Մեկնաբանություն-Չինաստանն ու իրանական եռյակ կղզիների վերաբերյալ պնդումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188988-Մեկնաբանություն_Չինաստանն_ու_իրանական_եռյակ_կղզիների_վերաբերյալ_պնդումները
Արձագանքելով Իրանի դեմ ուղղված մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը որևէ մեկի հետ չի քննարկում իր տարածքային ամբողջականությունը հարգելու հարցը:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Դեկտեմբեր 12, 2022 08:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Չինաստանն ու իրանական եռյակ կղզիների վերաբերյալ պնդումները

Արձագանքելով Իրանի դեմ ուղղված մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը որևէ մեկի հետ չի քննարկում իր տարածքային ամբողջականությունը հարգելու հարցը:

Twitter-ում արած գրառման մեջ, անդրադառնալով շաբաթ օրը Չինաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվել նաև իրանական Աբումուսա, Փոքր Թոնբ և Մեծ Թոնբ կղզիներին, Աբդոլլահյանը գրել է. «Պարսից ծոցի Աբումուսա, Փոքր Թոնբ և Մեծ Թոնբ կղզիներն Իրանի տարածքի անբաժանելի մասն են և ընդմիշտ պատկանում են Իրանին»: 
Չինաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության մեջ չորս պարբերությամբ անդրադարձ է կատարվել Իրանին վերաբերվող հարցերին, որոնցից մեկի 12-րդ կետում ասված է. «Առաջնորդներն աջակցում են բոլոր խաղաղ ջանքերին, որոնց թվում  է նաև ԱՄԷ-ի նախաձեռնությունը՝ Աբումուսա, Փոքր Թոնբ և Մեծ Թոնբ կղզիների հարցը միջազգային օրենքների շշրջանակում երկկողմ բանակցությունների միջոցով լուծելու համար»։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այս քայլը կարելի է գնահատել որպես Պարսից ծոցի տարածաշրջանում Պեկինի աննախադեպ քաղաքականության ու դիրքորոշման ցուցադրություն: Մինչ այժմ Չինաստանը հրաժարվել է ներգրավվել Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների միջև վիճելի հարցերին: Հետևաբար Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների հակաիրանական դիրքորոշումը կիսելն անսովոր է և  իրանաֆոբիայի ձախողված քաղաքականության կրկնությունն է: 
Սովորաբար նմանատիպ հանդիպումների ընթացքում արաբական երկրները բարձրացնում են եռյակ կղիզների՝ ԱՄԷ-ին պատկանելու  հարցը և կրկնում հակաիրանական մեղադրանքները:
Վերոնշյալ հայտարարությունը ստորագրվել է մի իրավիճակում, երբ Իրանը մշտապես հայտարարել է, որ երեք կղզիներն իր տարածքի անբաժանելի մասն են և այդ կապակցությամբ ԱՄԷ-ի հայտարարություններն անընդունելի են: 
Մի շարք փաստաթղթեր հաստատում են այս կղզիների նկատմամբ Իրանի սեփականության իրավունքը: Որպես օրինակ՝ բրիտանական նավատորմի 1881 թվականի քարտեզում, բրիտանական ծովային նախարարության 1863 թվականի քարտեզում և բրիտանական պատերազմի դեպարտամենտի կողմից 1886 թվականին պատրաստված Իրանի քարտեզում, որոնք բոլորը միջազգային փաստաթղթեր են,  այս կղզիները ներկված են Իրանի տարածքի գույնով, ինչը վկայում է դրանց նկատմամբ Իրանի սեփականության իրավունքի մասին:  
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների հակաիրանական դիրքորոշումը կիսելու Չինաստանի նախագահի պատճառներն ավելի շատ տնտեսական են: Չինաստանը Պարսից ծոցի արաբական երկրների նկատմամբ վարում է տնտեսական ուղղվածությամբ քաղաքակաություն, առավելագույն շահույթ ստանալու սկզբունքով: Այդ քաղաքականության օրինակներ են Կատարի հետ գազային պայմանագրի և Սաուդյան Արաբիայի հետ ռազմավարական հուշագրի ստորագրումը։
Միջազգային հարցերով վերլուծաբան Հասան Բեհեշթիփուրի կարծիքով՝ Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները 2013 թվականին սկսված՝ Չինաստանի տնտեսական հավակնոտ ծրագրերի մի մասն են: