Մեկնաբանություն-Հայացք՝ Թեհրանում կայացած «Իրան-Չինաստան ռազմավարական համապարփակ համագործակցություններ» թեմայով նիստին
Երեքշաբթի առավոտյան, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի և Չինաստանի փոխվարչապետի ներկայությամբ Թեհրանում մեկնարկել է «Իրան-Չինաստան ռազմավարական համապարփակ համագործակցություններ» թեմայով նիստը:
«Իրան-Չինաստան ռազմավարական համապարփակ համագործակցությունններ» թեմայով նիստի հիմնական առանցքն Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի իրականացման գործընթացն արագացնելու համար մեխանիզմ մշակելն է:
Այս նիստում իրանական և չինական երկու պատվիրակությունները գլխավորում են Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը և Չինաստանի փոխվարչապետ Հու Չունհուան:
Իրանն ու Չինաստանը անցած տարիներին ընդլայնել են իրենց հարաբերությունները «քաղաքական-տնտեսական», «անվտանգության-պաշտպանական» և «աշխարհաքաղաքական-ռազմավարական» մակրոմակարդակներում, և 25-ամյա ռազմավարական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ էր այս գործընթացն ավարտին հասցնելու համար: 2021 թվականի մարտին Իրանը և Չինաստանը ստորագրեցին 25-ամյա համագործակցության համապարփակ ծրագիր, որը պետք է համարել երկու երկրների հարաբերությունների ակտիվության գագաթնակետը։
Այս փաստաթուղթը հստակեցնում է երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ուղին քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Չինաստանը ունեն նաև ընդհանուր ռազմավարական և երկարաժամկետ շահեր՝ դիմակայելու ԱՄՆ-ի միակողմանիությանը, որը համարվում է տարածաշրջանային իրադարձությունների կարևոր գործոնը։ Թեհրան կատարած այցի ընթացքում Չինաստանի փոխվարչապետին ուղեկցում է տասնյակ չինացի գործարարներից ու առևտրականներից կազմված առևտրա-տնտեսական պատվիրակություն, ինչը վկայում է այն մասին, որ չինական կողմը ճանաչելով Իրանի դիրքն ու էներգետիկայի և այլ ոլորտներում լայն հնարավորությունները, ցանկանում է կյանքի կոչել Իրանի հետ 25-ամյա համապարփակ համագործակցության փաստաթուղթը և առաջ մղել այն։
Այնուամենյանիվ այն ինչ մեծացնում է չինական պատվիրակության Իրան կատարած այցի կարևորությունն այն է, որ այս այցը կատարվեց այն բանից հետո, երբ շաբաթ օրը Չինաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ներկայացուցիչների հանդիպումից հետո, կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի մի հատվածում ասված է.«Մենք կաջակցենք բոլոր ջանքերին, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությանն ու ջանքերին՝ երկկողմ բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի չափանիշների համաձայն՝ հասնելու երեք կղզիների հարցի «խաղաղ լուծմանը»»:
Չինաստանի վերջերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների, ներառյալ Սաուդյան Արաբիայի հետ քայլ պահելը, պատճառ է դարձել,որ որոշ փորձագետներ խոսեն տարածաշրջանում Չինաստանի քաղաքականության փոփոխության մասին, սակայն Պեկինը մերժեց նման փոփոխություն, և Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարեց.- «Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները և Իրանը Չինաստանի բարեկամներն են: Ո՛չ Չինաստան-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներ հարաբերությունները, և ո՛չ էլ Չինաստան-Իրան հարաբերությունները որևէ երրորդ կողմի դեմ չեն»:
Պարզից էլ պարզ է, որ տնտեսական և առևտրային դրդապատճառները վկայում են Չինաստանի կողմից Պարսից ծոցի հարավային ափամերձ երկրների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության կարևորության մասին։
Չինաստանը ներդրումներ է կատարում մի տարածաշրջանում, որն ավանդաբար համարվում էր Միացյալ Նահանգների ազդեցության գոտին, և այսօր Չինաստանը տնտեսական համագործակցության մեջ է մտել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների հետ, 40 առևտրային համաձայնագիր կնքելով Սաուդյան Արաբիայի և մեկ գազային համաձայնագիր Կատարի հետ:
Մյուս կողմից, Սաուդյան Արաբիան նույնպես փորձում է թե՛ երկկողմ և թե՛ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակում Չինաստանի հետ հարաբերություններ հաստատելով ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում: Այն իրավիճակում, երբ վերջին տարիներին տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը դժգոհություն է պատճառել այդ երկրի հին դաշնակիցներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, այժմ Ռիադը փորձում է որպես աշխարհի երկրորդ տնտեսություն Չինաստանի հետ հարաբերություններն ընդլայնելով հավասարակշռություն ստեղծել հարաբերություններում և լրացնել ԱՄՆ-ի բացը: Քանի որ Չինաստանը ևս էներգակիրների ներկրման կարիք ունի, ուստի տնտեսական համագործակցություններում Սաուդյան Արաբիային համարում է որպես մեծ գործընկեր։