Մեկնաբանություն՝ Արևմուտքի նոր ճնշումներն Իրանի դեմ՝ խռովությունների նախագծի տապալումից հետո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186662-Մեկնաբանություն_Արևմուտքի_նոր_ճնշումներն_Իրանի_դեմ_խռովությունների_նախագծի_տապալումից_հետո
Իրանում խառնակությունների նախագծի տապալումից հետո, արևմտյան երկրներն այժմ նոր ուղիներ են փնտրում Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար: Այս կապակցությամբ, բացի նոր պատժամիջոցների նախագծումից, Արևմուտքը, հատկապես՝ եվրոպացիները, հանդես են եկել հակաիրանական հայտարարություններով ու բանաձևերով և ուժեղացրել քաղաքական ճնշումները։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 12, 2022 08:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Արևմուտքի նոր ճնշումներն Իրանի դեմ՝ խռովությունների նախագծի տապալումից հետո

Իրանում խառնակությունների նախագծի տապալումից հետո, արևմտյան երկրներն այժմ նոր ուղիներ են փնտրում Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար: Այս կապակցությամբ, բացի նոր պատժամիջոցների նախագծումից, Արևմուտքը, հատկապես՝ եվրոպացիները, հանդես են եկել հակաիրանական հայտարարություններով ու բանաձևերով և ուժեղացրել քաղաքական ճնշումները։

Եվրոպեռյակը հակաիրանական հայտարարություն է արել, որում ասված է.«Մենք դատապարտում ենք Իրանի ապակայունացնող գործունեությունը Արևմտյան Ասիայում և հանձնառու ենք  դիմակայել դրան։ Մենք երաշխավորում ենք, որ Իրանին հասանելի չի լինելու  միջուկային զենքը: Մենք մտահոգված ենք Ատոմական  էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի անբավարար համագործակցությամբ»։

Եվրոեռյակն ԱՄն-ի հետ միասին գործակալության Կառավարիչների խորհրդինէ  ներկայացրել հակաիրանական բանաձևի նախագիծ, չնայած Թեհրանը համաձայնել է թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քննիչներին այս ամիս այցելել իր միջուկային օբյեկտներ,և  ստուգումներ անցկացնել   կազմակերպության 35 անդամների վերջին ենթադրությունների մասին, թե միջուկային 3 օբյեկտներում հայտնաբերվելէ  չհայտարարագրված ուրան: Այսպիսով, չնայած ՄԱԳԱՏԵ-ի հետ տարաձայնությունները հարթելու Իրանի բարի մտադրություններին և ջանքերին, Արևմուտքը դեռ փորձում է օգտագործել այս հարցը որպես Թեհրանի դեմ ճնշման լծակ։

Մյուս կողմից Բրիտանիան Թեհրանի դեմ  հոգեբանական նոր պատերազմ է սկսել, կանչելով Լոնդոնում Իրանի դեսպանին։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն  ուրբաթ օրը հայտարարեց, որ կանչել է Իրանի բարձրաստիճան դիվանագետին՝ որոշ լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ դեսպանը կանչվել է Բրիտանիայում աշխատող լրագրողների հասցեին հնչոցված սպառնալիքներից հետո։  Հարկ է նշել, որ վերջերս Բրիտանիայի դեսպանը  կանչվել էր Իրանի  ԱԳՆ-՝ այդ երկր  միջամտողական դիրքորոշման, ինչպես նաև Լոնդոնում տեղակայված պարսկալեզու լրատվամիջոցների քարոզչության պատճառով: Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան,  աջակցեցին անկարգություններին և ավելի սրեցին իրավիճակը հանդես գալով միջամտողական հայտարարություններով։ Չբավարարվելով  կործանարար գործողություններով, այդ երկրները պատժամիջոցներ են սահմանել Իրանի մի շարք պաշտոնյաների և հաստատությունների դեմ:  Ի պատասխան, Իրանը պատժամիջոցներ  կիրառեց  եվրոպական և բրիտանական մի խումբ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ: ԻԻՀ Սեյեդ Էսմայիլ Խաթիբն ասել է.«Երկրի վերջին իրադարձություններում  ակնհայտ ու պարզ էր Սիոնիստական ​​ռեժիմի դերը՝ դրանց գործադրման, անգլիացիների դերը՝  քարոզչության և Սաուդյան ռեժիմի դերը ֆինանսավորման մեջ»։

Վերջին անկարգությունների ժամանակ  եվրոպական երկրները ԱՄՆ-ի հետ միասին, նրանց լրատվամիջոցները, ինչպես նաև պարսկերենով հեռարձակվող լրատվամիջոցները, որոնց աջակցում է Արևմուտքը, Իրանի ժողովրդին սատարելու կեղծ կարգախոսով, չխնայեցին ոչինչ  անկարգությունները հովանավորելու և ժողովրդի անվտանգությունը խախտելու առումով, սակայն  անտեսեցին Իրանի ժողովրդի ծավալուն ներկայությունը քայլարշավներում՝ ի հովանավորություն Իսլամական Հանրապետության համակարգի և նրանց վճռական հակառակությունը անկարգությունների նկատմամբ: Այժմ, չնայած Արևմուտքի կրկնվող ձախողումներին, Արևմուտքի կողմից նոր բազմակողմ արշավ է սկսվել Իրանի դեմ, որի նպատակն է թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը և խստացնել համակողմանի ճնշումները Թեհրանի դեմ: