Մեկնաբանություն. Տիեզերական 10-ամյա ծրագրի իրագործմամբ, Իրանը կվերածվի տարածաշրջանային տիեզերական բևեռի
Իրանի տիեզերական կազմակերպությունն անցկացրել է երկրի տիեզերական 10-ամյա ծրագրի քննարկման թեմայով առաջին հանդիպումը, գործնականում սկսելով ծրագրի իրագործումը:
Ծրագրի համաձայն՝ առաջիկա 10 տարում Իրանը կվերածվի տիեզերական տեխնոլոգիաների զարգացման և հրթռիների արձակման տարածաշրջանային կենտրոնի: Ծրագիրը կիրականացվի պատժամիջոցների պայմաններում և հենվելով ներքին հնարավորությունների ու տեղական գիտելիքի վրա:
Տիեզերական արդյունաբերությունը ցանկացած երկրի հզորության կարևոր գործոններից է: Իրանը նույնպես, վերջին տարիներին, կարևոր քայլեր է արել տեիզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ուղղությամբ: Իրանի զարգացման ծրագրում տիեզերական ոլորտը համարվում է առանցքային ոլորտներից: Տիեզերական ծրագրի շրջանակներում կարևորվում է մարդկանց և հեռահաղորդակցական արբանյակների ուղարկումը տիեզերք:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների տեիզերական ծրագրերի հետ Իրանի տիեզերական ծրագրի տարբերությունը կայանում է նրանում, որ Թեհրանը հենվել է ներքին ուժի, գիտելիքի և տեխնոլոգիաների վրա:
Իրանի տիեզերական տեխնոլոգիայի ոլորտը կարելի է գնահատել ներքին և միջազգային առումներով:
Ներքին առումով պետք է ասել, որ նախահեղափոխական շրջանում Իրանն ուներ սահմանափակ թվով ալեհավաքներ և արբանյակային ազդանշաններ ընդունող սարքավորումներ, իսկ արբանյակների մասին ներքին տեխնիկական տեղեկատվությունը զրոյական էր: Հետևաբար Իրանը կարող էր ստանալ այլ երկրների ազդանշանների միայն մի մասը: Սակայն ութամյա պատերազմից հետո Իրանը սկսեց տեիզերական տեխնոլոգիայի զարգացումը՝ իր անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Այս հիմամբ բացվեցին ավիատիեզերական քոլեջներ և կարևորվեց տիեզերական ոլորտում երկրի հզորության ամրապնդումը։ Տեղական ԲՈՒՀ-երի շրջանավարտ մասնագետները սկսեցին աշխատել արբանյակների ու արբանյակային կայանների կառուցման ուղղությամբ:
Իրանի տասնամյա տիեզերական ծրագրի նպատակներից են արբանյակների արձակման ենթակառուցվածքնեըի արդիականացումը, վերգետնյա կայանների կառուցումը, հեռահաղորդակցության արբանյակների նախագծման և կառուցման ընթացքի արագացումը, մեկ մետրից պակաս ճշգրտությամբ չափող արբանյակների արձակումը, միջազգային փոխգործակցության և համատեղ ծրագրերի և ենթակառուցվածքների զարգացման վրա կենտրոնացած ծրագրերի իրականացումը:
Իրանցի ամսնագետների շնորհիվ, հեռահաղորդակցական և տեսանկարահանող արբանյակների ոլորտում Իրանն այսօր այլևս չունի օտարերկրացիների կարիքը և կարողացել է բավարարել իր ներքին կարիքները: Բացի այդ, Իրանը ներառվել է արբանյակների արտադրության տեխնոլոգիա ունեցող 9 երկրների ցանկում:
Արբանյակային կրիչների նախագծման ու կառուցման հարցում ևս Իրանն այսօր ինքնաբավ է:
Իրանի տեիզերական ծրագրի իրագործումը կարևոր նշանակություն ունի երկրի համար: Արբանյակները կարևոր նշանակություն ունեն մարդկանց համար, քանի որ որպես օրինակ, դրանցից ստացված պատկերները կարող են օգտագործվել գյուղատնտեսության ոլորտում կամ աղետների կառավարման ծրագրերի համար:
Նախատեսվում է ծրագրի ավարտին գործարկել պետական և բիզնես ոլորտներին ծառայությունների մատուցման 30 համակարգ: Ներկայումս Իրանում գործում է նման տասը համակարգ, որոնց թիվը նախատեսվում է ավելացնել:
Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ թշնամին փորձել է տարբեր պատժամիջոցներով խոչընդոտել Իրանի զարգացմանը, այդ թվում նաև տեիզերական արդյունաբերության ոլորտում: Սակայն չնայած բոոր ճնշումներին ու սահմանափակումներին,. Իրանը շարունակում է զարգացնել տիեզերական տեխնոլոգիաները: