Մեկնաբանություն - Հայաստանը դիմել է Մեծ քսանյակին Լաչինի խնդիրը լուծելու համար
Ադրբեջանի Հանրապետության կողմից Լաչինի միջանցքի արգելափակման շարունակմամբ և Հայաստանի կառավարության կոչերին տարածաշրջանային և միջազգային կառույցների անտարբերության ֆոնին՝ Երևանի իշխանությունները Մեծ քսանյակին (G20) կոչ են արել լուծել այս ճգնաժամը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է.« G-20-ի անդամ երկրները ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա պետք է լուծեն Լաչինի միջանցքի ճգնաժամը»: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ, ըստ Արարատ Միրզոյանի, Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները վկայում են այն մասին, որ համապատասխան արձագանքման մեխանիզմների բացակայությունը պատճառ են արձել որ Բաքուն անտեսի միջազգային հանրության կամքը։ Հայաստանի իշխանությունների կոչը G-20-ին Լաչինի միջանցքի ճգնաժամը լուծելու վերաբերյալ ցույց է տալիս Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Եվրամիությանը ուղղված Երևանի կառավարության կոչերի անարդյունավետությունը:
Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը Հայաստանը միացնում է Լեռնային Ղարաբաղի կենտրոնին։ Բայց դեկտեմբերից Ադրբեջանի Հանրապետության զինվորականները և բնապահպանները, փակել են Լաչինի միջանցքը։ Ռուսասատանի խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լաչինի միջանցքում։ Այս հարցը ստիպել է Հայաստանում շատ լրջորեն դիտարկել Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնեցված դավաճանության հնարավորությունը։ Բաքվի պաշտոնյաները պնդում են, որ նպատակը ոչ մի ճանապարհ փակելը չէ, և որ մեքենաները կարող են ազատորեն շարժվել երկու ուղղություններով։ Բայց Երեւանի իշխանությունները Իլհամ Ալիեւի կառավարության արարքը համարում են սադրիչ եւ ուղղված Ղարաբաղի հայկական շրջանում մարդկային աղետ ստեղծելուն։ Իլհամ Ալիևի կառավարության՝ Լաչինի միջանցքը փակելու գործողությունը նշանակում է, որ Բաքվի իշխանությունները փորձում են հնարավորինս վերահսկել այս միջանցքը օտարերկրացիների օգնությամբ։ Բրիտանիան, Թուրքիան և Իսրայելի ռասիստական ռեժիմը Իլհամ Ալիևի կառավարության հետ դաշինքի պատրվակով փորձում են առավելագույն ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ղարաբաղի տարածաշրջանում ոսկու և պղնձի հանքերի արդյունահանման կանխումը այս միջանցքը փակելու Իլհամ Ալիևի կառավարության նպատակներից մեկն է։ Հավանաբար, հնարավոր է ճնշում գործադրել Երեւանի իշխանության վրա՝ հողերը փոխանակելու համար։ Իլհամ Ալիեւի կառավարության մեկ այլ նպատակն է հարավային Հայաստանից միջանցք ստանալ Նախիջեւանին միանալու համար։ Ադրբեջանի նախագահը օտարերկրացիների աջակցությամբ հայտարարել է. «Հայաստանն ուզի-չուզի՝ «Զանգեզուրի միջանցքը» գործարկվելու է»։
Հայաստանի հարավում գտնվող Սյունիք նահանգը սահմանակից է Իրանին և համարվում է արտաքին աշխարհի հետ այս երկրի հաղորդակցության կարևոր ուղիներից մեկը։ Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների կողմից նախատեսված միջանցքի գործարկման դեպքում դա նշանակում է Հայաստանի աստիճանական ոչնչացում։ Երևանի կառավարության պաշտոնյաներն ասում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության իններորդ կետի համաձայն՝ միջանցքի մասին խոսք չկար։ Իսկ Հայաստանի համար անընդունելի է միջանցք բացել իր տարածքով։ Միակ հասանելի միջանցքը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև՝ Լաչինի միջանցքն է: Եռակողմ հայտարարության համաձայն՝ Բաքուն ոչ մի լիազորություն չունի այս միջանցքի նկատմամբ, եւ իրականում միջանցքի անվտանգությունը պետք է ապահովեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։
Կանխատեսելի է, որ Ռուսաստանի լռությունը երկար չի տևի և դժվար թե Իլհամ Ալիևի կառավարությունը կարողանա երկար ժամանակ վերահսկել Լաչինի միջանցքը։