Մեկնաբանություն- Պարսից ծոցի անվան խեղաթյուրումը Ալ-Սուդանիի մեծ սխալը
Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Ալ-Սուդանին Պարսից Ծոց անվան փոխարեն պնդում է օգտվել Արաբական Ծոց կեղծ անվանումը և հարց է ծագում թե նա ի՞նչ նպատակ է հետապնդում պատմական այդ խեղաթյուրումից:
Վերջերս Իրաքում անցկացվեց ֆուտբոլային մրցաշար, որը կոչվում էր Արաբական ծոցի երկրների մրցաշար։ Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության բողոքին և Իրաքի դեսպանին Արտաքին գործերի նախարարություն կանչելուն, Ալ-Սուդանին, ի պատասխան DW-ի թղթակցի հարցին, թե Ծոցի անունը Ֆարս է, թե արաբական, պնդեց, որ «Արաբական ծոցի երկրներ»-ը փաստ է:
Անկասկած, Իրաքի վարչապետի հայտարարությունները, ինչպես արաբ որոշ այլ պաշտոնյաների հայտարարությունները, պատմության խեղաթյուրում են։ Բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, օգտագործվում է «Պարսից ծոց» եզրույթը, և կասկած չկա, որ «Արաբական ծոց» եզրույթը պատմության միտումնավոր և գիտակցված կեղծում է։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին այս կապակցությամբ ընդգծել է. «Պարսից ծոցը Պարսից ծոց է, և այս առումով ոչինչ՝ ի դեմս ֆուտբոլի, թե օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաների կամ ոչ պաշտոնյաների հայտարարությունների ու գործողությունների, որևէ կերպ չեն փոխի այս որոշակի և անհերքելի պատմական փաստը»:
Թվում է, թե Իրաքի վարչապետի արարքն ուղղված է արաբական երկրների ուշադրությունը գրավելուն և արաբական աշխարհի հետ Իրաքի հարաբերությունների ամրապնդմանը։ Թեեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է արաբական երկրների հետ Իրաքի հարաբերությունների ամրապնդումը, սակայն երբեք չի ընդունի այդ նպատակի իրագործումը պատմությունը կեղծելով։ Էթնիկական ընդհանուր ինքնություն ունենալու պատրվակով հարաբերությունների ամրապնդումը և որոշ կառավարիչներին հաճոյանալը պատճառ չի դառնում պատմության կեղծման և խեղաթյուրման։
Իրաքի նոր կառավարության այս ոչ ճիշտ մոտեցումը այն պայմաններում է, որ Իրանի և Իրաքի ժողովուրդների միջև կա խորը մշակութային, կրոնական և սոցիալական կապ, իսկ մյուս կողմից՝ Իրանի և Իրաքի սահմանները միշտ եղել են անվտանգ սահմաններ և այս սահմաններով ոչ մի վտանգ չի ստեղծվել Իրաքի համար:
Իրականում, Իրաքը մի երկիր է, որը վերջին երկու տասնամյակում Սադդամի բաասական ռեժիմի տապալվելուց հետո, բախվել է լայնածավալ սպառնալիքների և անապահովության, սակայն Իրանի հետ ընդհանուր սահմանը եղել է Իրաքի ամենաապահով սահմաններից մեկը: Սա նշանակում է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրաքի սահմաններից ոչ մեկը Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Թուրքիայի հետ միշտ անվտանգ չեն եղել, բայց Իրանի հետ սահմանը միշտ եղել է անվտանգ։
Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է Իրաքի անվտանգության և կայունության պաշտպանը և ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի ընթացքում առաջամարտիկ է եղել այս երկրին գործնական օգնություն ցուցաբերելու հարցում, ինչն իրաքյան պաշտոնյաները բազմիցս նշել են։
Թվում է, թե Իրաքի նոր վարչապետը, ով վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ ընդգծել էր Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ամրապնդելու երկրի վճռականությունը, պնդելով օգտագործել արաբական ծոց կեղծ արտահայտությունը գիտակցաբար կամ անմտորեն, ընկել է Բաղդադի և Թեհրանի հարաբերությունների ամրապնդման հակառակորդների թակարդը։ Ժամանակի ընթացքը Շիա Ալ-Սուդանիին կապացուցի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենակարևոր երկիրն է, որն իսկապես ցանկանում է Իրաքի կայունությունը, անվտանգությունն ու առաջընթացը և երբեք չի ազդվելու Բաղդադի ու Թեհրանի հարաբերությունների հակառակորդների խափանարարություններից ու հակաքարոզչություններից: