Մեկնաբանություն- Միջանկյալ ընտրությունները խորհրդանշում են Ամերիկայի մասնատումն ու բևեռացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186544-Մեկնաբանություն_Միջանկյալ_ընտրությունները_խորհրդանշում_են_Ամերիկայի_մասնատումն_ու_բևեռացումը
Երեքշաբթի օրը երկրի բոլոր նահանգներում անցկացվել է 2022 թվականի ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։ Այս ընտրությունները, որոնք պատմության մեջ ոչ նախագահական ամենաթանկ արժեցող մրցույթներից են, անցկացվեցին այն ժամանակ, երբ ամերիկացի ընտրողները մտահոգված էին երկրի ապագա ճանապարհով և միաժամանակ աննախադեպ քաղաքական պառակտումը ստվեր գցեց երկրի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2022 14:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Միջանկյալ ընտրությունները խորհրդանշում են Ամերիկայի մասնատումն ու բևեռացումը

Երեքշաբթի օրը երկրի բոլոր նահանգներում անցկացվել է 2022 թվականի ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։ Այս ընտրությունները, որոնք պատմության մեջ ոչ նախագահական ամենաթանկ արժեցող մրցույթներից են, անցկացվեցին այն ժամանակ, երբ ամերիկացի ընտրողները մտահոգված էին երկրի ապագա ճանապարհով և միաժամանակ աննախադեպ քաղաքական պառակտումը ստվեր գցեց երկրի վրա:

Միջանկյալ ընտրությունների ձայների հաշվարկով մեծացավ հանրապետականների և դեմոկրատների միջև հեռավորությունը և հանրապետականների՝ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու հնարավորությունը։ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վերջին արդյունքը ցույց է տալիս, որ Ներկայացուցիչների պալատի ընդհանուր 435 տեղից հանրապետականներին հաջողվել է մինչ այժմ ստանալ 207 մանդատ։ Դեմոկրատները նույնպես ստացել են 189 մանդատ։ Այն կուսակցությունն է կարող շահել Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը, որ ունենա առնվազն 218 մանդատ։ Ամերիկացի հանրապետական ​​և դեմոկրատ թեկնածուները ստացել են համապատասխանաբար 49 և 48 մանդատ։ Սենատում մեծամասնությունը կունենա 51 մանդատ ստացած կուսակցությունը։ Սենատն ունի 100 տեղ։

Երկու կուսակցություններից յուրաքանչյուրը՝ դեմոկրատներն ու հանրապետականները, այս ընտրությունները համարում են մյուս կողմի հետ հաշիվներ մաքրելու հնարավորություն: Չնայած որ, արդեն իսկ հնչում են հանրապետականների կողմից Ջո Բայդենի իմփիչմենթի շշուկները։

Երկու կուսակցություններում, հատկապես Հանրապետական​​կուսակցությունում, ռադիկալ ​​տարրերն աճում են՝ այդպիսով  քաղաքական ռադիկալիզմը սպառնում է ամերիկյան ժողովրդավարությանը։

ԱՄՆ Կոնգրեսի 2022 թվականի միջանկյալ ընտրություններից մեկ օր անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշելով որ դա լավ օր է ժողովրդավարության և Ամերիկայի համար և ասաց. «Կարմիր ալիքը չեղավ»։

Թեեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում առաջատարը հանրապետականներն են, սակայն դա տարբերվում է վճռական հաղթանակ կանխատեսելուց։ Հանրապետական ​​կուսակցության վետերան սենատոր «Լինդսի Գրեհեմը» 2022 թվականի միջանկյալ ընտրությունների շրջանակներում հստակ խոստովանել է, որ ինչպես և սպասվում էր, ընտրությունների այս փուլում Հանրապետական​​կուսակցության հաղթանակի կարմիր ալիք չկար, և այս կուսակցությունը չկարողացավ մեծ տարբերություն ստեղծել իր մրցակցի հետ Կոնգրեսի մանդատներ նվաճելու հարցում։ Մեկ այլ խնդիր է կասկածի տակ առնել ընտրությունների անցկացման առողջությունը, ներառյալ միջանկյալ ընտրությունները, որոնք սնվում են արմատական ​​քաղաքական գործիչների կողմից, ինչպիսին է այս երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Փորձագետները կարծում են, որ ամերիկյան ընտրական հնացած համակարգը չի երաշխավորում ընտրական գործընթացի օրինականությունը, իսկ ընտրողները չեն վստահում ընտրությունների արդյունքներին և դրանք համարում են կեղծիք։

Միևնույն ժամանակ, Ամերիկայի աճող տարաձայնությունները, որոնք ներթափանցել են այս երկրի հասարակության մեջ, պատճառ են դարձել, որ ավելի քան երբևէ առերեսվենք ԱՄՆ-ում պառակտված և բևեռացված հասարակության հետ: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ԱՄՆ Կոնգրեսի պարբերական միջանկյալ ընտրությունների արդյունքները որակել է որպես ԱՄՆ-ի «լուրջ պառակտում» և ընտրությունների վավերականության վերաբերյալ ընտրողների կասկածանք։

Ամերիկյան ժողովրդավարությունն այժմ բախվում է բազմաթիվ մարտահրավերների ու ռիսկերի, իսկ նախագահական և միջանկյալ ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ կասկածներ կան ամերիկյան հասարակության մեջ։ Ամերիկացի ընտրողները կորցրել են իրենց վստահությունը ամերիկյան քաղաքական համակարգի նկատմամբ, և ԱՄՆ-ում քաղաքական բռնությունները նույնպես աճող ընթացք են ունեցել: