Մեկնաբանություն- Արտասահմանյան լրատվամիջոցների գործակալը խոստովանել է, որ օգնել է անջատողական խմբավորումներին
Կիրակի օրը համացանցում էր հայտնվել BBC-ի հաղորդավարի ձայնագրությունը, որում նա բացահայտում է, թե ինչպես են խռովարարները և նրանց աջակցող լրատվամիջոցները փորձում իրականացնել Իրանը մասնատելու ծրագիրը:
Ձայնագրությունում BBC-ի պարսկերեն բաժնի լրագրող Ռանա Ռահիմփուրը բացահայտորեն տեղեկացնում է Իրանի մասնատման և կազմաքանդման ծրագրի մասին և նշում, որ խռովարարների կուլիսային նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ Իրանի մասնատումը:
Ռահիմփուրն ասում է, որ սաուդյան Iran International լրատվամիջոցը պատրաստ է հարթակ տրամադրեկ միայն անջատողական կուսակցությունների առաջնորդներին և հարցազրույց անցկացնել միայն նրանց հետ։ Ռանա Ռահիմփուրն Instagram-ի իր էջում հաստատել է այս աուդիո ֆայլի իսկությունը։ Համացանցում հայտնված ձայնագրությունը հակաիրանական լրատվամիջոցների լրագրողների հստակ խոստովանություններից մեկն է, որը վկայում է անկարգություններին որոշ լրատվամիջոցների, այդ թվում BBC-ի և International-ի աջակցության մասին:
Օտարերկրյա պարսկալեզու լրատվամիջոցները, ինչպիսին էIran International-ը, «լուսաբանելով» Իրանի իրադարձությունները, փորձում են երկրում քաոս ու անկարգություններ հրահրել: The Guardian-ը վերջերս գրել էր, որ Սաուդյան Արաբիան 250 միլիոն դոլարի բյուջե է տրամադրում Iran International հեռուստաընկերությանը։
Քաղաքական հարցերի փորձագետ Մոհամմեդ Սադեղ Քուշքին ասել է.«Օտարերկրյա լրատվամիջոցները, Iran International-ի առաջնորդությամբ կազմակերպված ձևով փորձում են Իրանի հասարակությանը, հատկապես՝ երիտասարդներին, մղել բախումների»:
Մահսա Ամինիի մահից հետո տեղի ունեցած անկարգություններում անմիջական դերակատարություն են ունեցել այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են «Քոմելեն» և «Դեմոկրատը»՝ Քուրդիստանում և Արևմտյան Ատրպատականում, «Ալ-Ահվազիա» խմբավորումը Խուզեստանում և «Ջեյշ ալ-Ադլ» (Ջեյշ ալ-Զոլմ) խմբավորումը Սիստան ու Բելուչեստանում:
«Քոմելե» խմբավորման առաջնորդ Էբրահիմ Ալիզադեն տեսանյութ հրապարակելով խոստովանել է, որ սադրիչ գործողություններ է կազմակերպել և նախապես ծրագրել է Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների իրականացումը։
Այնուամենայնիվ, չնայած Միացյալ Նահանգների գլխավորությամբ Արևմուտքի մի քանի տասնամյակների ջանքերին և դավադրություններին, ինչպես նաև հակահեղափոխական և անջատողական խմբերի հանցավոր և դիվերսիոն գործողություններին և Իրանում անկարգություններ հրահրելու նրանց համակողմանի ջանքերին, Իսլամական Իրանը միշտ եղել է անդրդվելի և պահպանել իր հեղինակությունը: Իսկ Իրանի ժողովուրդը, դժվարին իրավիճակներում հայտարարելով Իրանի Իսլամական Հանրապետությանը սատարելու մասին, ընդգծել է, որ դիմակայելու է ցանկացած խռովություն և անկարգություն և ակտիվ դերակատարություն է ունեցել այդ ուղղությամբ: