Մեկնաբանություն- Թեհրանի երկխոսության երրորդ ֆորումը կայացել է տարածաշրջանում վստահություն ստեղծելու նպատակով
ԻԻՀ ԱԳ նախարարի և մի շարք արտասահմանցի ղեկավարների և մտավորականների ելույթով, երկուշաբթի օրը ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է Թեհրանի երկխոսության (TDF 2022) երրորդ ֆորումը՝ «Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականությունը՝ բարեկամության և վստահության ամրապնդման ձգտում» խորագրով:
Այս ֆորումին ներկա է շուրջ 70 մարդ 36 երկրներից, այդ թվում՝ քաղաքական պաշտոնյաներ, հետազոտական ինստիտուտների ղեկավարներ, մտավորականներ և հետազոտողներ։
Բացումից հետո այս ֆորումի չորս հանդիպումներում, կքննարկվեն Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի անվտանգության վերջին զարգացումները, տարածաշրջանային կապերն ու էներգետիկ անվտանգությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա տարածաշրջանային և գլոբալ հետևանքները, ինչպես նաև Աֆղանստանում խաղաղության և ներառական կառավարության հեռանկարը։
Թեհրանի երկխոսության ֆորումը, որի առաջին և երկրորդ փուլերն անցկացվել են նախորդ տարիներին դեր է խաղացել միջազգային և տարածաշրջանային հետազոտությունների, հատկապես Արևմտյան Ասիայի բնագավառում քաղաքական պաշտոնյաների և մտածողների համախմբման և փոխգործակցության գործում:
Այս տարվա վեհաժողովի կենտրոնական հայեցակարգն է «Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականությունը, բարեկամության և վստահության ամրապնդման ձգտում»:
Ակնհայտ է, որ տարածաշրջանի հիմնախնդիրները լուծելու և համագործակցությունը մեծացնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը տարածաշրջանի երկրների միջև, և այդ հիմքի վրա կարևոր է ամրապնդել երկխոսությունն այնպիսի հանդիպումների տեսքով, ինչպիսիք են՝ Թեհրանի երկխոսության ֆորումը:
Հարևանների հետ բարիդրացիության և բարեկամական հարաբերությունների քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության նպատակներից է։ Իրանի դերակատարումը, հատկապես վերջին տարիներին, ակտիվորեն շարունակվել է քաղաքական և տնտեսական առանձնահատուկ նշանակություն ունեցող և միևնույն ժամանակ բազում բարդություններ ունեցող տարածաշրջանում:
Իրանն ունի բազմաթիվ տարածաշրջանային կարողություններ, ներառյալ աշխարհագրությունը, մշակույթը և բնական ռեսուրսները, որոնք նրան մղում են դեպի ներտարածաշրջանային և միջտարածաշրջանային համագործակցություն և փոխգործակցություն: Ըստ այդմ, Իրանի կառավարությունը նույնպես առաջնահերթություն է տալիս տարածաշրջանի իր հարեւաններին ու երկրներին և հետամուտ է նրանց հետ հարաբերությունների զարգացմանը՝ ներառյալ բազմակողմ և տարածաշրջանային համագործակցությունը։
Իրանը նաև առաջ է քաշել Արևմտյան Ասիայի իսլամական երկրների միջև տարածաշրջանային երկխոսության ֆորումի ստեղծման գաղափարը՝ տարածաշրջանի երկրների միջև ընդունված ընդհանուր նպատակների և ընդհանուր սկզբունքների վրա հիմնված փոխգործակցությունը դյուրացնելու նպատակով։ Այս նպատակներն ու սկզբունքները ներառում են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հարգանքը, անխախտ սահմանները, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը, վեճերի խաղաղ կարգավորում, սպառնալիքի և ուժի կիրառման արգելքը և տարածաշրջանում խաղաղության, կայունության և առաջընթացի ամրապնդումը:
Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախկինում առաջարկել էր «Հորմուզի խաղաղության նախագիծը»՝ նպատակ ունենալով լուծել վեճերը Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ արաբական և իսլամական երկրների միջև, իսկ վերջին մեկ տարում՝ ավելացնելով քաղաքական և տնտեսական փոխգործակցությունն այդ երկրների հետ, փորձել է քայլեր ձեռնարկել տարաձայնությունները լուծելու և նվազեցնելու ուղղությամբ և առաջնորդել այդ երկրներին դեպի ներքին ուղղվածություն ունեցող անվտանգության համակարգի ձևավորում՝ արտաքին ուժերի միջամտությունից հեռու։
Ուստի հարեւան երկրների նկատմամբ Իրանի քաղաքականությունն ուղղված է փոխադարձ վստահության ստեղծմանը և տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանն ու ազգային ինքնիշխանությանն աջակցելուն։ Օրինակ՝ Աֆղանստանում բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ ներառական կառավարություն ձևավորելու նպատակով խորհրդակցությունների շարունակությունը, որպեսզի այս երկրում կայունություն և անվտանգություն ապահովվի, Իրանի կառավարության առաջնահերթություններից է՝ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում:
Հասկանալի է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է տարածաշրջանի երկրների առանցքայնությամբ ցանկացած ծրագրի, փոխգործակցության և երկխոսության՝ ապահովելու խաղաղություն և անդորր: Նույն շրջանակներում կարելի է գնահատել նաև Թեհրանի երրորդ երկխոսության ֆորումի անցկացումը, քանի որ Իրանի տեսանկյունից տարածաշրջանի երկրների միջև առանց արտաքին միջամտության երկխոսությունը ներկայիս խնդիրների և վեճերի լուծման միակ ճիշտ ճանապարհն է։