Մեկնաբանություն- Մոսկվան Իսրայելին զգուշացրել է՝ Ուկրաինայի հարցում կարմիր գծերն անցնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186274-Մեկնաբանություն_Մոսկվան_Իսրայելին_զգուշացրել_է_Ուկրաինայի_հարցում_կարմիր_գծերն_անցնելու_կապակցությամբ
Մոսկվան Թել Ավիվին զգուշացրչել է, որ եթե ռեժիմը փորձի թեկուզ երրորդ երկրի միջոցով ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային, ապա Ռուսաստանը դա կդիտարկի որպես կարմիր գծի հատում, և այդ քայլը կունենա հետևանքներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2022 08:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Մոսկվան Իսրայելին զգուշացրել է՝ Ուկրաինայի հարցում կարմիր գծերն անցնելու կապակցությամբ

Մոսկվան Թել Ավիվին զգուշացրչել է, որ եթե ռեժիմը փորձի թեկուզ երրորդ երկրի միջոցով ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային, ապա Ռուսաստանը դա կդիտարկի որպես կարմիր գծի հատում, և այդ քայլը կունենա հետևանքներ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի անվտանգության արդյունաբերական ընկերությունը շրջանցել է «Ուկրաինային առաջադեմ զենք վաճառելու արգելքը» և Լեհաստանի միջոցով Կիևին վաճառել ՀՕՊ համակարգեր։

Ռուս-ուկրաինական պատերազմի շարունակմանը և Արևմուտքի կողմից Կիևին տրամադրվող աջակցությանը զուգահեռ, Թել Ավիվում ըստ երևույթին մտածել են, որ կարող են ձևավորել սեփական ճակատը: Ռեժիմի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱԳ նախարար Յաիր Լապիդը, դատապարտել են Մոսկվային՝ Ուկրաինայում «ռազմական հանցագործությունների» համար: Բացի այդ, Թել Ավիվը ռազմական տեխնիկա և սաղավարտներ է տրամադրել Ուկրաինայի բանակին: Ուկրաինային ցուցաբերած ռազմական աջակցությունը բացահայտել է ռեժիմի իրական նպատակները:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, քննադատելով Ուկրաինայի պատերազմում սիոնիստների անմիջական ներկայությունն ասել է. «Իսրայելցի վարձկանները կռվում են Ուկրաինայի Ազովի գնդի մարտիկների կողքին»։ Բացի այդ, ուկրաինական ծագմամբ տասնյակ իսրայելցիներ լքել են օկուպացված Պաղեստինը, որպեսզի օգնեն ուկրաինական բանակին: Իսկ Սիոնիստական ​​ռեժիմի պահեստազորի սպաները Ուկրաինայի քաղաքացիներին մարզում են Ռուսաստանի դեմ կռվելու համար:

Վերջերս ուկրաինական պատերազմում Իսրայելի դիրքորոշման պատճառով, Մոսկվայում փակվեց ռեժիմի գործակալություններից մեկը, որը համարվում էր Ռուսաստանում Սիոնիստական ռեժիմի ամենակարևոր կենտրոններից և զբաղվում էր ռուսական ծագումով հրեաներին բռնագրավված Պաղեստին տեղափոխմամբ: Ռուսատսանում գործող նմանատիպ մյուս կազմակերպությունները զգուշացվել են, որ եթե շարունակեն միջամտողական գործունեությունը, նույնպես կփակվեն: Այս կենտրոնի փակումը շրջադարձային էր Մոսկվա-Թել Ավիվ լարվածության սրման հարցում: Օրենքը խախտելու պատճառով հրեական կենտրոնի փակումը լուրջ հարված էր Սիոնիստական ​​ռեժիմին, քանի որ գործակալությունն առանցքային դեր է խաղացել Ռուսաստանից բռնագրավված Պաղեստին հրեաների զանգվածային գաղթի գործում:

Իսկ հիմա, Սիոնիստաակլն ռեժիմի ընտրություններում Ներթանյահուի հաղթանակի ու նրա կողմից կառավարության ձևավորմանը զուգահեռ, կրկին ուշադրության կենտրոնում է Ուկրաինայի պատերազմի նկատմամբ ռեժիմի դիրքորոշման հարցը, հաշվի առնելով Նեթանյահուի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկարամյա հարաբերությունները:

Ռեժիմի ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդն իր կառավարման տարիներին գործնականում անտեսել է Մոսկվայի նախազգուշացումները և նույնիսկ ԱԳ նախարարի պաշտոնում դատապարտել Մոսկվայի գործողություններն Ուկրաինայում: Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի հարցում  կորդեգրի չափավոր քաղաքականություն: Սակայն մյուս կողմից նա ճնշման կենթարկվի ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից՝ ուկրաինական բանակի համար հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու համար: Սակայն այդ որոշումը  միանշանակ կարժանանա  Մոսկվայի բուռն արձագանքին և կարող է անգամ ստիպել Ռուսաստանին վերանայել իր հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ։