Մեկնաբանություն - Իրանի բանակի ռազմավարական նավատորմի պլանավորումը՝ գլոբալ ներկայության համար
Չորեքշաբթի օրը «Ծովային քաղաքակրթություն- առաջընթացի ուղի» թեմայով առաջին ազգային համաժողովում, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Այսօր ծովի օգտագործումը մեզ համար աշխարհաքաղաքական առավելություն է, իսկ նրանք, ովքեր չունեն այդ հնարավորությունները, տառապում են աշխարհաքաղաքական շնչահեղձությունից»։
Ասելով, որ ռազմածովային ռազմավարությունը ազգային մեծ ռազմավարության հիմքն է, ծովակալ Իրանին նշել է.«Ծովային ռազմավարությունն ուղղված է բոլոր ժողովրդների շահերի առաջադիմության։ Մենք ստեղծել ենք երեք օվկիանոսային հրամանատարություն՝ ներառյալ Հնդկական օվկիանոսի, Խաղաղ օվկիանոսի և Ատլանտյան օվկիանոսի հրամանատարություն»:
Սարքավորումները, որոնք ապագայում կմիանան նավատորմին, համահունչ են այս երեք հրամանատարությունների առաքելությանը։ Անդրադառնալով աշխարհի ջրերում բանակի նավատորմի առկայությանը,Իրանի բանակի նավատորմի հրամանատարն ասաց.«Մինչ այժմ մենք ներկա ենք եղել աշխարհի բոլոր ռազմավարական նեղուցներում և միայն ներկա չենք եղել երկու նեղուցներում, որոնցից մեկում ներկա կլինենք այս տարի և պլանավորում ենք ներկա լինել Պանամայի նեղուցում։ Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական ռազմածովային ուժերը համալրվելով նոր նավերով, այդ թվում՝ ռազանավերով ու սուզանավերով դարձել են խոշոր ռազմածովային ուժ Պարսից ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում:
Այնուամենայնիվ, այս ուժի ռազմավարական տարրի իրացման համար կենսականորեն կարևոր է հեռավոր շրջաններում, հատկապես օվկիանոսներում ռազմական հնարավորություններ օգտագործելու և ռազմածովային գործողություններ իրականացնելու կարողությունը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ «Նավահանգստային նավեր» կոչվող խոշոր նավեր, որոնք կարող են գործողություններ իրականացնել հեռավորության վրա՝ թե՛ նյութատեխնիկական ապահովման, թե՛ տեխնիկայի ու մարտական հնարավորությունների առումով։ Նավահանգստային նավերը գործում են որպես շարժական ռազմածովային բազա և հանդիսանում են հիմնական ենթակառուցվածքի մի մասը, որն աջակցում է ծովում տեղակայված ուժերին և սարքավորումներին: Այս առումով Մաքրանի նավահանգստային նավի կառուցումն ու շահագործումը համարվում է Իրանի բանակի ռազմավարական նավատորմի համաշխարհային ներկայության առաջին քայլը։
Այս նավահանգստային նավին հասանելիություն ունենալով՝ իրականացավ բանակի նավատորմի վաղեմի երազանքը՝ ծովային առաքելություններ իրականացնել համաշխարհային մասշտաբով և օվկիանոսներում: Այս ոլորտում առաջին քայլը կատարվեց 2021 թվականի մայիսին՝ Մաքրան նավախմբի դեպի Ատլանտյան օվկիանոս գործուղմամբ:
Ատլանտյան օվկիանոս ուղարկված Իրանի ռազմածովային նավատորմի 75-րդ հետախուզական օպերատիվ խմբի «Մաքրան խումբ» անվամբ ծովային առաքելությունը մինչ այժմ Իրանի ռազմածովային ուժերի պատմության մեջ ամենամեծ ծովային առաքելությունն է։ Այս գործողությունը ճանապարհ հարթեց Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նավատորմի գլոբալ ներկայության համար։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նավատորմի 75-րդ նավատորմի հատուկ առաքելությունն իրականացվել է 133 օր, որում անցել է 44 հազար կիլոմետր: Գերագույն գլխավոր հրամանատարը գնահատեց ռազմածովային ուժերի այս ձեռքբերումը։ Այժմ, օվկիանոսային նավարկության համար անհրաժեշտ կարողություններ ստեղծելու երկար տարիների ջանքերից հետո, այս ոլորտում համապատասխան դաշտեր և ենթակառուցվածքներ և նավեր են պատրաստվել կամ պատրաստվում են։ Այս առումով, բանակի ռազմավարական ռազմածովային հրամանատարությունը ծրագրում է դա իրականացնել Իրանի մեծ ազգային ռազմավարությանը համահունչ։ Իրականում նավատորմը օվկիանոսներում Իրանի կառավարման թեւն է և ռազմավարական ուժ, որն ազդում է երկրի մակրոստրատեգիական ոլորտի վրա։ Մասնավորապես, այս ուժի գործողություններն արդյունավետ են ազգային քաղաքականության մեջ։