Մեկնաբանություն- Գենարալ Սոլեյմանիի սպանությունը և Իրանի ծանր հաշվեհարդարը
2020թ. հունվարի 3-ին, ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի հրամանով Պենտագոնի ԱԹՍ-երը Բաղդադի օդանավակայանի ճանապարհին հարձակման թիրախ դարձրեցին և սպանեցին ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի ժողովրդական ուժերի հրամանատար՝ Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսին ու նրանց ութ ուղեկիցներին:
Այս ահաբեկչությունից հինգ օր անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Այն ալ-Ասադում գործողության ընթացքում բալիստիկ հրթիռներով հարձակվեց Բաղդադում ամենամեծ ամերիկյան ռազմակայանի վրա: Այս հարձակումը տեղի է ունեցել գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությունից անմիջապես հետո՝ գիշերը ժամը 01:20-ին, նույն ժամին, երբ սպանվել են գեներալ Սոլեյմանին և նրա ուղեկիցները:
Այս հրթիռային հարձակումը տեղի է ունեցել այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները վերջին ութ տասնամյակների ընթացքում որևէ երկրի կողմից հարձակման չի ենթարկվել։ Ամերիկյան ռազմակայանների վրա վերջին հարձակումը Ճապոնիան կատարել է շուրջ 80 տարի առաջ, Հավայան կղզիների Փերլ Հարբեր ռազմածովային բազայի վրա, որից հետո ԱՄՆ-ը մտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։
Իրանը թիրախավորել է Իրաքում գործող 14 բազաներից ամենամեծ և ամենասպառազինված ամերիկյան ռազմաբազան, որը կառուցվել է 1980-ականների սկզբին Սադամ Հուսեյնի օրոք, և այս բազայում տեղակայվել են նաև ամերիկյան նյութատեխնիկական և ռազմական տեխնիկա, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը և առաջադեմ կործանիչները:
Այն ալ-Ասադ ռազմաբազան, որը Սադամ Հուսեյնի օրոք կոչվում էր ալ-Ղադեսիյայի բազա, Իրաքի երկրորդ ավիաբազան է, որը գտնվում է Ռամադի քաղաքից 108 կիլոմետր դեպի արևմուտք և 2003 թվականին գրավվել է ամերիկյան ուժերի կողմից և մինչև 2011թ. գրրավված է մնում նրանց կողմից: 2014 թվականի վերջին «ԻԼԻՊ-ի դեմ պայքարի» պատրվակով այս բազան կրկին տրվել է ամերիկացի զինվորականներին, որոնք ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կազմում էին:
Ամերիկյան CNN լրատվական ցանցը հրապարակել է Այն ալ-Ասադ բազայի վրա հարձակման հետևանքների առաջին տեսագրությունները փակ կադրերում հրթիռակոծությունից երեք օր անց։ Այս ցանցի թղթակից Արվա Դամունը ներկա է գտնվել ժամանակին ամերիկյան ուժերի լավ սարքավորված բազայի ավերակներում և նկարահանել է վավերագրական ֆիլմ իրանական հրթիռների հասցրած վնասների մասին։ Նա իր զեկույցում ասաց, որ բազայից գրեթե ոչինչ չի մնացել, և շատ տարօրինակ է, որ նման ավերակում ոչ ոք չի տուժել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ուղղակիորեն պատվիրել է գեներալ Սոլեյմանիի սպանությունը, ի սկզբանե հայտարարեց, որ այս հրթիռային հարձակման հետևանքով ամերիկյան ուժեր չեն տուժել: Սակայն, ըստ Reuters-ի, Պենտագոնի պաշտոնյաները, որոնք ի սկզբանե հերքել են ամերիկյան ուժերի կորուստները, հերթական անգամ փոխել են վիրավորների թիվը և ի վերջո հայտարարել, որ 110 ամերիկացի զինվորներ ուղեղի վնասվածք են ստացել այդ հրթիռային հարձակումների ժամանակ։
Իրաքում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման կարևորության ևս մեկ ասպեկտն այն է, որ այն ցույց տվեց, որ Իրանի բալիստիկ հրթիռներն ունեն բավարար կարողություն և տեխնոլոգիա տարբեր մակարդակներում ցանկացած թշնամու թիրախավորելու համար:
Ընդհանուր առմամբ, Իրանը ոչ միայն վրեժխնդիր եղավ գեներալ Սոլեյմանիի և նրա աջակիցների սպանության համար՝ Այն ալ-Ասադ բազայի վրա հրթիռային հարձակումներ գործելով , այլ նաև բացահայտեց իր հզորության և զսպող ուժի այլ չափումներ, և դրանով նա իր ընկերներին ու դաշնակիցներին ուրախություն պարգևեց, իսկ նրա թշնամիները՝ վախեցան ու սարսափահար եղան, և ևս մեկ անգամ նրանց փոխանցվեց այն պատգամը,որ ավարտվել են խնդիրներ հարուցելու և դրանցից փախչելու ժամանակները: