Մեկնաբանություն- Արևմուտքի պասիվ արձագանքը՝ բրիտանական հետախուզության խոշոր լրտեսին մահապատժի ենթարկելուն
(last modified Sun, 15 Jan 2023 15:11:57 GMT )
Հունվար 15, 2023 18:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արևմուտքի պասիվ արձագանքը՝ բրիտանական հետախուզության խոշոր լրտեսին մահապատժի ենթարկելուն

Բրիտանական լրտեսական ծառայության գերլրտես՝ Ալիռեզա Աքբարիի մահապատիժը արժանացել է Արեւմուտքի լայն և իհարկե պասիվ արձագանքին։ Այս հարցը վկայում է Իրանի դեմ արևմտյան լրտեսական գործողություններին ուղղված մեծ հարվածի մասին։

Իրանի Դատական իշխանությունը շաբաթ օրը հայտարարել է. «Մահապատժի է ենթարկվել Իրանի ու Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Ալիռեզա Աքբարին, բրիտանական հետախուզական կազմակերպության օգտին լրտեսության համար, և երկրի ներքին ու արտաքին անվտանգության դեմ լայնածավալ գործողությունների մեղադրանքով:

Այս պատժի կատարման մասին հայտարարությունն արժանացել է ոչ միայն բրիտանական և եվրոպական իշխանությունների միջամտողական արձագանքին, այլ նաև ԱՄՆ-ի արձագանքին, այնպես որ Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին, որը կենտրոնացած է անկարգությունների վրա՝ Իրանում ներքին իրադարձությունների սկզբից ի վեր, կրկին հայտարարություններ արեց, և կրկնեց իր և Բայդենի վարչակազմի միջամտողական հայտարարությունները:

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը արձագանքել է Իրանում այդ երկրի գաղտնի հետախուզական ծառայության լրտես Ալիռեզա Աքբարիի մահապատժին և պնդել, որ այդ գործողությունն անպատիժ չի մնա։ Սոնակը իր Twitter-ում պնդել է, որ Իրանի կողմից բրիտանացի լրտեսի մահապատիժը մարդու իրավունքների խախտում է՝ չնշելով Արևմուտքի կողմից մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր։ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին շաբաթ օրը հայտարարեց, որ ի պատասխան Ալիռեզա Աքբարիի մահապատժի, այս երկիրը ժամանակավորապես հետ է կանչել իր դեսպանին Թեհրանից, կանչել է Լոնդոնում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և պատժամիջոցներ կիրառել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաաֆար Մոնթազերիի նկատմամբ։

Հակադարձելով Բրիտանիայի իշխանությունների հայտարարություններին՝ Թեհրանում Բրիտանիայի դեսպան՝ Սայմոն Շերկլիֆը կանչվել է Իրանի ԱԳՆ և նրան է փոխանցվել Իրանի բողոքը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված դիվերսիոն գործողությունների կապակցությամբ։ Դեսպանին է ներկայացվել նաև Իրանի բողոքը Ալիռեզա Աքբարիի համար լարված թակարդի և լրտեսին աջակցելու կապակցությամբ:

Լոնդոնի հետ քայլ պահելով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս արձագանքել է Ալիռեզա Աքբարիի մահապատժին՝ դատական ​​գործը քաղաքականացնելու նպատակով։ Մակրոնը շաբաթ երեկոյան միջամտողական խոսքերով ասել է, որ Ֆրանսիան դատապարտում է բրիտանացի լրտեսի մահապատիժը։

Իրանում բրիտանական լրտեսական ծառայության գերլրտեսին մահապատժի ենթարկելու նկատմամբ Արևմուտքի բացասական արձագանքն ու դատապարտումը անսպասելի չէր։ Ալիռեզա Աքբարիի հետախուզական հանցագործությունների և լրտեսական գործողությունների ցանկը վկայում է նրա դավաճանական լայն գործողությունների և  Լոնդոնի համար նրա արժեքի մասին:

Կարևորն այն է, որ բրիտանական հետախուզական ծառայության  գերլրտես Ալիռեզա Աքբարիի դեմ Իրանի վճռական գործողությունը, ինչպես հետախուզական գործակալությունների, այնպես էլ դատական ​​համակարգի կողմից, ցույց է տալիս Իրանի վճռականությունը՝ ակտիվորեն և արդյունավետ կերպով զբաղվել օտարերկրյա լրտեսական միջոցների դեմ, և միևնույն ժամանակ վկայում է այն մասին, որ Իրանի անվտանգության և հետախուզական գերատեսչությունները և հաստատությունները խորապես տեղյակ են անհատների  և արտասահմանյան  հետախուզական գործակալությունների կասկածելի գործողությունների մասին: Միևնույն ժամանակ, Ալիռեզա Աքբարիի մահապատիժը լուրջ նախազգուշացում է օտարերկրյա հետախուզական ծառայություններին Իրանում հետախուզություն կատարելու, ինչպես նաև դավաճանական գործողություններում օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցողների համար: