվող ֆինասնական օգնության շարունակական լինելը, միջանկյալ ընտրություններին ընդառաջ, հարցականի տակ է հայտնվել: ԱՄՆ-ի բարձրաստիճան հանրապետականները զգուշացրել են, որ Կոնգերսում հաղթելու դեպքում, կնվազեցնեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե վերահսկողության տակ վերցնեն Կոնգրեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2022 08:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.  Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության  շարունակվելը հարցականի տակ է

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին զուգահեռ, Մոսկվայի վր աճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ-ի կողմից ամիսներ շարունակ Կիևին ցուցաբերվող ֆինասնական օգնության շարունակական լինելը, միջանկյալ ընտրություններին ընդառաջ, հարցականի տակ է հայտնվել: ԱՄՆ-ի բարձրաստիճան հանրապետականները զգուշացրել են, որ Կոնգերսում հաղթելու դեպքում, կնվազեցնեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե վերահսկողության տակ վերցնեն Կոնգրեսը:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում նախատեսված են միջանկյալ  ընտրությունները, որոնք  կարևոր են, հատկապես հաշվի առենոլվ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը:  Վաշինգտոնը վերջին 9 ամիսների ընթացքում միլիարդավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային:  Վերջերս  Պենտագոնն Ուկրաինա ուղարկել նոր ռազմական փաթեթ՝ ներառյալ 45 T-72 տանկ, 250 M-1117 զրահամեքենա և 100 Phoenix Ghost տեսակի ԱԹՍ-ներ:

Վաշինգտոնն Ուկրաինան դիտարկում է որպես մի երկիր, որի միջոցով կարող է հասնել Ռուսաստանի, հատկապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ իր վաղեմի նպատակներին, ով համարվում է ԱՄՆ ծավալապաշտական  ​​նպատակների ամենալուրջ հակառակորդը:

Ուկրաինայի համար չափազանց մեծ բյուջեների հաստատումը  այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ի տնտեսական վիճակը լավ չէ, և շատերը տնտեսական լճացում են կանխատեսում, ապացուցում է, որ Վաշինգտոնը Կիևի նկատմամբ բարեկամական կամ բարիացակամ մտադրությունների փոխարեն  օգտագործում է Ուկրայինայի  պատերազմը, այն ձգձգելով Ռուսաստանի ռազմական հնարավորությունները քայքայելու համար:

Բայց հանրապետականների հաղթանակի դեպքում այդ օգնությունների շարունակությունը հարցականի տակ է: Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Ես մտահոգ եմ: Եթե ​​հանրապետականները հաղթեն 2022 թվականի նոյեմբերի ընտրություններում, Ուկրաինային ռազմական օգնությունը կարող է չհաստատվել»։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության կուսակցության առաջնորդ Քևին Մաքքարթին այս կապակցությամբ զգուշացրել է. «Ամերիկացիները կանգնած են տնտեսական լճացման դիմաց, նրանք Ուկրաինային անսահման հնարավորություններ չեն տրամադրում»:

Ամերիկացի օրենսդիրները փորձում են մինչև 2023 թվականի հունվարը հաստատել Ուկրաինային 50 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթը, այն  մտավախությունների ֆոնին, որ նոյեմբերի ընտրությունների արդյունքներից հետո օգնությունը կարող է դադարեցվել: Սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն այս համատեքստում ասել է, որ ամերիկացի դեմոկրատական և հանրապետական օրենսդիրների հետ հանդիպումներում վերջիններս  վստահեցրել են, որ երկու կուսակցություններն էլ շարունակելու են օգնել Ուկրաինային։

Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցը Հանրապետական կուսակցության համար խնդրահարույց է դարձել: Այս մասին American Enterprise ինստիտուտի անդամ Էլիզաբետ Բրաունն ասում է.«Հանրապետականների տոնայնության տարբերությունն արտացոլում է արտաքին քաղաքականության շուրջ ներքին լարվածությունը: Սա հանրապետական ​​կուսակցությունում երկու խմբակցությունների՝ թրամփիստների և ավելի ավանդական հանրապետականների առկայության ապացույցն է»:

Եվրոպայում նույնպես ավելացել են  մտահոգություններն Ուկրաինային ԱՄՆ-ի օգնությունների  շարունակման վերաբերյալ: Բրիտանիայի խորհրդարանի բարձրաստիճան անդամներից Թոբիաս Էլվուդը, ով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն է, այս կապակցությամբ ասել է.«Եթե ԱՄՆ-ը նահանջի​​, Պուտինը կարող է հաղթանակը հանել պարտության ավերակներից»:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Այս ընտրությունների արդյունքը կազդի Միացյալ Նահանգների ներքին և արտաքին քաղաքականության վրա, այդ թվում՝  Ուկրաինայի պատերազմի և դրա ճակատագրի  հարցում: