Մեկնաբանություն - Եվրոպացիներին մտահոգում է ԻՀՊԿ-ի կողմից անվտանգության ապահովումը
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր շվեդ գործընկեր Թոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ եվրոպացիները պարտական են ահաբեկչության դեմ պայքարում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերին։
Նա ասել է. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փրկել է եվրոպական մայրաքաղաքներն ԻԼԻՊ-ի հարձակումներից»:
Շարունակելով իր վերջին հակաիրանական քայլերն ու Իրանի գործերին միջամտող դիրքորոշումները, Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին, ընդունել հակաիրանական նախագիծ,որի համաձայն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը ներառել է Եվրամիության այսպես կոչված «ահաբեկչական» ցուցակում: Իհարկե, Եվրախորհրդարանի որոշումները պարտավորեցնող բնույթ չունեն և ընդամենը Եվրոպական խորհրդին ներկայացված առաջարկներ են։
Եվրախորհրդարանի այս հակաիրանական քայլը կարող է ցույց տալ նաեւ եվրոպացիների դժգոհությունն Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի անվտանգության ապահովման դեմ։ Անկախ երկրի իրավական կառույցը ահաբեկիչ անվանելու Եվրախորհրդարանի որոշումն անօրինական հերետիկոսություն է: Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիման վրա Եվրախորհրդարանի այս հակաիրանական քայլը նույնպես անհիմն է: ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետում այդ մասին ասված է.««Սույն կանոնադրության մեջ պարունակվող ոչ մի դրույթ չի լիազորում Միավորված ազգերի կազմակերպությանը միջամտելու այն հարցերին, որոնք գտնվում են որևէ երկրի ներքին իրավասության մեջ: Եվ դա չի պարտավորեցնում անդամներին նման հարցերը ենթարկել կանոնադրության դրույթներին, բայց այս սկզբունքը չի վնասի յոթերորդ գլխում նախատեսված հարկադրանքի միջոցների իրականացմանը»։
Հարկ է նկատի ունենալ, որ եվրոպական երկրները և Եվրամիությունը վերջին ամիսներին նպատակ ունենալով Իրանում անկարգություններ հրահրել և թուլացնել Իսլամական Հանրապետության ռազմական և անվտանգության ուժերի հզորությունն ու հեղինակությունը անվտանգության հաստատման գործում, Իրանի ռազմական հրամանատարներին մի քանի անգամ պատժամիջոցների են ենթարկել, բայց չնայած այս բոլոր գործողություններին ու դավադրություններին, ժողովրդի զգոնությամբ և զինված ուժերի, այդ թվում՝ Հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերով, խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնվել են Իրանի տարբեր քաղաքներում։
Փաստն այն է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեծ դեր է խաղում երկրում անվտանգության հաստատման գործում՝ ահաբեկչական խմբավորումների ու անհատների դեմ լուրջ պայքարի շնորհիվ և կարևոր դեր է խաղացել նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատանքներից են ՝ Ներքին և օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների սկսած մոնաֆեղներից մինչև ԻԼԻՊ խմբավորման դեմ պայքարը և այս ճանապարհին նահատակվել են գեներալՀաջ Ղասեմ Սոլեյմանին և Դիմադրության այլ մարտիկներ:
Վերջին տարիներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հաջողվել է հզոր կոալիցիա ստեղծել տարածաշրջանում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում։ Սիրիական, իրաքյան և ռուսական բանակների նման կառույցների հետ մեկտեղ ժողովրդական կազմակերպությունները օրինակ ծառայեցնելով Իրանի «Բասիջ» դիմադրության ուժերին ազդեցիկ և արդյունավետ դեր խաղացին ահաբեկչության դեմ պայքարում: Իրականում, տարածաշրջանի այս ժողովրդական ուժերի օգնությամբ ահաբեկչական խմբավորումները ոչնչացվեցին, իսկ մնացած տարրերը փախան։
Հետևաբար, տարածաշրջանի ներկայիս անվտանգությունը և ԻԼԻՊ-ի առաջխաղացումը կանխելը, որը նույնպես սպառնալիք էր համարվում եվրոպական երկրների համար, ահաբեկիչների դեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դիմադրության ուժերի լուրջ պայքարի արդյունքն է։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ընդգծել է.«Եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերը կենտրոնացած չլինեին «Ղոդս» ստորաբաժանման և նահատակ Սոլեյմանիի հրամանատարության վրա, անկասկած, ամերիկացիների ստեղծած ահաբեկչական հրաբուխը կազդեր եվրոպացիների վրա, և այն անվտանգությունը, որն այսօր տիրում է Եվրոպայում, կկործանվեր»: