Մեկնաբանություն՝ Արևմուտքի նոր ճնշումներն Իրանի դեմ՝ խռովությունների նախագծի տապալումից հետո
Իրանում խառնակությունների նախագծի տապալումից հետո, արևմտյան երկրներն այժմ նոր ուղիներ են փնտրում Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար: Այս կապակցությամբ, բացի նոր պատժամիջոցների նախագծումից, Արևմուտքը, հատկապես՝ եվրոպացիները, հանդես են եկել հակաիրանական հայտարարություններով ու բանաձևերով և ուժեղացրել քաղաքական ճնշումները։
Եվրոպեռյակը հակաիրանական հայտարարություն է արել, որում ասված է.«Մենք դատապարտում ենք Իրանի ապակայունացնող գործունեությունը Արևմտյան Ասիայում և հանձնառու ենք դիմակայել դրան։ Մենք երաշխավորում ենք, որ Իրանին հասանելի չի լինելու միջուկային զենքը: Մենք մտահոգված ենք Ատոմական էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի անբավարար համագործակցությամբ»։
Եվրոեռյակն ԱՄն-ի հետ միասին գործակալության Կառավարիչների խորհրդինէ ներկայացրել հակաիրանական բանաձևի նախագիծ, չնայած Թեհրանը համաձայնել է թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քննիչներին այս ամիս այցելել իր միջուկային օբյեկտներ,և ստուգումներ անցկացնել կազմակերպության 35 անդամների վերջին ենթադրությունների մասին, թե միջուկային 3 օբյեկտներում հայտնաբերվելէ չհայտարարագրված ուրան: Այսպիսով, չնայած ՄԱԳԱՏԵ-ի հետ տարաձայնությունները հարթելու Իրանի բարի մտադրություններին և ջանքերին, Արևմուտքը դեռ փորձում է օգտագործել այս հարցը որպես Թեհրանի դեմ ճնշման լծակ։
Մյուս կողմից Բրիտանիան Թեհրանի դեմ հոգեբանական նոր պատերազմ է սկսել, կանչելով Լոնդոնում Իրանի դեսպանին։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարեց, որ կանչել է Իրանի բարձրաստիճան դիվանագետին՝ որոշ լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ դեսպանը կանչվել է Բրիտանիայում աշխատող լրագրողների հասցեին հնչոցված սպառնալիքներից հետո։ Հարկ է նշել, որ վերջերս Բրիտանիայի դեսպանը կանչվել էր Իրանի ԱԳՆ-՝ այդ երկր միջամտողական դիրքորոշման, ինչպես նաև Լոնդոնում տեղակայված պարսկալեզու լրատվամիջոցների քարոզչության պատճառով: Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, աջակցեցին անկարգություններին և ավելի սրեցին իրավիճակը հանդես գալով միջամտողական հայտարարություններով։ Չբավարարվելով կործանարար գործողություններով, այդ երկրները պատժամիջոցներ են սահմանել Իրանի մի շարք պաշտոնյաների և հաստատությունների դեմ: Ի պատասխան, Իրանը պատժամիջոցներ կիրառեց եվրոպական և բրիտանական մի խումբ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ: ԻԻՀ Սեյեդ Էսմայիլ Խաթիբն ասել է.«Երկրի վերջին իրադարձություններում ակնհայտ ու պարզ էր Սիոնիստական ռեժիմի դերը՝ դրանց գործադրման, անգլիացիների դերը՝ քարոզչության և Սաուդյան ռեժիմի դերը ֆինանսավորման մեջ»։
Վերջին անկարգությունների ժամանակ եվրոպական երկրները ԱՄՆ-ի հետ միասին, նրանց լրատվամիջոցները, ինչպես նաև պարսկերենով հեռարձակվող լրատվամիջոցները, որոնց աջակցում է Արևմուտքը, Իրանի ժողովրդին սատարելու կեղծ կարգախոսով, չխնայեցին ոչինչ անկարգությունները հովանավորելու և ժողովրդի անվտանգությունը խախտելու առումով, սակայն անտեսեցին Իրանի ժողովրդի ծավալուն ներկայությունը քայլարշավներում՝ ի հովանավորություն Իսլամական Հանրապետության համակարգի և նրանց վճռական հակառակությունը անկարգությունների նկատմամբ: Այժմ, չնայած Արևմուտքի կրկնվող ձախողումներին, Արևմուտքի կողմից նոր բազմակողմ արշավ է սկսվել Իրանի դեմ, որի նպատակն է թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը և խստացնել համակողմանի ճնշումները Թեհրանի դեմ: