Մեկնաբանություն - Եվրոպացիներին մտահոգում է ԻՀՊԿ-ի կողմից անվտանգության ապահովումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i191746-Մեկնաբանություն_Եվրոպացիներին_մտահոգում_է_ԻՀՊԿ_ի_կողմից_անվտանգության_ապահովումը
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր շվեդ գործընկեր Թոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ եվրոպացիները պարտական ​​են ահաբեկչության դեմ պայքարում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2023 14:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Եվրոպացիներին մտահոգում է ԻՀՊԿ-ի կողմից անվտանգության ապահովումը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր շվեդ գործընկեր Թոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ եվրոպացիները պարտական ​​են ահաբեկչության դեմ պայքարում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերին։

Նա ասել է. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փրկել է եվրոպական մայրաքաղաքներն ԻԼԻՊ-ի հարձակումներից»:

Շարունակելով իր վերջին հակաիրանական քայլերն ու Իրանի գործերին միջամտող դիրքորոշումները, Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին, ընդունել հակաիրանական նախագիծ,որի համաձայն  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը ներառել է Եվրամիության այսպես կոչված «ահաբեկչական» ցուցակում: Իհարկե, Եվրախորհրդարանի որոշումները պարտավորեցնող բնույթ չունեն և ընդամենը Եվրոպական խորհրդին ներկայացված առաջարկներ են։

Եվրախորհրդարանի այս հակաիրանական քայլը  կարող է ցույց տալ նաեւ եվրոպացիների դժգոհությունն  Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի  անվտանգության ապահովման դեմ։ Անկախ երկրի իրավական կառույցը ահաբեկիչ անվանելու Եվրախորհրդարանի որոշումն անօրինական հերետիկոսություն է:  Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիման վրա Եվրախորհրդարանի այս հակաիրանական քայլը նույնպես անհիմն է: ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետում այդ մասին ասված է.««Սույն կանոնադրության մեջ պարունակվող ոչ մի դրույթ չի լիազորում Միավորված ազգերի կազմակերպությանը միջամտելու այն հարցերին, որոնք գտնվում են որևէ երկրի ներքին իրավասության մեջ: Եվ դա չի պարտավորեցնում անդամներին նման հարցերը ենթարկել կանոնադրության դրույթներին, բայց այս սկզբունքը չի վնասի յոթերորդ գլխում նախատեսված հարկադրանքի միջոցների իրականացմանը»։ 

Հարկ է նկատի ունենալ, որ եվրոպական երկրները և Եվրամիությունը վերջին ամիսներին նպատակ ունենալով Իրանում անկարգություններ հրահրել և թուլացնել Իսլամական Հանրապետության ռազմական և անվտանգության ուժերի հզորությունն ու հեղինակությունը անվտանգության հաստատման գործում, Իրանի ռազմական հրամանատարներին մի քանի անգամ պատժամիջոցների են ենթարկել, բայց չնայած այս բոլոր գործողություններին ու դավադրություններին, ժողովրդի զգոնությամբ և զինված ուժերի, այդ թվում՝ Հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերով, խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնվել են Իրանի տարբեր քաղաքներում։

Փաստն այն է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեծ դեր է խաղում երկրում անվտանգության հաստատման գործում՝ ահաբեկչական խմբավորումների ու անհատների դեմ լուրջ պայքարի շնորհիվ և կարևոր դեր է խաղացել  նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատանքներից են ՝ Ներքին և օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների  սկսած մոնաֆեղներից մինչև ԻԼԻՊ խմբավորման դեմ պայքարը և այս ճանապարհին նահատակվել են   գեներալՀաջ Ղասեմ Սոլեյմանին և Դիմադրության այլ մարտիկներ: 

Վերջին տարիներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հաջողվել է հզոր կոալիցիա ստեղծել տարածաշրջանում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում։ Սիրիական, իրաքյան և ռուսական բանակների նման կառույցների հետ մեկտեղ ժողովրդական կազմակերպությունները օրինակ ծառայեցնելով Իրանի «Բասիջ» դիմադրության ուժերին ազդեցիկ և արդյունավետ դեր խաղացին ահաբեկչության դեմ պայքարում: Իրականում, տարածաշրջանի այս ժողովրդական ուժերի օգնությամբ ահաբեկչական խմբավորումները ոչնչացվեցին, իսկ մնացած տարրերը փախան։

Հետևաբար, տարածաշրջանի ներկայիս անվտանգությունը և ԻԼԻՊ-ի առաջխաղացումը կանխելը, որը նույնպես սպառնալիք էր համարվում եվրոպական երկրների համար, ահաբեկիչների դեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դիմադրության ուժերի լուրջ պայքարի արդյունքն է։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ընդգծել է.«Եթե ​​Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերը կենտրոնացած չլինեին «Ղոդս» ստորաբաժանման և նահատակ Սոլեյմանիի հրամանատարության վրա, անկասկած, ամերիկացիների ստեղծած ահաբեկչական հրաբուխը կազդեր եվրոպացիների վրա, և այն անվտանգությունը, որն այսօր տիրում է Եվրոպայում, կկործանվեր»: