Մեկնաբանություն՝Նեթանյահուի կառավարությունը տապալման սեմին է
Նեթանյահուի նոր կառավարությունը դեռ չի բոլորել իր կազմավորման մեկ ամիսը , սակայն այն տապալման սպառնալիքի դիմաց է կանգնած:
Նեթանյահուի կառավարությունը երկու հիմնական խնդիրների դիմաց է կանգնած ,որոնք այն կանգնեցրել են փլուզման եզրին:Առաջին դժվարությունը ժողովրդական ծավալուն ու վաղաժամկետ ցույցերն են կառավարության դեմ: Վերջին օրերին ծավալուն ցույցեր են իրականացել Նեթանյահուի ծայրահեղական կառավարության դեմ: Քաղաքավաններում բնակվող տասնյակ հազարավոր սիոնիստներ ,անցյալ գիշեր իբողոք Բենիամին Նեթանյահուի քաղաքականություններին օկուպացված քաղաքներ՝ Ղոդսում ,Հայֆայում և Թել Ավիվում փողոց են դուրս եկել : Անցյալ շաբաթ ևս քաղաքավաններում բնակվող մոտ 100,000 հոգի աննախադեպ ցույցի էին դիմել ընդդեմ Նեթանյահուի ծայրահեղ կառավարության և նրա որոշումների։ Այս ցույցերի պատճառն են՝Նեթանյահուի կառավարության փորձը՝ փոխելու և վերափոխելու դատական օրենքները և շարժվել դեպի կառավարության և խորհրդարանի լիազորությունները մեծացնելու և դատական համակարգի լիազորությունները նվազեցնելու ուղիով:
Ցույցերի բացահայտ յուրահատկություններից է հետևյալը ,որ ղեկավար ունի և առաջնորդվում ու հովանավորվում է ընդդիմադիր հոսանքների կողմից: Երեկ երեկոյան տեղի ունեցած ցույցերին ներկա էին ՝ընդդիմադիր շարժման առաջնորդ Յաիր Լապիդը և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը։ Այս մարդկանց ներկայությունը Նեթանյահուի կառավարության դեմ ծավալվող ժողովրդական ցույցերին ,նշանակում է, որ Իսրայելի քաղաքական դաշտում քաղաքական հակամարտությունը դեռ ավարտված չէ, և ինչպես անցյալ մեկ տարում ,Նեթանյահուն մեծ ջանքեր գործադրեց Բենեթի և Լապիդի կոալիցիոն կառավարությունը տապալելու համար, այժմ նրա ընդդիմադիրները ևս նման ջանք են իգործ դնում: Սա այն դեպքում, երբ վերջին մոտավորապես 4 տարիների քաղաքական վեճերը,Իսրայելում քաղաքական անկայունության և կառավարությունների փխրուն լինելու կարևորագույն պատճառներից են եղել և այժմ նման վտանգ է սպառնում Նեթանյահուի նորաստեղծ կառավարությանը , որը հազիվ մեկ ամիս առաջ է կյանքի կոչվել:
Մեկ այլ խնդիր, որին դեմ հանդիման է կանգնած Նեթանյահուի կառավարությունը, և դրան վաղաժամկետ տապալման վտանգի է ենթարկել, այնպիսի անհատների նշանակումն է, ովքեր չունեն անհրաժեշտ իրավասությունը և Գերագույն դատարանի կողմից նախարարություն զբաղեցնելու համար լիազորությունը չեն ապահովվում: Սիոնիստական ռեժիմի Գերագույն դատարանը (Գերագույն ատյանը) անցած չորեքշաբթի օրը, 10 դատավորներից 9 դատավորների մեծամասնությամբ անվստահության քվե է տվել «Շաս»ուղղափառ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Արիե Դարեիին ,ով քրեական առումով դատապարտված է եղել:
«Արիե Դարեին» այժմ Առողջապահության և Նեթանյահուի կառավարության ներքին գործերի նախարարն է, և քանի որ Իսրայելում կառավարությունը ձևավորվում է Կնեսետում կողմերի միջև կոալիցիայի հիման վրա, «Շաս» կուսակցությունը սպառնացել է, որ եթե Նեթանյահուն ընդունի Գերագույն դատարանի վճիռը ևԱրիե Դարեին հեռացնի ,այս կուսակցությունը նույնպես կլքի կառավարությունը: «Շաս» կուսակցությունը խորհրդարանում ունի 11 մանդատ և եթե ցանկանա հեռանալ կառավարությունից և իշխող կոալիցիաից, Նեթանյահուն կկորցնի խորհրդարանի մեծամասնությունը, որը ներկայումս ունի 120 մանդատներից 64-ը, և այդ դեպքում կառավարությունը կտապալվի և անհրաժեշտ է նոր ընտրություններ:
Հաշվի առնելով այս պայմանները՝ վերլուծաբանները խոսում են Նեթանյահուի կառավարության վաղաժամկետ լուծարման մասին։ Ոմանք նաև զգուշացնում են քաղաքացիական պատերազմի հավանականության մասին։ Սիոնիստական ռեժիմի ռազմա-անվտանգության հայտնի վերլուծաբան Յոսի Մելմանը, անդրադառնալով անցած գիշերվա ցույցերին, գրել է.« Այս գիշեր ,125 հազար հոգի Նեթանյահուի դեմ ցույցի են դիմել: Իսրայելի ճգնաժամը հավանաբար հանգեցնի ներքին պատերազմի: Անգամ սիոնիստական ռեժիմի նախագահ «Իսհակ Հերցոգն» աննախադեպ հայտարարությամբ ասել է, որ Իսրայելը գնում է դեպի քայքայում ու մասնատում, և կուսակցությունները պետքե կարգավորեն իրենց տարաձայնությունները»: