Մեկնաբանություն - Սիոնիստների կողմից Աշխարհի առաջնության չարաշահումը հարաբերությունները կարգավորելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187030-Մեկնաբանություն_Սիոնիստների_կողմից_Աշխարհի_առաջնության_չարաշահումը_հարաբերությունները_կարգավորելու_համար
Սպորտային դիվանագիտությունը երկրների հանրային դիվանագիտության մի մասն է՝ նպատակներին հասնելու և ազգային համերաշխության, արժանապատվություն ձեռք բերելու, քաղաքական նպատակներն առաջ տանելու և աշխարհի հասարակական կարծիքի մոտ դրական իմիջ ստեղծելու համար։ Սպորտային դիվանագիտությունն օգնել է նորանկախ երկրներին ընդունել իրենց ինքնիշխանությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2022 14:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սիոնիստների կողմից Աշխարհի առաջնության չարաշահումը հարաբերությունները կարգավորելու համար

Սպորտային դիվանագիտությունը երկրների հանրային դիվանագիտության մի մասն է՝ նպատակներին հասնելու և ազգային համերաշխության, արժանապատվություն ձեռք բերելու, քաղաքական նպատակներն առաջ տանելու և աշխարհի հասարակական կարծիքի մոտ դրական իմիջ ստեղծելու համար։ Սպորտային դիվանագիտությունն օգնել է նորանկախ երկրներին ընդունել իրենց ինքնիշխանությունը։

Իսրայելի հետ հարաբերություններում սոցիալական ապազգայունացման ուղիներից կարելի է նշել արաբական թիմերի մարզիկների մրցակցությունը՝ Սիոնիստական ​​ռեժիմի մարզիկների հետ, Սիոնիստական ​​ռեժիմի դրոշը բարձրացնելը և սիոնիստ հանդիսատեսի ներկայությունը արաբական երկրներում։

Որպես օրինակ կարելի է նշել, անցած տարիներին Սիոնիստական ռեժիմի ​​վոլեյբոլի հավաքականի ներկայությունը Կատարում։ Կատարի վոլեյբոլի մրցաշարի կարևորությունն այն էր, որ առաջին անգամ այլ երկրների կողքին բարձրացվեց Սիոնիստական ​​ռեժիմի դրոշը։ Իհարկե, Կատարի հետ հարաբերությունները կարգավորելու Թել Ավիվի ջանքերը մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել։

Այս կապակցությամբ Դոհայում Աշխարհի առաջնության խաղի ծրագրի մեկնարկով Սիոնիստական ​​ռեժիմը Վաշինգտոնում և ՖԻՖԱ-ում իր ազդեցիկ լոբբիների միջոցով փորձեց ճնշում գործադրել Կատարի վրա՝ համաձայնեցնելու նրանց Թել Ավիվի պայմաններին սիոնիստ հանդիսատեսների ներկայության համար:

Կատարում սիոնիստների ներկայության և մասնակցության վերաբերյալ Թել Ավիվի հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորման հարթակ ստեղծելն է, քանի որ սոցիալական անզգայունացման գործընթացը համարվում է Սիոնիստական ​​ռեժիմի և Արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորագույն քայլերից մեկը։

Մոտ 15 հազար սիոնիստ քաղաքացիներ արդեն ձեռք են բերել տոմսեր՝ Կատարի աշխարհի առաջնության մարզադաշտերում ներկա գտնվելու և խաղերը դիտելու համար և  ակնկալվում է, որ Սիոնիստական ​​ռեժիմից մոտ 15-25 հազար մարդ կմեկնի Դոհա՝  դիտելու այս խաղերը: Մինչ այժմ նախադեպ չի արձանագրվել, որ այս թվով սիոնիստ քաղաքացիներ ուղևորվեն Թել Ավիվի հետ պաշտոնական հարաբերություններ չունեցող երկիր:

Թեև Կատարը 90-ականներից ի վեր միշտ ընդլայնել է իր հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ և եղել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միակ անդամը, որը դե ֆակտո ճանաչել է սիոնիստական ռեժիմի գոյությունը, սակայն Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին 2021 թվականին հայտարարեց, որ դժվար թե Դոհան կարգավորի իր հարաբերությունները Թել Ավիվի հետ, քանի դեռ Սիոնիստական ​​ռեժիմը չի լուծել իր հակամարտությունը Պաղեստինի հետ:

ՖԻՖԱ-ն նաև հայտարարել է, որ օկուպացված տարածքներից ֆուտբոլի երգրպագուները կարող են  դեպի Կատար ուղիղ չվերթներով մեկնել Դոհա , այնտեղ որ Թել Ավիվի՝ Բեն Գուրիոն օդանավակայանից դեպի Դոհա չարտերային թռիչքները հասանելի կլինեն աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Սիոնիստական ​​ռեժիմի և Կատարի միջև ուղիղ թռիչքները՝ այն անվանելով պատմական զարգացում։ 

Սիոնիստական լրատվամիջոցները նաև պնդել են, որ Իսրայելի ​​ռեժիմը և Կատարը համաձայնության են եկել Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ Սիոնիստական ​​ռեժիմի դիվանագիտական ​​ժամանակավոր գրասենյակ բացելու վերաբերյալ։

I24 հեռուստաալիքը գրել է.« Պայմանավորվածություն է ձեռք բերվել Կատարում Սիոնիստական ​​ռեժիմի ժամանակավոր դիվանագիտական ​​գրասենյակի բացման վերաբերյալ, և այս համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի մոտ օրերս»։

 Ինչպես Քուվեյթը կամ Սաուդյան Արաբիան, Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման առումով Կատարին չի անհանգստանում հասարակական կարծիքի և բողոքի ցույցերի ձևավորումը՝ երկրի ներսում։

Սակայն, արտաքին մակարդակով պաղեստինյան դիմադրության խմբերի զգայունության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված որոշ նկատառումների պատճառով Դոհան անհանգստացած է Սիոնիստական ​​ռեժիմի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից:

 

Հոդվածի հեղինակ՝ Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Սեյեդ Ալի Նեջաթը

 

 

 

: