Մեկնաբանություն- Ալիևը հայտնվել է Զանգեզուրի միջանցքի և ՆԱՏՕ-ի ծուղակում
2020 թվականից ի վեր Հարավային Կովկասը ստացել է կրկնակի նշանակություն: 44-օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակը վերջին երկու տարում նոր իրավիճակ է ստեղծել այս տարածաշրջանում։
Հարավային Կովկասը եզակի պատճառներով, ինչպիսիք են ռազմավարական տարածքում գտնվելը, աշխարհի Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի միացման կետը, առատ էներգետիկ պաշարներ (նավթ և գազ) և ռազմավարական հաղորդակցության գծեր: Նաև, Ռուսաստանի և Իրանի հետ հարևանությունը գործնականում դարձել է աշխարհի «նոր օջախը» և այն դրել միջազգային և տարածաշրջանային կարևոր խաղացողների ուշադրության կենտրոնում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից Զանգեզուրի միջանցքի ստեղծման փորձը, որին համագործակցում և աջակցում է նաև Թուրքիան գտնվում է Կովկասում զարգացումների կենտրոնում և հանդիսանում է Հարավային Կովկասում բոլոր ճգնաժամերի և լարվածության հիմնական աղբյուրը։ Վերոհիշյալ միջանցքի կառուցումը տարածաշրջանում սահմանների փոփոխության նախադրյալ է, որն իրագործվելու դեպքում կարող է «աշխարհաքաղաքական փոփոխություններ» և «փլուզում» առաջացնել ողջ Հարավային Կովկասում և բախվել շրջակա երկրների, հատկապես Իրանի և Ռուսաստանի արձագանքին: Սա հենց այն է, ինչ տասնամյակներ շարունակ դրա իրակնացմանը ձգտում էին արևմտյան երկրները, հատկապես Անգլիան և ԱՄՆ-ը։ Քանի որ այն շատ կարևոր շահեր ունի ԱՄՆ-ի, Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի անդամների համար: Նպատակներ, որոնք խոչընդոտում են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միավորմանը, խափանում մարդկության պատմության մեջ ամենամեծ ներդրումային նախագծի՝ «Մեկ գոտի մեկ ճանապարհ»-ի գործընթացում, տարածաշրջանում մրցակից և հակաամերիկյան ու եվրոպական տարածաշրջանային դաշինքների ոչնչացում, նաև Կենտրոնական Ասիայից, Կասպից ծովից և Ադրբեջանից էներգառեսուրսների հեշտ և էժան տեղափոխումը Եվրոպա դրա հիմնական կետերից մեկն է։
Զանգեզուրի միջանցքն այն պատճարով է կոչվում է «ՆԱՏՕ-ի միջանցք», որն առանց լուրջ խոչընդոտների ճանապարհ է հարթում դեպի Կասպից ծով և Ռուսաստանի հարավային սահմաններ՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության համար։ Նման գործողության հիմնական շահառուն ԱՄՆ է, որը ՆԱՏՕ-ի գլխավոր ուժն է: Մյուս կողմից, այն խրախուսվում և աջակցվում է Բրիտանիայի կողմից, քանի որ այն փոխկապակցված է British Petroleum-ի հետ, որը մայր ընկերություն է Կովկասում և Ադրբեջանում: Այս միջանցքի կառուցման ծրագիրը, որին հակադրվում են տարածաշրջանի երկրները երկարաժամկետ հեռանկարում անվտանգության և աշխարհաքաղաքական սպառնալիք է Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Բաքվի և Անկարայի կառավարության պնդումները սահմանների փոփոխության հարցում հանգեցնում են աշխարհաքաղաքական հակամարտությունների սրմանը Կովկասում։Նման իրավիճակի շարունակությունը կխափանի առկա կարգը և ուժերի հավասարակշռությունը և կբախվի տարածաշրջանային ուժերի արձագանքներին։
ԱՄՆ-ը և Եվրոպան նոր մոդել են փնտրում Կովկասում և այդ նպատակով օրակարգ են մտցրել Հարավային Կովկասի մեծ ու բարդ խաղը, որն իրականում 19-րդ դարի մեծ խաղի նոր ձևավորումն է և դրա կրկնությունը 21-րդ դարի տարբեր մթնոլորտում։ Նոր խաղում կարևոր է ներգրավել տարածաշրջանային դերակատարներին և սադրել էթնիկական բախումները։ Սա լուրջ ահազանգ է տարածաշրջանի երկրների, հատկապես Ադրբեջանի համար, որպեսզի չխաղան ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի խաղադաշտում։ Բացառությամբ Ղարաբաղի օկուպացված շրջանների, Կովկասի երկրները պետք է ձեռնպահ մնան միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից և որպես այդպիսին ձեռնարկվող գործողություններից։ ինչպես նաև խուսափել անվտանգության, ռազմական և քաղաքական հակամարտություններից, որովհետեւ դա կունենա անկանխատեսելի հետեւանքներ, որոնք օգուտ չեն բերի տարածաշրջանի ոչ մի երկրին։
Հոդվածի հեղինակ՝ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Համիդ Խոշայանդը