Մեկնաբանություն - Դոհայում ընթացող աշխարհի առաջնության խաղերի հետցնցումները կապված «Աբրահամի համաձայնագրի» հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188164-Մեկնաբանություն_Դոհայում_ընթացող_աշխարհի_առաջնության_խաղերի_հետցնցումները_կապված_Աբրահամի_համաձայնագրի_հետ
Այն բանից հետո, երբ Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի առաջնության խաղերի շրջանակում սիոնիստական ​​լրատվամիջոցները բացահայտեցին այս ռեժիմի նկատմամբ հասարակական ատելության խորությունը և զիջումների գնացող երկրների հետ նրա հարաբերությունների կարգավորումը, ռեժիմի անվտանգության աղբյուրները հայտնեցին Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն կատարելիք այցի ընթացքում Սիոնիստական ռեժիմի ձևական նախագահ Իցհակ Հերցոգի անվտանգության մակարդակի բարձրացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2022 14:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Դոհայում ընթացող աշխարհի առաջնության խաղերի հետցնցումները կապված «Աբրահամի համաձայնագրի» հետ

Այն բանից հետո, երբ Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի առաջնության խաղերի շրջանակում սիոնիստական ​​լրատվամիջոցները բացահայտեցին այս ռեժիմի նկատմամբ հասարակական ատելության խորությունը և զիջումների գնացող երկրների հետ նրա հարաբերությունների կարգավորումը, ռեժիմի անվտանգության աղբյուրները հայտնեցին Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն կատարելիք այցի ընթացքում Սիոնիստական ռեժիմի ձևական նախագահ Իցհակ Հերցոգի անվտանգության մակարդակի բարձրացման մասին:

Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄԷ-ի ու Բահրեյնի միջև այսպես կոչված Աբրահամի համաձայնագրի ստորագրումից ի վեր  ԱՄԷ-ն ու Բահրեյնը դարձել  են սիոնիստ պաշտոնյաների հաճախակի այցելության ու զվարճանքի վայրը: Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաներն տարբեր պատրվակներով այցելում են այդ երկրներ և նրանց  համարում են իրենց փրկարար հրեշտակը,որը  վերջ կդնի  իրենց մեկուսացմկանը:

Անցյալում այցերի նպատակը հիմնականում պտտվում էր Իրանաֆոբիայի նախագծի առանցքի շուրջ, սակայն թվում է, թե Դոհայում աշխարհի առաջնության խաղերի ժամանակ Աբրահամի համաձայնագրի սկզբունքին և  ռեժիմին հասցված ասնպասելի շոկի պատճառով,  Սիոնիստական ​​ռեժիմի ձևական նախագահ Իսհակ Հերցոգի ԱՄԷ  և Բահրեյն  կատարելիք մոտալուտ այցի նպատակն այն մթնոլորտի ստվերումն է, որը ձևավորվել է Դոհայում ընթացող աշխարհի առաջնության  շրջանակում այս ռեժիմի և զիջումների գնացող  պետություններ՝ ԱՄԷ-ի ու Բահրեյնի  դեմ:

Անկասկած, նման մթնոլորտի ձևավորման և Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների շարունակման համար շատ թանկ են վճարելու  զիջումների գնացող պետությունները:  Ըստ National Interest-ի՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը վախից հրաժարվում է հրապարակայնորեն միանալ  Աբրահամի համաձայնագրին։

Չնայած Սաուդյան Արաբիայում տիրող  հեղձուցիչ մթնոլորտին, և չնայած այն հանգամանքին, որ  բին Սալմանի քաղաքականության դեմ բողոքելը մեծ ծախս է պատճառելու, սակայն Դոհայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ սաուդցիները միացան Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման հակառակորդների խմբին: 

Սիոնիստական ​​ռեժիմի նախագահի՝ ԱՄԷ և Բահրեյն այցի օրակարգում ընդգրկված այլ նպատակներից է այս ռեժիմի ընտրություններից հետո վերոնշյալ երկու երկրների մտահոգությունների փարատումը, որի կարևորագույն ցուցանիշն է աջակողմյան և ռասիստական ​​կուսակցությունների հաղթանակը, որոնք նույնիսկ արևմուտքի և նույնիսկ որոշ իսրայելական թևերի  չափանիշներով համարվում են ահաբեկիչներ,  բացահայտորեն աջակցում են Արևմտյան ափին սիոնիստական ավանների ընդլայնմանը և նույնիսկ պաղեստինցիների արտաքսմանը:

Սա այն դեպքում, երբ ԱՄԷ-ն  Սիոնիստական ​​ռեժիմի  Աբրահամի համաձայնագրի ստորագրումը արդարացնելու համար , պնդում էր թե  այդ համաձայնագրով կարողացել է համոզել այդ ռեժիմին կանխել Հորդանանի հովտի միացումը օկուպացված Պաղեստինին, սակայն նոր պայմաններում և հետընտրական շրջանում ոչ մի երաշխիք չկա այդ կապակցությամբ: 

Կարելի է ասել, որ օկուպացված Պաղեստինի ընտրություններում աջակողմյան կուսակցությունների հաղթանակը և նոր կաբինետում առանցքային դիրքեր ապահովելը մեծ քար է նետել  «Աբրահամի համաձայնագիր» կոչվող նորաստեղծ առանցքի առջև, և կարծես թե Աբու Դաբի և Մանամա կատարելիք իր ուղևորության ժամանակ Հերցոգի ամենակարևոր առաքելությունն այս առանցքի առջև դրված մեծ  խոչընդոտը վերացնելն է ,և վստահության վերականգնումը, սակայն այն անդունդը, որն առաջացել է Դոհայի աշխարհի գավաթի խաղերի ժամանակ,   շատ խորն է, և  չի թվում, որ Սիոնիստական ռեժիմի ղեկավարը կարողանա հաղթահարել այն: