Մեկնաբանություն- Հակաիրանական քարոզչություն Թեհրանում, Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակվելու պատրվակով
Ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո Իրանի իրավապահներն ու անվտանգության ուժերը անմիջապես միջամտել և ձերբակալել են հարձակվողին, ով այժմ հարցաքննման մեջ է։
Թեհրանի քրեական գործերով դատախազի պաշտոնակատար դատավոր Մոհամմեդ Շահրիարիին դեպքի հետաքննության վերաբերյալ անմիջապես ժամանել է դեպքի վայր և ասել.«Նախաքննության ընթացքում հարձակվողը պնդում է, որ Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակվելու իր շարժառիթը լիովին անձնական է եղել»:
Շահրիարին ասել է.«Ուրբաթ օրը առավոտյան ժամը 8:00 Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դիմաց մեքենա է կանգնել և զենք կիրառելուց հետո նրան հաջողվել է մուտք գործել դեսպանատան շենք։ Այն բանից հետո, երբ այս անձը հարձակվեց դեսպանատան վրա, Ադրբեջանի Հանրապետությունից մեկ մարդ սպանվեց, 2 հոգի վիրավորվեց»:
Նախաքննության ընթացքում մեղադրյալը պնդել է, որ այս տարվա ապրիլին կինս գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և տուն չի վերադարձել։ Դեսպանատուն իմ հաճախակի այցելությունների ժամանակ նրանցից ոչ մի պատասխան չեմ ստացել և կարծում էի, որ կինս ներկա է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը և չի ցանկանում հանդիպել ինձ։ Այսօր որոշեցի Կալաշնիկովով գնալ դեսպանատուն։
Կարեւորը այս միջադեպի պատրվակով հակաիրանական ալիքի մեկնարկն է մինչդեռ ապացույցները ցույց են տալիս հարձակվողի անձնական դրդապատճառը։ Միաժամանակ ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ Թեհրանում ԱՀ դեսպանատան և դիվանագետների բնականոն գործունեությունը շարունակելու համար, և ձեռնարկվում են դատական և անվտանգության միջոցառումներ՝ պարզելու հարձակվողի անձնական դրդապատճառը։
Սակայն, ինչպես և սպասվում էր, հակաիրանական արշավը սկսվեց հենց այս պատրվակով, որպեսզի չարաշահելով այս միջադեպը ընդլայնի իր չափերը և այս հարցը վերածվի Իրանի վրա ճնշում գործադրելու պատրվակի։
Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին պահանջել է խուսափել այս զինված հարձակման մասին շահարկումներից: Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարությունը նաև ասել է, որ մենք միշտ հատուկ ուշադրություն ենք դարձնում Իրանում օտարերկրյա քաղաքական և դիվանագիտական վայրերի անվտանգությանը, և հիմնականում դիվանագիտական ոստիկանությունն է պատասխանատու այս զգայուն առաքելության համար։
Հարձակվողի հարձակման ձևը և Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան մուտքի մոտ անվտանգության համապատասխան միջոցների բացակայությունը պատճառ են դարձել, որ հարձակվողը ներթափանցել է դեսպանատան շենք և սկսել կրակել։
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է.«Երկրի քաղաքական և անվտանգության իշխանությունների հատուկ հանձնարարականով հարցը քննվում է առաջնահերթությամբ և զգայունությամբ՝ պարզելու այս գործողության չափերը և հարձակվողի շարժառիթը»:
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պնդումը՝ Իրանում հակաադրբեջանական արշավի առկայության մասին՝ որպես այս հարձակման հրահրող, արվում է այն պայմաններում երբ, Ադրբեջանի Հանրապետության տարբեր լրատվամիջոցներ բազմիցս քարոզչական հարձակումներ են իրականացրել Իրանի իշխանությունների դեմ և մեծապես ընդլայնել է հակաիրանական քարոզչությունը, և Բաքվի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել հակազդելու այս ապակառուցողական քարոզչական գործողություններին, որոնք տեղի են ունենում հոգեբանական պատերազմի տեսքով։