Մեկնաբանություն- Բաքվի ու Երևանի միջև Ղարաբաղի սեփականության շուրջ լարվածությունը սրվել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i189150-Մեկնաբանություն_Բաքվի_ու_Երևանի_միջև_Ղարաբաղի_սեփականության_շուրջ_լարվածությունը_սրվել_է
Բաքվի ու Երևանի միջև Ղարաբաղի սեփականության շուրջ լարվածության նոր փուլ է սկսվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2022 08:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքվի ու Երևանի միջև Ղարաբաղի սեփականության շուրջ  լարվածությունը սրվել է

Բաքվի ու Երևանի միջև Ղարաբաղի սեփականության շուրջ լարվածության նոր փուլ է սկսվել:

Հաղորդումների համաձայն՝ դեկտեմբերի 10-ին ղարաբաղի հայերը նպատակ են ունեցել այցելել տարածաշրջանում գտնվող ոսկու հանք, սակայն միևնույն ժամանակ այնտեղ են ժամանել Բաքվի պաշտոնյաները: Հայերը խոչընդոտել են Բաքվի պաշտոնյաների մուտքը հանք: Դրանից երկու օր անց, Ադրբեջանը փակել է Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Արդյունքում, ճանապարհին արգելափակված են մնացել հայ խաղաղ բնակիչներ: Բաքուն հայտարարել է, որ ճանապարհը փակվել է բնապահպանական նպատակներով: 
Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ռուբեն Վարդանյանն այդ կապակցությամբ հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից անկախ երկիր է»։
Նշելով, որ Բաքվի կառավարության հետ հայերի գոյակցության միակ ուղին Լեռնային Ղարաբաղի անկախությունն ընդունելն է, Վարդանյանը հավելել է. «Բաքուն ձմեռային բարդ պայմաններն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա ճնշում գործադրելու և իր պայմանների ընդունումը պարտադրելու նպատակով»:  Ակնհայտ է, որ այս գործողությունները կարող են ենթահող ստեղծել՝ այս տարածաշրջանում հակամարտության կրակը բորբոքելու համար։
Հատկանշական է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Բաքվի ու Երևանի միջև կնքված 10 կետանոց համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի անունը նշված չէ: Մինչդեռ երկու երկրների միջև պատերազմի ու խնդիրների հիմնական պատճառն այս տարածաշրջանի նկատմամբ սեփականության իրավունքն է:  
Ալիևի կառավարությունը, որն այս տարածքներում տեղաշարժը համարում է իր իրավունքը, ռուս խաղաղապահներից պահանջում է միջամտել՝ հայերին դիմակայելու հարցում: 
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Բաքուն բազմիցս և ապարդյուն դիմել է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝  հայերի կողմից «բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը» կանխելու և շրջակա միջավայրի վրա դրա բացասական հետևանքները վերացնելու խնդրանքով»։  
Հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ դրանում Բաքուն փորձում է ռուս խաղաղապահներին ներկայացնել որպես թույլ ու կոմղանկալ ուժեր, քննադատելով դրանց գործողությունները: Մյուս կողմից, Բավքում փորձում են Կովկասյան տարածաշրջան տեղափոխել թուրք զինվորականներին, որոնց չի հաջողվել իրագործել Անկարայի նպատակները Սիրիայում ու Իրաքում: Այդպիսով Ադրբեջանը փորձում է ռուս խաղաղապահներին փոխարինել թուրքական բանակի զինվորներով, կամ հասնել շփման գոտում ռուս-թուրքական համատեղ ներկայությանը: Սակայն պետք է նշել, որ ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ Թուրքիայի բանակի ներկայությունը լուրջ խնդիրներ կառաջացնի կովկասյան տարածաշրջանում: