Մեկնաբանություն- Բաքվի կառավարությունը կրկին ընդգծել է Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
Չնայած Բաքվի ԶԼՄ-ներում տարածված հակաիրանական քարոզչությանը և Իրանի կառավարության և ժողովրդի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության վերջին բացասական դիրքորոշումներին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասում է, որ իր երկիրը երբեք կողմ չի եղել ԻԻՀ-ի հետ լարվածությանը։
Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես ասել է.«Բաքուն կողմ է Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը, և տնտեսական դաշտում պայմանավորվածություններ են ընթանում ԻԻՀ-ի հետ»:
Իրանի վերաբերյալ ԱՀ դիվանագիտության ղեկավարի հայտարարություններն հնչում են այն դեպքում, երբ միջազգային սիոնիզմի և պանթուրքիզմի վտանգավոր հոսանքին հարող ԶԼՄ-ների և նույնիսկ Բաքվի իշխանության այսպես կոչված ԶԼՄ-ները դեռևս զբաղված են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների դեմ թույն ու ատելություն տարածելով:
Աշխարհաքաղաքական իրողությունների և կապող գործոնների առկայությունը, ինչպիսիք են բարիդրացիությունը և ընդհանուր սահմանները, կրոնական և պատմական ընդհանրությունները, ժողովրդագրական միատարրությունը և ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերը, պահանջում են Իրանն ու Ադրբեջանը որպես երկու հարևան երկրներ երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններում սերտ և արդյունավետ համագործակցություն և համադրվածություն ունենան երկու ժողովուրդների շահերի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ուղղությամբ:
Դրանով հանդերձ, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, համագործակցելով մահմեդական ժողովուրդների հարաբերությունների թշնամիների, հատկապես Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ, և այս ռեժիմին տանելով Իրանի սահմանների եզրը, նախագծում են իրականացնել իրենց բարեկամ թվացողների նախագծերը Իրանի նկատմամբ:
Իլհամ Ալիեւի կառավարությունից Իրանի դժգոհության պատճառները դուրս են եկել ոչ միայն երկու երկրների սահմաններից, այլ նաև դուրս են եկել տարածաշրջանային մակարդակից։ Այնպես որ այս ուղղությամբ սկսել են գրել նաեւ արեւմտյան լրատվամիջոցները: Հրեական գործակալությանը (Սուխնուտ) Ռուսաստանից վտարելուց հետո Բաքվի իշխանությունները գործակալության գրասենյակը Մոսկվայից տեղափոխեցին Բաքու։
Փաստորեն, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած տարիներին, Հայաստանի հետ տարաձայնություններին վերջ տալու փոխարեն, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները դարձել են Սիոնիստական ռեժիմի սուր շեղբն Իրանի դեմ և եղել են այս ճակատի առաջնագծում, այն էլ, այն դեպքում, երբ արևմտյան բոլոր կառավարությունները և Սիոնիստական ռեժիմը, ավելի քան չորս տասնամյակի ջանքերի ընթացքում, չկարողացան վնասել Իրանին:
Կանգնելով Իրանի և Ադրբեջանի մահմեդական ազգերի թշնամիների շարքերում՝ Բաքվի պաշտոնյաներն անտեսել են բազմաթիվ փաստեր։ Այս փաստերից մեկը կապված է տարածաշրջանում և աշխարհում Իրանի հեղինակության հետ։ Իրանը հզոր երկիր է, որը տարածաշրջանային սահմանների անվտանգության ոլորտում անլուրջ չի մոտենում և զիջումների չի գնալու, ինչն ավելի շոշափելի է Բաքվի պաշտոնյաների, քան մյուս կառավարությունների համար։
Թեհրան-Բաքու հարաբերությունների զարգացման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունների ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասել, որ երկու հարևան մահմեդական երկրներ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է հայտնվեն առավել քան երբևէ ուժեղացման ու զարգացման ճանապարհին: Փաստն այն է, որ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության մահմեդական ժողովուրդների փոխադարձ համագործակցության շահերն այնքան ուժեղ և հզոր են, որ հակաիրանական քարոզչությունը կարճ ժամանակ անց հանգում է այս տեսակի քարոզիչների խայտառակության։ Սա է պատճառը, որ օտարերկրացիները, ովքեր գրոհել են այս տարածաշրջան իրենց շահերն ապահովելու համար և փորձում են չարաշահել Իլհամ Ալիևի իշխանությունը, չեն կարողանում իրականացնել իրենց ցանկություններն այս տարածաշրջանում։ Կասկած չկա, որ կառավարությունների այս խմբի ներդրումներն Ադրբեջանի Հանրապետությունում անարդյունավետ են լինելու։