Մեկնաբանություն- Եվրոպայի պահանջը Չինաստանից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել և զրուցել է նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այս հանդիպման ժամանակ Միշելը Չինաստանի նախագահից խնդրել է օգտագործել Պեկինի ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու պատերազմն Ուկրաինայում։
Եվրոպական բարձրագույն պաշտոնյայի այս խնդրանքը Չինաստանի նախագահին ցույց է տալիս Արևմուտքի ձախողումը Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու հարցում: Եվրոպան ԱՄՆ-ի հետ միասին օգտագործել են իրենց բոլոր միջոցներն ու լծակները, հատկապես բոլոր ոլորտներում պատժամիջոցները, ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանին ձախողման մատնելու համար: Սակայն Եվրախորհրդի նախագահի այցը Չինաստան և այդ երկրին ուղղված խնդրանքը՝ օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար, Ռուսաստանի դեմ Արևմուտքի հավաքական պարտության ընդունումն է։
Ռուսաստանում միջազգային հարցերով փորձագետ Կոնստանտին Վորոնցովն ասում է.«Արեւմուտքն անգամ իր արբանյակներն է տրամադրել Ուկրաինային, սա շատ վտանգավոր գործընթաց է, որի մասին զեկուցվել է ՄԱԿ-ին»:
Միշելի Չինաստան կատարած ուղևորության հետ միաժամանակ այս երկրի և Ռուսաստանի կործանիչները համատեղ թռիչքներ են իրականացրել, ինչը յուրօրինակ ուժի, մերձեցման և միասնութան ցուցադրություն է Պեկինի և Մոսկվայի միջև ընդդեմ՝ Արևմուտքի: Թեև Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային տարածքը խախտվել է, բայց Ռուսաստաը մերժելով այս պնդումը՝ հայտարարեց, որ ոչ մի երկրի օդային տարածքը չի խախտվել։
Թեև Ռուսաստանն ու Չինաստանը չեն խոսում ռազմական դաշինքի մասին, սակայն երկու երկրների միջև ռազմական որոշ ծրագրերի իրականացումը ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ցանկացած հավանական սպառնալիքի դիմագրավմանը։ Որովհետև ՆԱՏՕ-ն շատ վճռական է ընդլայնելու իր աշխարհագրական տարածքը, և ուկրաինական ճգնաժամը պայմանավորված էր ԱՄՆ-ի պնդմամբ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությամբ, և Ռուսաստանը բազմիցս զգուշացրել էր ՆԱՏՕ-ի կողմից իր անվտանգությանը սպառնացող վտանգի մասին:
Միջազգային հարցերով փորձագետ Ալի Բեգդելին ասում է. «Ռուսաստանը խիստ վտանգ է զգում մինչև իր սահմանները ՆԱՏՕ-ի ընդլայնումից, և Չինաստանը նույնպես նման պայմաններ ունի Հարավային ծովի ջրերում՝ ամերիկյան նավատորմի ներկայության պատճառո: Մոսկվան և Պեկինը ընդհանուր սպառնալիքներ ունեն և պատրաստվում են ցանկացած իրավիճակի»։
Ամեն դեպքում, Շառլ Միշելի այցը Չինաստան, երբ Եվրոպան ցուրտ սեզոնի նախաշեմին է, ցույց է տալիս Եվրոպայի ծայրահեղ թուլությունը ուկրաինական ճգնաժամի շարունակության նկատմամբ և դրա ազդեցությունը էներգետիկ իրավիճակի վրա, Եվրոպայի հասարակական կարծիքը լարում է ԱՄՆ-ի նկատմամբ Եվրոպայի աջակցության դեմ: Սա նշանակում է, որ Եվրոպայում հասարակական կարծիքը ուկրաինական ճգնաժամը համարում է Վաշինգտոնի ծուղակը Եվրոպայի համար, որը երկու կողմերին պատերազմի ներքաշելով, այժմ Եվրոպային դրել է տարբեր հատվածներում պատժամիջոցների ծանր դրության մեջ և խաթարել նրանց կենսապայմանները:
Այդ իսկ պատճառով Եվրախորհրդի ղեկավարը Չինաստան է մեկնել, այդ երկրից խնդրելու ձգտել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում: Հնարավոր է, որ եվրոպական երկրները չէին պատկերացնում, որ պատերազմը երկարաձգվի, քանի որ կարծում էին, որ ուկրաինական ճգնաժամը կհանգեցնի Ռուսաստանում անկարգությունների՝ ընդդեմ նախագահ Վլադիմիր Պուտինի, բայց ուկրաինական ճգնաժամի նրա կառավարումը պատճառ դարձավ այս ճգնաժամի սլաքի ծայրը վերադառնա դեպի Արևմուտք, հատկապես եվրոպական երկրներ, ինչը նրանց դրել է ծանր դրության մեջ՝ համոզելու իրենց հասարակական կարծիքը այդ մոտեցումը շարունակելու համար։