Մեկնաբանություն. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության շարունակվելը հարցականի տակ է
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին զուգահեռ, Մոսկվայի վր աճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ-ի կողմից ամիսներ շարունակ Կիևին ցուցաբերվող ֆինասնական օգնության շարունակական լինելը, միջանկյալ ընտրություններին ընդառաջ, հարցականի տակ է հայտնվել: ԱՄՆ-ի բարձրաստիճան հանրապետականները զգուշացրել են, որ Կոնգերսում հաղթելու դեպքում, կնվազեցնեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե վերահսկողության տակ վերցնեն Կոնգրեսը:
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում նախատեսված են միջանկյալ ընտրությունները, որոնք կարևոր են, հատկապես հաշվի առենոլվ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը: Վաշինգտոնը վերջին 9 ամիսների ընթացքում միլիարդավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային: Վերջերս Պենտագոնն Ուկրաինա ուղարկել նոր ռազմական փաթեթ՝ ներառյալ 45 T-72 տանկ, 250 M-1117 զրահամեքենա և 100 Phoenix Ghost տեսակի ԱԹՍ-ներ:
Վաշինգտոնն Ուկրաինան դիտարկում է որպես մի երկիր, որի միջոցով կարող է հասնել Ռուսաստանի, հատկապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ իր վաղեմի նպատակներին, ով համարվում է ԱՄՆ ծավալապաշտական նպատակների ամենալուրջ հակառակորդը:
Ուկրաինայի համար չափազանց մեծ բյուջեների հաստատումը այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ի տնտեսական վիճակը լավ չէ, և շատերը տնտեսական լճացում են կանխատեսում, ապացուցում է, որ Վաշինգտոնը Կիևի նկատմամբ բարեկամական կամ բարիացակամ մտադրությունների փոխարեն օգտագործում է Ուկրայինայի պատերազմը, այն ձգձգելով Ռուսաստանի ռազմական հնարավորությունները քայքայելու համար:
Բայց հանրապետականների հաղթանակի դեպքում այդ օգնությունների շարունակությունը հարցականի տակ է: Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Ես մտահոգ եմ: Եթե հանրապետականները հաղթեն 2022 թվականի նոյեմբերի ընտրություններում, Ուկրաինային ռազմական օգնությունը կարող է չհաստատվել»։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության կուսակցության առաջնորդ Քևին Մաքքարթին այս կապակցությամբ զգուշացրել է. «Ամերիկացիները կանգնած են տնտեսական լճացման դիմաց, նրանք Ուկրաինային անսահման հնարավորություններ չեն տրամադրում»:
Ամերիկացի օրենսդիրները փորձում են մինչև 2023 թվականի հունվարը հաստատել Ուկրաինային 50 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթը, այն մտավախությունների ֆոնին, որ նոյեմբերի ընտրությունների արդյունքներից հետո օգնությունը կարող է դադարեցվել: Սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն այս համատեքստում ասել է, որ ամերիկացի դեմոկրատական և հանրապետական օրենսդիրների հետ հանդիպումներում վերջիններս վստահեցրել են, որ երկու կուսակցություններն էլ շարունակելու են օգնել Ուկրաինային։
Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցը Հանրապետական կուսակցության համար խնդրահարույց է դարձել: Այս մասին American Enterprise ինստիտուտի անդամ Էլիզաբետ Բրաունն ասում է.«Հանրապետականների տոնայնության տարբերությունն արտացոլում է արտաքին քաղաքականության շուրջ ներքին լարվածությունը: Սա հանրապետական կուսակցությունում երկու խմբակցությունների՝ թրամփիստների և ավելի ավանդական հանրապետականների առկայության ապացույցն է»:
Եվրոպայում նույնպես ավելացել են մտահոգություններն Ուկրաինային ԱՄՆ-ի օգնությունների շարունակման վերաբերյալ: Բրիտանիայի խորհրդարանի բարձրաստիճան անդամներից Թոբիաս Էլվուդը, ով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն է, այս կապակցությամբ ասել է.«Եթե ԱՄՆ-ը նահանջի, Պուտինը կարող է հաղթանակը հանել պարտության ավերակներից»:
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Այս ընտրությունների արդյունքը կազդի Միացյալ Նահանգների ներքին և արտաքին քաղաքականության վրա, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի և դրա ճակատագրի հարցում: