Մեկնաբանություն. Էվո Մորալեսի նախազգուշացումը Լատինական Ամերիկայում հեղաշրջում իրականացնելու Ամերիկայի մտադրության մասին
Լատինական Ամերիկայի որոշ երկրներում վերջին զարգացումների մասին Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը կարծում է, որ ամերիկյան իմպերիալիզմը անկում է ապրում, և այդ պատճառով նա դիմել է բռնությունների և հեղաշրջումներ է իրականացնում տարածաշրջանի երկրներում։
Մորալեսն ընդգծել է, որ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը ձախողվել է, իսկ Լատինական Ամերիկայում Վաշինգտոնի հեգեմոնիան կորել է։
Մորալեսն ասում է.«Երբ մի կայսրության վիճակը վատթարանում է, նա դիմում է բռնության, իսկ երբ կորցնում է իր գերիշխանությունը, դիմում է զենքի և փամփուշտների։ Ամերիկան հեղաշրջում է ծրագրում Լատինական Ամերիկայի երկրներում»:
Մորալեսի նախազգուշացումը հիմնված է Լատինական Ամերիկայի երկրներում տեղի ունեցած վերջին զարգացումների վրա, հատկապես առաջադեմ կամ ձախ պաշտոնյաների և նախագահների դեմ ուղղված գործողությունների՝ ֆիզիկական սպանության կամ նրանց պաշտոններից հեռացնելու նպատակով։ Ըստ Մորալեսի՝ «Վաշինգտոնն անցած ամիս դատական հեղաշրջում իրականացրեց Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քրեշների դեմ, որին հաջորդեց Պերուում խորհրդարանական հեղաշրջումը, իսկ այժմ Բրազիլիայում հեղաշրջման փորձ է անում»: Ինքը՝ Էվո Մորալեսը, ստիպված եղավ հեռանալ իշխանությունից 2019 թվականին փողոցային ցույցերից և Բոլիվիայի բանակի ճնշման ներքո՝ Վաշինգտոնի կողմից աջակցվող քվազի հեղաշրջման ակտով:
ԱՄՆ-ն «Մոնրոյի դոկտրինի» շրջանակներում 19-րդ դարի սկզբից մշտապես Լատինական Ամերիկան համարել է իր հետնաբակը։ Մոնրոյի դոկտրինն արտաքին ուժերի ցանկացած միջամտություն ամերիկյան մայրցամաքի քաղաքականությանը համարում է որպես թշնամական գործողություն ԱՄՆ-ի դեմ և Վաշինգտոնին պատրվակներ է տվել Լատինական Ամերիկայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Անդրադառնալով Մոնրոյի դոկտրինին՝ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հստակորեն Լատինական Ամերիկան համարեց Վաշինգտոնի մասնավոր ազդեցության ոլորտը և ասաց.«ԱՄՆ-ն իրավունք ունի միջամտելու Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին՝ Մոնրոյի դոկտրինի նպատակներին հասնելու համար»:
Փաստորեն, Վաշինգտոնը դեռ իրեն համարում է Լատինական Ամերիկայի պահապանն ու սեփականատերը, և այդ պատճառով միշտ թշնամական մոտեցում է ցուցաբերել և փորձել տապալել այս տարածաշրջանի ձախ առաջնորդներին ու կառավարություններին, որոնք գործում են հակառակ ԱՄՆ-ի ցանկությունների ու շահերի: Այս մոտեցումը համարվում է Ամերիկայի իմպերիալիստական և տիրակալական բնույթի նշան։ Այնուամենայնիվ, Վենեսուելայի, Կուբայի, Նիկարագուայի և Բոլիվիայի նկատմամբ այս մոտեցման կիրառումը բացահայտ ձախողման է բախվել, և Միևնույն ժամանակ, այժմ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մեքսիկան, Կոլումբիան, Բրազիլիան, Արգենտինան և Չիլին, ունեն նաև ձախ նախագահներ, որոնք գործում են Վաշինգտոնի կամքին հակառակ: Լատինական Ամերիկայի այս նոր առաջնորդները ցանկանում են, որ Ամերիկան ձեռնպահ մնա այս տարածաշրջանում իր միջամտողական քաղաքականությունից:
Հիմա հերթական անգամ այս տարածաշրջանի որոշ կարեւոր երկրներում իշխանության են եկել ձախերը, կամ էլ մնացել են իշխանության ղեկին։ Ձախ պետական այրերը ոտքի են կանգնել՝ աջակցելու միմյանց Ամերիկայի և նրանց ներքին գործակալների ճնշման դեմ։ Չնայած այս փաստերին, Վաշինգտոնը, Լատինական Ամերիկայի նկատմամբ իր երկարամյա տիրապետության և գերիշխանության շարունակությանը համահունչ, շարունակում է թշնամական և դիվերսիոն քաղաքականություն վարել նախագահների և առաջադեմ կառավարությունների դեմ, որոնք դեմ են ԱՄՆ-ի գերիշխանությանը և հեգեմոնիային: Այդ գործողությունների թվում են պատժամիջոցների կիրառումն ու հեղաշրջման իրականացումը, որի վերաբերյալ հնչել է նաև Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի նախազգուշացումը։