Մեկնաբանություն- Ռուսաստանը նախազգուշացրել է Հարավարևելյան Ասիայի ռազմականացման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186758-Մեկնաբանություն_Ռուսաստանը_նախազգուշացրել_է_Հարավարևելյան_Ասիայի_ռազմականացման_կապակցությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին ասել է, որ Արևմուտքը ռազմականացնում է Հարավարևելյան Ասիան և փորձում է զսպել Ռուսաստանին ու Չինաստանին, և հիմք է նախապատրաստում Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայանալիք G20-ի հանդիպմանը, Ռուսաստանի և արևմտյան առաջնորդների առճակատման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2022 14:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանը նախազգուշացրել է Հարավարևելյան Ասիայի ռազմականացման կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին ասել է, որ Արևմուտքը ռազմականացնում է Հարավարևելյան Ասիան և փորձում է զսպել Ռուսաստանին ու Չինաստանին, և հիմք է նախապատրաստում Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայանալիք G20-ի հանդիպմանը, Ռուսաստանի և արևմտյան առաջնորդների առճակատման համար:

Լավրովն ասել է. «Ջո Բայդենի հնդկախաղաղօվկիանոսյան ռազմավարությունը տարածաշրջանային համագործակցության համապարփակ կառույցները շրջանցելու փորձ է և ներառում է տարածաշրջանի ռազմականացումը՝ կենտրոնանալով Չինաստանին և Ռուսաստանին Ասիայի  և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպելու վրա»:

Ավելի վաղ Բայդենը Հարավարևելյան Ասիայի առաջնորդներին ասել էր Միացյալ Նահանգների և տարածաշրջանի միջև «համապարփակ ռազմավարական գործընկերության» մասին՝ պնդելով, որ Վաշինգտոնը հավատարիմ է ազատ , կայուն, բարգավաճ, դիմացկուն և ապահով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ստեղծմանը: 

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից ի վեր, Մոսկվան փորձում է արտաքին քաղաքական նոր մոտեցում կիրառել՝ հայացքն ուղղելով դեպի Արևելք՝ ձգտելով ավելի սերտ տնտեսական, քաղաքական և անվտանգության հարաբերություններ հաստատել Արևելյան Ասիայի հետ:

Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանն ու Չինաստանը ներկայացնել որպես երկու հիմնական գլոբալ սպառնալիք, այդ թվում՝ Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և հիմք ստեղծել այս երկու միջազգային տերությունների և Արևելյան Ասիայի երկրների  միջև հետագա տարաձայնության համար։ ԱՄՆ-ը, որն անհանգստացած է Չինաստանի և Ռուսաստանի տարածաշրջանային և միջազգային հզորության և ազդեցության շարունակական աճով, բոլոր ջանքերը գործադրել է այս երկու արևելյան և եվրասիական տերությունները ներկայացնել որպես սպառնալիք, որը կարելի է ամփոփել որպես չինոֆոբիա և ռուսաֆոբիա։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ պետք է ևս մեկ անգամ վերակենդանացնել  ԱՄՆ-ի համաշխարհային դերը։

Նա ընդգծել է, որ  ԱՄՆ-ը ​​մտադիր է պահպանել իր ռազմական ներկայությունը հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ստեղծելով նոր դաշինքներ, ինչպիսիք են ՔՕԱԴ-ը և ԱՔՕՍ -ը և Եվրոպան, և աշխատելով հակառուսական արշավում, ինչը նշանակում է Վաշինգտոնի մտադրությունը շարունակել խաղալ համաշխարհային ոստիկանության դերը։ Ռուսաստանը և Չինաստանը բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների փորձերը, ինչպիսիք են  Բրիտանիան և Ֆրանսիան, ռազմականացնելու ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, կխթանեն անկայունությունը և կուժեղացնեն լարվածությունը այս ռազմավարական տարածաշրջանում, որը համարվում է 21-րդ դարում աշխարհի տնտեսական և առևտրային հանգույցը։

ԱՄՆ ​​ոչ միայն ռազմական դաշինքներ է ստեղծել այս տարածաշրջանում, այլ նաև երկկողմ ռազմական համաձայնագրեր ու դաշնագրեր ունի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան, ինչպես նաև լայնածավալ ռազմական հարաբերություններ է հաստատել Հարավարևելյան Ասիայի որոշ երկրների հետ:

ԱՄՆ-ի տեսակետից, որն աշխարհում միշտ միակողմանի մոտեցում է ցուցաբերել և սեփական շահերն ու նպատակներն է հետապնդել  այլ երկրների շահերը խարխլելու գնով և փորձում է սահմանափակել ու թուլացնել նոր գլոբալ խաղացողներ՝ Չինաստանին ու Ռուսաստանին։ Սա վերաբերում է Չինաստանին առևտրային պատերազմով և Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ու ռազմական տարբեր դաշինքների ստեղծմամբ, և Ռուսաստանի մասին՝ փորձելով ավելի թուլացնել նրա ուժը Ուկրաինայի պատերազմով և թուլացնել Ռուսաստանի  ռազմական և տնտեսական հզորությունը: Այնուամենայնիվ համաշխարհային գործընթացների ուսումնասիրությունը ցույց է տալիս արևելյան և եվրասիական տերությունների աճող հզորությունը և ԱՄՆ-ի անկումը։