Մեկնաբանություն- ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության շրջանի սկիզբը և Մոսկվայի առաջնահերթությունները
(last modified Mon, 02 Jan 2023 08:08:19 GMT )
Հունվար 02, 2023 11:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության շրջանի սկիզբը և Մոսկվայի առաջնահերթությունները

2023թ հունվարի 1-ին մեկնարկել է ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության շրջանը: Մոսկվայի առաջնահերթություններն են՝ միության հետագա զարգացումը, անկախությունը տեխնոլոգիաների ու նորարարական ոլորտներում, ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումը և ազգային արժույթների միջոցով առևտրի իրականացումը՝ միությանն ինտեգրումը մեծացնելու նպատակով:

Դիմակայելով համաշխարհային շուկաների տատանումներին և համաշխարհային լարված քաղաքական միջավայրին, միության անդամներին հաջողվել է ոչ միայն կայունացնել իրենց մակրոտնտեսական իրավիճակը, այլև բարելավել մի շարք առանցքային ցուցանիշներ։ ԵԱՏՄ-ին անդամակցում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Հայաստանը: Դիտորդ անդամներն են Ուզբեկստանը, Մոլդովան և Կուբան։
2022թ դեկտեմբերի 9-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց 2023 թվականին միությունը նախագահող Ռուսաստանի առաջնահերթությունները: Պուտինը նշեց, որ առաջիկա երկու տարում նախատեսվում է ձևավորել Եվրասիական ընդհանուր էներգետիկ շուկա և զարգացնել Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք միջանցքը՝ որպես անդամ երկրների միջև համագործակցության  նոր, հնարավոր ուղղություն։
Ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու մասին Պուտինի հայտարարությունը պետք է քննարկել Ռուսաստանի նկատմամբ Արևոմւտքի սահմանած պատժամիջոցների և ռուսական նավթի ու գազի վաճառքը սահմանափակելուն ուղղված ջանքերի  ֆոնին: Էներգետիկ ընդհանուր շուկան հնարավորություն կտա Ռուսաստանից հնարավորինս շատ էներգակիրներ  մատակարարել կազմակերպության մյուս անդամներին։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աջակցում է միության միջազգային հարաբերությունների ամրապնդմանը և Դաշնության նախագահության երկու տարիների ընթավքում կնպաստի օտարերկրյա գործընկերների հետ առևտրային համաձայնագրերի ընդլայնմանը։
Մյուս կարևոր հարցը ԵԱՏՄ նախագահող երկիր Ռուսաստանի համար, միության անդամ երկրների տնտեսական, առևտրային և ֆինանսական փոխանակումների իրականացնումն է միջազգային գերիշխող արժույթ համարվող դոլարով: 2022 թվականի դեկտեմբերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ առաջիկայում ԵԱՏՄ երկրներն իրենց առևտրային գործարքներում կսկսեն օգտագործել նաև այլ արժույթներ: Անդամ երկրների միջև առևտրից դոլարի հեռացումը կարևոր է, հաշվի առնելով այդ երկրների բնակչությունը, չափերը և ընդհանուր համախառն ներքին արդյունքը:
Ռուսաստանը, որպես ԵԱՏՄ հիմնադիր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն չարաշահում է համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի դերը և քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխանակումները նույնպես իրականացվում են դոլարով, կոչ է արել դոլարը բացառել տնտեսական և առևտրային գործարքներից և ֆինանսական փոխանակումներից:
ԱՄՆ-ի երկու գլխավոր մրցակիցներ Ռուսաստանն ու Չինաստանն այս ուղղությամբ կարևոր քայլեր են արել: Եվ հիմա, երբ ԵԱՏՄ-ն նախատեսում է դոլարից բացի նաև այլ արժույթներով առևտուր իրականացնել, համաշխարհային շուկայում դոլարի մենաշնորհը կոտրելու ուղղությամբ կարևոր քայլ է արվում: 
Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի գիտաշխատող և տնտեսագետ Լանա Բադվանն ասում է. «ԵԱՏՄ-ն փորձում է գործնական քաղաքականության միջոցով նպաստել միության անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության, առևտրային փոխանակումների և մաքսային գործարքների զարգացմանը և դոլարն ու եվրոն փոխարինելով ազգային արժույթներով, ազատվել արևմտյան արժույթների հետ կապված սահմանափակումներից»: