Հունվար 01, 2023 18:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության փաստը  գրանցվել է միջազգային ատյաններում

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության և նահատակության հատուկ իրավական և միջազգային հետախուզման կոմիտեի ղեկավար Աբբաս Ալի Քադխոդային ասել է.«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների նահատակությունը միջազգային շրջանակներում գրանցվել է որպես ԱՄՆ-ի միջազգային հանցագործություն»:

Նահատակ Սոլեյմանիի գործի հետապնդման իրավական կոմիտեի ղեկավարն ասել է.«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելով, ԱՄՆ-ը խախտեց բոլոր միջազգային հանձնառությունները և ամերիկացիները միջազգային մասշտաբով մեծ ոճրագործություն կատարեցին»:

«Այս հանցագործությունից հետո տարբեր կառույցներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունն ու դատական ​​համակարգը, լավ միջոցներ են ձեռնարկել,  դատավորները հետամուտ են եղել այս գործին, որպեսզի քրեաիրավական տեսանկյունից լավ ելք ունենա»,-ասել է Նահատակ Սոլեյմանիի գործի հետապնդման իրավական կոմիտեի ղեկավարը:

2020թ. հունվարի 3-ին, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Դոնալդ Թրամթի հրամանով, ամերիկյան ԱԹՍ-երը Բաղդադի օդանավակայանում թիրախավորեցին ու նահատակեցին ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի ուժերի տեղակալ՝ Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսին և նրանց ուղեկիցներին:

Այս հանցավոր արարքի համար Թրամփի արդարացումն այն պնդումն է, որ գեներալ Սոլեյմանին մտել է Իրաք՝ նպատակ ունենալով հարձակումներ ծրագրել ամերիկացիների և նրանց բազաների դեմ, և որ ամերիկյան օդային հարվածը կանխարգելիչ միջոց է եղել, մինչդեռ այդ հարցը հերքվել է նույնիսկ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Փաստորեն, բազմաթիվ ապացույցներ և ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնն այս հարցում որոշում է կայացրել ամիսներ առաջ և պարզապես ճիշտ ժամանակն էին դիտարկում այդ հանցավոր ծրագիրը կյանքի կոչելու համար։

Ամերիկյան NBC լրատվական ալիքը 2020 թվականի հունվարի 13-ին հայտնել էր, որ Թրամփը գեներալ Սոլեյմանիի սպանության պայմանական հրաման է արձակել 7 ամիս առաջ, այսինքն՝ 2019 թվականի հունիսին։ Թրամփի ռազմական և անվտանգության խորհրդականների տեսանկյունից՝ Բաղդադում գեներալ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մոհանդիսի միաժամանակյա ներկայությունը, որոնք որպես իրանցի և իրաքցի հրամանատարներ առանցքային դեր են խաղացել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և միևնույն ժամանակ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի նպատակների իրականացման համար լուրջ խոչընդոտներ էին, հնարավորություն էր, որը չպետք է բաց թողնել, և այդպիսով ամերիկացիները մեծ հանցագործություն կատարեցին՝ վախկոտ կերպով հարձակվելով նրանց վրա։

Գեներալ Սոլեյմանիին սպանելու  Թրամփի պատրվակի մասին, Քադխոդային ասել է.«Այս հանցավոր արարքը կատարելու համար ամերիկացիների ոչ մի արդարացումը չհաստատվեց, և այսօր որպես միջազգային փաստաթուղթ արձանագրված է միջազգային շրջանակներում, որ ամերիկացիներն այս հանցավոր արարքով միջազգային մեծ խախտում են կատարել»:

Այդ հարցն արժանացել է ՄԱԿ-ի ուշադրության: ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր՝ Ագնես Քալամարն այդ մասին գրել է.«Գեներալ Սոլեյմանիի դեմ անօդաչու թռչող սարքի հարձակումն արդարացնելու Միացյալ Նահանգների պատճառաբանությունը զուրկ էր որոշակի և անմիջական սպառնալիքի առկայության մասին որևէ ապացույցից»:

Այլ հարց է, որ Միացյալ Նահանգները, միջազգային օրենքներին հակասող աննախադեպ գործողությամբ թիրախ դարձրեց Իրանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյային՝ առանց երկու երկրների միջև պատերազմ հայտարարելու։ Քադխոդային այդ մասին ասել է.«Նահատակ Ղասեմ Սոլեյմանին որպես Իրանի բարձրագույն զինվորական պաշտոնյա և Իրաքի հյուր, և որպես միջազգային անձնավորություն, անձեռնմխելի էր, և ամերիկացի պաշտոնատարները պարտավոր էին հարգել նրա արժանապատվությունն ու դիրքը, սակայն ցավոք, այս հանցանքը կատարեցին  թանկագին գեներալի և նրա ուղեկիցների նկատմամբ: Կալամարը նույնպես հաստատեց այս հարցը և ընդգծեց ԱՄՆ-ի գործողությունների անօրինականությունը։

Գեներալ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների սպանության հարցում ԱՄՆ-ի  հանցավոր գործողությունների անօրինականության վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կալամարի հստակ դիրքորոշմամբ, կասկած չկա, որ ԱՄՆ-ը ​​հանդիսանում է միջազգային օրենքների հիմնական խախտողներից մեկը և իր կոշտ քաղաքականությունների շրջանակում, ԱՄՆ-ն անտեսում է միջազգային օրենքներն ու նորմերը: Հետևաբար Իրանի հայցին վերահասու լինելը պետք է ներառվի միջազգային դատական ​​ատյանների օրակարգում։

Պիտակ