Մեկնաբանություն - Ամերիկացի քաղաքական գործիչների ներկայությունը Վաշինգտոնում կայացած հակաիրանական կոնֆերանսին
Իրանում որոշ անկարգությունների առաջացմամբ, Միացյալ Նահանգները, որպես Արևմտյան բլոկի պարագլուխ , աջակցել է այդ անկարգություններին և դատապարտելով խռովարարների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, մի շարք պատժամիջոցներ է սահմանել Իրանի տարբեր պաշտոնյաների և հաստատությունների նկատմամբ:
Վաշինգտոնն այն դեպքում է պնդում, որ աջակցում է Իրանի ժողովրդին, երբ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իրանի նկատմամբ նրա մոտեցումն ու գործունեությունն ցույց են տալիս Իրանի ժողովրդի հանդեպ ԱՄՆ-ի խորը թշնամությունը: Իրանն ավելի քան 40 տարի գտնվում է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների տակ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՀԳՀԾ-ից դուրս գալուց և առավելագույն ճնշման արշավ սկսվելուց հետո, հակաիրանական պատժամիջոցների սահմանումը, նոր և աննախադեպ երանգ ստացավ, ինչը վնասակար ազդեցություն է թողել Իրանի ժողովրդի վրա, որին այդ երկիրը պնդում է, որ աջակցում է: Բայդենի կառավարությունը շարունակում է Թրամփի վարչակազմի նույն քաղաքականությունը վարել Իրանի ժողովրդի նկատմամբ։
ԱՄՆ-ն այսօր իր հակաիրանական բնույթի հերթական քայլն արեց։ Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչները մասնակցել են Վաշինգտոնում կայացած կոնֆերանսին, ի համերաշխություն՝ այն ինչին, որ կոչել են «Իրանում համազգային ընդվզում»: Այս կոնֆերանսին, որը կազմակերպել էր Իրանա-ամերիկյան համայնքների կազմակերպությունը ( OIAC-Organization of Iranian American Communities), որպես գլխավոր բանախոս Մարիամ Ռաջավին ներկա էր վիրտուալ ձևաչափով։ Ելույթ ունեցան նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ առևտրի նախկին նախարար Գարի Լոքը և Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Լինդա Չավեսը և մի քանի ուրիշներ։
Այդ կոնֆերանսում ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, որոնք մշտապես կրկնել են ամերիկացի պաշտոնյաները, պնդել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի կառավարության հետ բանակցությունները կամ համագործակցությունը ոչ մի օգուտ չունեն, ինչը Բայդենի կառավարությունը ներկայումս փորձում է անել: Նա ընդգծել է, որ Բայդենի կառավարությունը և աշխարհը պետք է մշտապես և բազմիցս դատապարտեն կառավարության դեմ միասնական ջանքերով ցույցեր կատարող բողոքարարներին մահապատժի ենթարկելու Իրանի սպառնալիքները:
Այս երկկուսակցական կոնֆերանսում, որպես ամենահակաիրանական ամերիկացի պաշտոնյաներից Պոմպեոյի հակաիրանական դիրքորոշումը, ով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին խոշոր հանցագործություններ է կատարել, ինչպես գեներալ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների սպանությունը, ցույց է տալիս, որ դեմոկրատներն ու հանրապետականները նույն դիրքորոշումն ունեն Իրանի նկատմամբ միայն նրանց մարտավարությունն ու մեթոդներն են տարբերվում: Ի դեպ, այդ կոնֆերանսում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մարիամ Ռաջավիի ելույթը վկայում է այդ խմբավորման հետ Վաշինգտոնի համընթացության մասին, չնայած վերջինս հերքում է այդ խմբավորման հետ պաշտոնական հարաբերություններ ունենալը:
ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացիայից հետո, չնայած Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանցագործությունների պատմությանը, Վաշինգտոնը կազմակերպեց այս խմբի մեծ թվով անդամների տեղափոխումը Ալբանիա։ Այս խմբավորման տարրերն այլ երկիր տեղափոխելով ԱՄՆ-ն մտադիր էր նրանց օգտագործել իր նպատակների իրականացման ճանապարհին, հատկապես նրանց ներկայացնել որպես կարևոր և հուսալի ընդդիմություն և Իրանի դեմ օգտագործել խմբավորման անդամներին այնպիսի նպատակների համար, ինչպիսիք են լրտեսությունն ու ահաբեկչական գործողությունները:
ԱՄՆ-ի պատժամիջոցների և ճնշման լծակների անարդյունավետության պատճառով Ջո Բայդենը մտադիր է որդեգրել Դոնալդ Թրամփի խռովություններ առաջացնելու ռազմավարությունը՝ Իրանի դեմ իր ընչաքաղցություններն առաջ տանելու համար, իհարկե, հովանավորչական ժեստով։ Թեև վերջին չորս տասնամյակներում Իրանի դիմադրությունն ու կեցվածքը Միացյալ Նահանգների դավադրությունների դեմ վկայում են Իրանի դեմ Վաշինգտոնի ապակառուցողական մոտեցումների անարդյունավետության մասին, Վաշինգտոնում հակաիրանական կոնֆերանսի անցկացումը նույնպես քայլ է ԱՄՆ-ի կողմից այսպես կոչված իրանական ընդդիմությանն ու խռովարարներին ցուցաբերվող աջակցությունը ցուցադրելու համար: