Մեկնաբանություն.Ժողովրդի պահանջներին ուշադրություն դարձնելն Իրանի Իսլամական Հանրապետության մարդակենտրոնության կարևոր ասպեկտն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188228-Մեկնաբանություն.Ժողովրդի_պահանջներին_ուշադրություն_դարձնելն_Իրանի_Իսլամական_Հանրապետության_մարդակենտրոնության_կարևոր_ասպեկտն_է
ԻԻՀ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրը վարչական առողջության պաշտպանությունը համարել է տնօրենների պարտականություններից մեկը: Նշելով,որ վարչական առողջության ապահովման մեխանիզմներից են կառույցների գործունեության շարունակական վերահսկողությունը,վարչական կենտրոններին դիմող մարդկանց հետ անմիջական շփումը և հանրային բավարարվածության բարձրացումը նախագահ Ռայիսին ասել է.-«Ժողովրդի պահանջներին ուշադրություն դարձնելը 13-րդ կառավարության մարդակենտրոնության կարևորագույն ասպեկտն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2022 08:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Ժողովրդի պահանջներին ուշադրություն դարձնելն Իրանի Իսլամական Հանրապետության մարդակենտրոնության կարևոր ասպեկտն է

ԻԻՀ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրը վարչական առողջության պաշտպանությունը համարել է տնօրենների պարտականություններից մեկը: Նշելով,որ վարչական առողջության ապահովման մեխանիզմներից են կառույցների գործունեության շարունակական վերահսկողությունը,վարչական կենտրոններին դիմող մարդկանց հետ անմիջական շփումը և հանրային բավարարվածության բարձրացումը նախագահ Ռայիսին ասել է.-«Ժողովրդի պահանջներին ուշադրություն դարձնելը 13-րդ կառավարության մարդակենտրոնության կարևորագույն ասպեկտն է»:

Իրանի Իսլամական Հանրապետության համակարգն  ի սկզբանե ձևավորվել է ժողովրդի կամքի հիման վրա, և չնայած այս աստվածային համակարգի ձևավորումից չորս տասնամյակ է անցել, սակայն այն ամուր է մնացել Իրանի ժողովրդի աջակցությամբ: Այս կերպ տարբեր ոլորտներում ժողովրդի  հավաքական կամքին և ցանկություններին ուշադրություն դարձնելն իսլամական համակարգում ոչ միայն մարդակենտրոնության ամենակարևոր կողմն է, այլ նաև  նրա պահպանման ու գոյատևման երաշխիքը: Սա այն հարցն է, որն արժանացել է Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և 13-րդ կառավարության ուշադրությանը։ Նրա տեսանկյունից  կառույցների  աշխատանքի շարունակական  վերահսկողությունը և  վարչական կենտրոններ անակնկալ այցերը  և դիմողների  հետ անմիջական շփումը՝ վարչական առողջության ապահովման մեխանիզմներից են, որոնք կհանգեցնեն  հասարակության գոհունակությանը:

Ռայիսին ժողովրդի ցանկություններին ուշադրություն դարձնելը համարել է ժողովրդավարական  կառավարության մարդակենտրոնության  կարևորագույն կողմերից մեկը: Ընդգծելով վատ վարքագծի և վատ կառավարման նկատմամբ զգայուն լինելու անհրաժեշտությունը, Ռայիսին ասել է.-« Բոլոր նրանք, ովքեր ծառայում են հանուն կառավարության և իսլամական համակարգին,  պետք է հոգան և ժամանակին կանխեն վարչական կոռուպցիան և մարդկանց ծառայությունների մատուցման խափանումները, և փորձեն բարելավել կառույցների արդյունավետությունը և ապահովել  հանրության հույսը, վստահությունն ու բավարարվածությունը։

Փաստորեն, վարչական համակարգի առողջությունն ու արդյունավետությունը քաղաքական համակարգի կարևորագույն ցուցանիշներից են, ինչպես նաև ժողովրդի բավարարվածության ու մարդակենտրոնության երաշխավորը: Ի դեպ  Ժողովուրդը  առանցքային դեր ունի իսլամական համակարգի պահպանման ու գոյատևման գործում, և այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի հիմքերից է համարվում ժողովրդակենտրոնությունը և ժողովրդական վերահսկողությունը:
Իսլամական Հանրապետության հիմնադիր  լուսահոգի Իմամ Խոմեյնին  ասել է.-«Ժողովուրդը  պետք է վերահսկի կառավարությունում կատարվող գործերը, այսինքն՝ ժողովրդի ընդհանուր վերահսկողությունը կարող է պաշտպանել երկիրը բազմաթիվ շեղումներից,որովհետև այդ վերահսկողությունները կարող են արդյունավետ լինել ժողովրդի  ճիշտ ընտրություն կատարելու և համակարգի պաշտոնյաներին ժողովրդին հաշվետու դարձնելու համար։»

Ի դեպ Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին  նույնպես հավատում էր կառավարությունում ժողովրդի արդյունավետ և որոշիչ դերին:Նա  իր մի քանի տարիների ղեկավարության ու առաջնորդության ընթացքում  մեծ ուշադրություն դարձրեց այս հարցին։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նույնպես բազմիցս մատնանշել և հստակեցրել է ժողովրդի առանցքային դերը Իսլամական Հանրապետության համակարգում։ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասել է.-«Առանց ժողովրդի քվեների, առանց ժողովրդի ներկայության և առանց ժողովրդի կամքի կատարման, իսլամական համակարգը չի կարող ոտքի  կանգնել և գոյատևել։ Այս կերպ, Իրանի իսլամական համակարգում ժողովրդի առանցքային դերը և մարդակենտրոնությունը ամենակարևոր հարցերից են, որին 13-րդ կառավարությունը  մեծարգո առաջնորդի ցուցումներով առաջնային տեղ է հատկացրել իր գործերում: