Մեկնաբանություն- Արտասահմանյան լրատվամիջոցների գործակալը խոստովանել է, որ օգնել է անջատողական խմբավորումներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186348-Մեկնաբանություն_Արտասահմանյան_լրատվամիջոցների_գործակալը_խոստովանել_է_որ_օգնել_է_անջատողական_խմբավորումներին
Կիրակի օրը համացանցում էր հայտնվել BBC-ի հաղորդավարի ձայնագրությունը, որում նա բացահայտում է, թե ինչպես են խռովարարները և նրանց աջակցող լրատվամիջոցները փորձում իրականացնել Իրանը մասնատելու ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2022 08:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արտասահմանյան լրատվամիջոցների գործակալը խոստովանել է, որ օգնել է անջատողական խմբավորումներին

Կիրակի օրը համացանցում էր հայտնվել BBC-ի հաղորդավարի ձայնագրությունը, որում նա բացահայտում է, թե ինչպես են խռովարարները և նրանց աջակցող լրատվամիջոցները փորձում իրականացնել Իրանը մասնատելու ծրագիրը:

Ձայնագրությունում BBC-ի պարսկերեն բաժնի լրագրող Ռանա Ռահիմփուրը բացահայտորեն տեղեկացնում է Իրանի մասնատման և կազմաքանդման ծրագրի մասին և նշում, որ խռովարարների կուլիսային նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ Իրանի մասնատումը:

Ռահիմփուրն ասում է, որ սաուդյան Iran International լրատվամիջոցը պատրաստ է հարթակ  տրամադրեկ միայն անջատողական կուսակցությունների առաջնորդներին և  հարցազրույց  անցկացնել միայն նրանց հետ։ Ռանա Ռահիմփուրն Instagram-ի իր էջում հաստատել է այս աուդիո ֆայլի իսկությունը։ Համացանցում հայտնված ձայնագրությունը հակաիրանական լրատվամիջոցների լրագրողների հստակ խոստովանություններից մեկն է, որը վկայում է անկարգություններին որոշ լրատվամիջոցների, այդ թվում BBC-ի և International-ի աջակցության մասին:

Օտարերկրյա պարսկալեզու լրատվամիջոցները, ինչպիսին էIran International-ը, «լուսաբանելով» Իրանի իրադարձությունները, փորձում են երկրում քաոս ու անկարգություններ հրահրել: The Guardian-ը վերջերս  գրել էր, որ Սաուդյան Արաբիան 250 միլիոն դոլարի բյուջե է տրամադրում Iran International հեռուստաընկերությանը։

Քաղաքական հարցերի փորձագետ Մոհամմեդ Սադեղ Քուշքին ասել է.«Օտարերկրյա լրատվամիջոցները, Iran International-ի առաջնորդությամբ կազմակերպված ձևով փորձում են Իրանի հասարակությանը, հատկապես՝ երիտասարդներին, մղել բախումների»:

Մահսա Ամինիի մահից հետո տեղի ունեցած անկարգություններում անմիջական դերակատարություն են ունեցել այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են «Քոմելեն» և «Դեմոկրատը»՝ Քուրդիստանում և Արևմտյան Ատրպատականում, «Ալ-Ահվազիա» խմբավորումը Խուզեստանում և «Ջեյշ ալ-Ադլ» (Ջեյշ ալ-Զոլմ) խմբավորումը Սիստան ու Բելուչեստանում: 

«Քոմելե» խմբավորման առաջնորդ Էբրահիմ Ալիզադեն տեսանյութ հրապարակելով խոստովանել է, որ սադրիչ գործողություններ է կազմակերպել և նախապես ծրագրել է Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների իրականացումը։

Այնուամենայնիվ, չնայած Միացյալ Նահանգների գլխավորությամբ Արևմուտքի մի քանի տասնամյակների ջանքերին և դավադրություններին, ինչպես նաև հակահեղափոխական և անջատողական խմբերի հանցավոր և դիվերսիոն գործողություններին և Իրանում անկարգություններ հրահրելու նրանց համակողմանի ջանքերին, Իսլամական Իրանը միշտ եղել է անդրդվելի և պահպանել իր հեղինակությունը: Իսկ Իրանի ժողովուրդը, դժվարին իրավիճակներում հայտարարելով Իրանի Իսլամական Հանրապետությանը սատարելու մասին, ընդգծել է, որ դիմակայելու է ցանկացած խռովություն և անկարգություն և ակտիվ դերակատարություն է ունեցել այդ ուղղությամբ: