Մամուլի տեսություն 16-1-2023
Իրանում վերջին անկարգությունների ժամանակ Լոնդոնի հետ կապված կազմակերպված ահաբեկչական ցանցի ծանր հարվածից և ոչնչացումից հետո Բրիտանիայի կառավարությունն ամբողջությամբ պատժամիջոցներ է կիրառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ։
Քեյհան օրաթերթ
Չնայած աննախադեպ ցրտին երկրի գազային ցանցի կայուն է
Ըստ Իրանի նավթի նախարարության պաշտոնյաների՝ երկրի գազի ազգային ցանցը վերջին ցուրտ սեզոնի ժամանակ պահպանել է իր կայունությունը, և առաջացած որոշ խնդիրները նույնպես կառավարվում են։
Մի քանի օր է՝ սաստիկ ցուրտը պատել է ողջ երկիրը։ Ցուրտը խնդիրներ է առաջացրել երկրի որոշ շրջաններում։ Ամենակարևոր խնդիրը կենցաղային հատվածի ջեռուցման համար գազ ապահովելն է, որը, բացառությամբ երկրի որոշ շրջանների, ազգային ցանցի մեծ մասի համար կատարվում է առանց խնդիրների։
Ջավան օրաթերթ
Ինչո՞ւ է բրիտանիան պատժամիջոցներ սահմանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ
Իրանի Քերման նահանգում վերջին անկարգությունների ժամանակ Լոնդոնի հետ կապված կազմակերպված ահաբեկչական ցանցի ծանր հարվածից և ոչնչացումից հետո բրիտանական կառավարությունը լիակատար էմբարգո է սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ։
Ինչո՞ւ է Բրիտանիայի կառավարությունը լիակատար պատժամիջոց է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ այն էլ օտար երկրների և արևմտյան երկրների աջակցությամբ ստեղծված անկարգությունների մարումից անմիջապես հետո:
Այս հարցի պատասխանը պետք է տեսնել Քերման նահանգի Սարոլլահ կորպուսի կողմից Լոնդոնի հետ կապված կազմակերպված ցանցին հասցված ծանր ու զարմանալի հարվածի մեջ, որը շատ ակտիվ ու ազդեցիկ դեր է խաղացել վերջին ամիսներին երկրի անկարգությունների ժամանակ։
Էթելաաթ օրաթերթ
Իրանն աշխարհի հակաօդային պաշտպանության բացարձակ ուժն է
Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը հայտարարելով երկրի պաշտպանական ցիկլում «Բավար-373» համակարգի առկայության մասին, ասաց. «Բավար 373» համակարգի արդիականացմամբ մենք կարող ենք ասել, որ աշխարհի հակաօդային պաշտպանության բացարձակ ուժն ենք։
Ալիռեզա Սաբահիֆարդն ասել է. «Բավար-373»-ն այն համակարգերից է, որ աշխարհում միայն մեկ-երկու երկիր ունի նմանատիպ համակարգ:
Նշելով, որ պաշտպանական արդյունաբերությունն իրականացրել է Բավար- 373 համակարգի փորձարկումները, հստակեցրել է, որ աշխարհն ականատես է եղել այս համակարգի առաջացմանը և մինչ օրս տեղյակ է Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգի հզորությանը։
Բավար-373 համակարգն այժմ առկա է Իրանի պաշտպանական ցիկլում և վերահսկում է Իրանի սուրբ տարածքը։
Վաթան Էմրուզ օրաթերթ
Իրանի սպիտակ հեռանկարը
Իրանում էներգետիկայի նախարարն ասել է.«Ջրամբարների ծավալը հասել է 40%-ի, իսկ ձյան հալման ու արտահոսքի հետ ջրամբարտակներ մտնող ջրի քանակը կավելանա»։
Երկրում ջրամբարտակների վերջին վիճակի մասին Մեհրաբյանը հավելեց.«Անձրևները լավ են եղել երկրի զգալի հատվածներում և հուսով ենք, որ դրանք կշարունակվեն, իհարկե, ձյան հալման ու ջրի հոսքի հետ ավելանում է ամբարտակներ մտնող ջրի քանակը»:
araratnews.am
Արցախում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 3 400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
14 երեխա գտնվում է Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում:
Ըստ տեղեկագրի՝ 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 132 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Տեղեկագրում նշվում է, որ 726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 14,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
1in.am
Բոսֆորն արգելափակվել է նավերի տեղաշարժի համար ծանծաղուտում խրված բեռնանավի պատճառով
Բոսֆորի նեղուցում նավերի տեղաշարժը դադարեցվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայից Ստամբուլ մեկնող չորաբեռնատար նավը խրվել Է ծանծաղուտում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությանը:
Ըստ Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչության՝ բեռնանավը ծանծաղուտում Է հայտնվել Ումուրյերի գյուղի շրջանում: «Միջադեպի կապակցությամբ Ստամբուլի նեղուցում դադարեցվել է նավերի տեղաշարժը, իրականացվում է փրկարարական գործողություն», – տեղեկացնում է գործակալությունը։
araratnews.am
Ռուսաստանում մոբիլիզացված և պայմանագրային զինծառայողներին կհաշվարկվի կրկնակի ստաժ
Ուկրաինայում ռազմական գործողությանը մոբիլիզացված, պայմանագրային զինծառայողների և կամավորների մասնակցության ժամկետը կհաշվարկվի նրանց ապահովագրական հաշվառման մեջ կրկնակի դրույքաչափով՝ ըստ կառավարության որոշուման։«Կառավարությունը հաստատել է մոբիլիզացված, պայմանագրային զինծառայողների և կամավորների ապահովագրության ժամկետը հաշվարկելու մասին որոշումը։ Հատուկ մարտական գործողություններին նման քաղաքացիների մասնակցության ժամկետը կհաշվարկվի նրանց ապահովագրության ժամկետում կրկնակի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։Բացի այդ, մոբիլիզացված գործարարները ծառայության ընթացքում ազատվել են վիճակագրական հաշվետվություններ ներկայացնելուց։Փաստաթղթով փոփոխություններ են կատարվել կառավարության «Մոբիլիզացված անձանց աջակցության միջոցառումների մասին» որոշման մեջ։
armenpress.am
Էստոնիան փորձում է անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար. Ալար Կարիսը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը
Էստոնիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն՝ ընդլայնված կազմով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, ողջունելով նախագահ Վահան Խաչատուրյանին, նշել է, որ իր համար շատ սպասված էր այս հանդիպումը, քանի որ հայ-էստոնական հարաբերություններն ունեն լավագույն ավանդույթներ և զարգացման մեծ ներուժ։ Էստոնիայի նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Էստոնիայում կա թեկուզ փոքր, բայց շատ ակտիվ հայկական համայնք։ Ալար Կարիսն առանձնահատուկ շեշտել է, որ հայերն Էստոնիայի օրինակելի ու օրինապահ քաղաքացիներ են:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և ընդգծել նման բարձր մակարդակի հանդիպման կարևորությունը։
«Ներկայում Հայաստանը գտնվում է բավականին բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, ես սիրով ընդունել եմ Ձեր հրավերն՝ այցելել Էստոնիա, քանի որ կարծում եմ, որ մեր երկկողմ հարաբերություններում նախագահական այցերի շուրջ 20-ամյա ընդմիջումը որևէ կերպ չի համապատասխանում երկու երկրների ու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունների ոգուն: Կարծում եմ՝ մենք այն երկրները չենք, որ նման «ճոխություն» կարող ենք մեզ թույլ տալ, և այդ բացթողումը պետք է հնարավորինս ակտիվ կերպով լրացնել և սերտացնել մեր կապերը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: