Մեկնաբանություն - Ռուսաստանի հասանելությունը՝ Ուկրաինայում կենսաբանական զենքի վերաբերյալ Պենտագոնի փաստաթղթերին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստացել է Պենտագոնի Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության (DETRA) ամբողջական զեկույցը Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներում իրականացված գործունեության վերաբերյալ, որը ցույց է տալիս, այս երկրում ԱՄՆ-ն ուսումնասիրություններ և փորձեր է անցկացրել պաթոգեն նյութերի, հատկապես վտանգավոր վարակների վերաբերյալ։
Ռուսաստանի զինված ուժերի միջուկային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ Իգոր Կիրիլովը շաբաթ օրը նշել է, որ Պենտագոնի նախորդ զեկույցը Ուկրաինայում կենսաբանական գործունեության վերաբերյալ խիստ գրաքննության է ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից։
Նա նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ ջնջել է այս փաստաթղթի տեղեկատվության մոտ 80 տոկոսը։
Ռազմական այս պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել այս զեկույցի ամբողջական տարբերակը, որը հաստատում է կենսաբանական նախագծերի անուններն ու մասնագետներն ու ղեկավարները, այս նախագծի լաբորատորիաների ցանկը և նրանց գործողություններն ու փորձերը ախտածին նյութերի հետ, հատկապես վտանգավոր վարակները:
Պաշտպանական սպառնալիքների կրճատման գործակալության զեկույցը ցույց է տալիս, որ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները համագործակցել են Ուկրաինայի հետ՝ նպատակ ունենալով մեծացնել ախտածին միաբջիջների ազդեցությունը, և նրանց գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի եղել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և զինաթափման հարցերով ներկայացուցիչ Իզումի Նակամիցուն Կենսաբանական զենքի կոնվենցիայի 9-րդ վերանայման կոնֆերանսից առաջ ասել էր.«Կենսաբանական գործունեությունը ( Ուկրաինայում) չունի պատշաճ մոնիտորինգ և համապատասխանություն կոնվենցիայի հետ: Այս գործողությունները շատ «մոխրագույն» տարածքներ ունեն, հատկապես երբ խոսքը լաբորատոր հետազոտության մասին է»:
Պենտագոնի պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության զեկույցի ամբողջական տարբերակին Ռուսաստանի հասանելիությունը կարևոր զարգացում է Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական գործունեության վերաբերյալ Մոսկվայի պնդումների և մեղադրանքների փաստագրման ոլորտում: Ավելի վաղ Պետքարտուղարության և պաշտպանության նախարարության պաշտոնյաները հերքել էին Ուկրաինայում ռազմական կենսաբանական գործունեությունը:
Ռուսաստանը փորձել է ՄԱԿ-ում բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտման հարցը։ 2022 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչը քվեարկության դրեց ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների վրա հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտության մասին նախագիծը։
Բացի հատուկ հանձնաժողովի ստեղծումից, այս փաստաթղթում առաջարկվել է այս հետազոտության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու համար: Բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն չի տվել Ռուսաստանի առաջարկած բանաձեւին։ Դրան կողմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը, դեմ են քվեարկել Ամերիկան, Բրիտանիան և Ֆրանսիան, իսկ ինը երկրներ ձեռնպահ են մնացել։ Խորհրդային Միության փլուզումից հետո Վաշինգտոնը հատուկ ուշադրություն դարձրեց կենսաբանական զենքի լաբորատորիաների ստեղծմանը այն երկրներում, որոնք ստեղծվել էին Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այդ լաբորատորիաների ստեղծումը, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Ուկրաինան է, որը գտնվում է Ռուսաստանի հարեւանությամբ, իրականում նպատակ ունի Ռուսաստանի դեմ կենսաբանական սպառնալիքներ ստեղծել։
Ռուսաստանի նախազգուշացումները վերաբերում են ԱՄՆ-ի կենսաբանական ռազմական հնարավորությունների և ամերիկյան այլ կենսաբանական զենքերի անվտանգությանն ուղված սպառնալիքների շարունակական ընդլայնմանը:
Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները 1972 թվականին հաստատված «Կենսաբանական զենքի կոնվենցիայի» անդամ է և որը աշխատում է 1975 թվականից, բայց նա համարվում է ոչ մարդկային զենքի ստեղծման առաջիններից մեկը։