Մեկնաբանություն- Սիոնիստ ավանաբնակների զինմամբ Արևմտայն ափը կանգնել է լայնածավալ պատերազմի շեմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192342-Մեկնաբանություն_Սիոնիստ_ավանաբնակների_զինմամբ_Արևմտայն_ափը_կանգնել_է_լայնածավալ_պատերազմի_շեմին
Սիոնիսատան ռեժիմի անվտանգության ուժերը արագացնում են ավանաբնակներին զենք կրելու թուլտվության տրամադրման գործընթացն ինչպես նաև անվտանգության ուժերի զինումը՝ ավելի շատ պաղեստինցիների ձերբակալելու և Դիմադրության ուժերի զենքը բռնագրավելու գործողության իրականացման նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2023 08:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Սիոնիստ ավանաբնակների զինմամբ Արևմտայն ափը կանգնել է լայնածավալ պատերազմի շեմին

Սիոնիսատան ռեժիմի անվտանգության ուժերը արագացնում են ավանաբնակներին զենք կրելու թուլտվության տրամադրման գործընթացն ինչպես նաև անվտանգության ուժերի զինումը՝ ավելի շատ պաղեստինցիների ձերբակալելու և Դիմադրության ուժերի զենքը բռնագրավելու գործողության իրականացման նպատակով:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռեժիմի ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ունեն զենք կրելու թույլտվություն, պետք է այդ փաստաթուղթն ունենան իրենց մոտ: 
Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ ավանաբնակներին զինելու ծրագիրը մշակվել է ավելի վաղ, իսկ Ջենինի ոճրագործությանն ի պատասխան Երուսաղեմում պաղեստինցիների իրականացրած գործողությունները որպես պատրվակ են ծառայել՝ ծրագրի մասին պաշտոնապես հայտարարելու համար: 


Երուսաղեմում 21-ամյա մի երիտասարդի և մի դեռահասի իրականացված վերջին երկու մահապարտական գործողությունների ժամանակ սպանվել է 9 և վիրավորվել 14 սիոնիստ: Այս թիվը գրեթե հավասար է Ջենինի ճամբարի վրա սիոնիստների իրականացրած վերջին հարձակման ժամանակ զոհված պաղեստինցիների թվին: Հարձակման ժամանակ զոհվեց 9, վիրավորվեց 20 պաղեստինցի: Այս գործողությունները վկայում են, որ Դիմադրությունը հավասարակշռության է հասել զոհերի հարցում և դա ուղերձ է ռեժիմին, առ այն, որ այսուհետև, յուրաքանչյուր թվով սպանված պաղեստինցիների փոխարեն, սպանվելու է նույն թվով սիոնիստ:
Եվ Արևմտյան ափի սիոնիստ բնակիչներին զինելու արդյունքը լինելու է նրանց շրջանում զոհերի թվի աճը, քանի որ հաշտեցման գործընթացի ձախողումից հետո, պաեստիցնեինրին այլ ճանապարհ չի մնացել, քան՝ դիմադրությունը: Սելվան ավանի մոտ տեղի ունեցած զինված գործողությունների մասնակիցների տարիքը հասնում էր 13 տարեկանի, ինչը նշանակում է, որ ավելի շատ պաղեստինցիներ են պատրաստ մասնակցել զինված բախումներին: 

Ի տարբերություն սիոնիստների, պաղեստինցիները զինված գործողությունների համար ունեն օրինական պատճառ: ՄԱԿ ԱԽ 242 և 338 բանաձևերի համաձայն՝ Հորդանան գետի Արևմտյան ափը, ինչպես 1967 թվականի պատերազմում գրավված մյուս տարածքները, համարվում է օկուպացված տարածք, որը տասնամյակներ անց պետք է վերադարձվել պաղեստինցիներին՝ Պաղեստին պետության ստեղծման համար: Սակայն Սիոնիստական ռեժիմը, խախտելով այդ բանաձևերը, ոչ միայն հրաժարվեց հանձնել այդ տարածքները, այլև շարունակեց գրավել ավելի շատ հողեր, կառուցելով ավաններ և այնտեղ բնակեցնելով ծայրահեղական սիոնիստներին: Իսկ հիմա ռեժիմը սկսել է զինել աջակողմ ծայրահեղականներին:
Վիճակագրական տվյալները վկայում են, որ ռեժիմը շարունակում է ավանաշինության քաղաքականությունը և մեծացնում կառուցված ավաններում բնակվող սիոնիստների թիվը, շարունակելով իր օկուպացման քաղաքականությունը: 
Յիշի քաղաքային խորհրդի տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն՝  Արևմտյան ափի և Հորդանանի գետի ափամերձ շրջանում ավանաբնակների  ընդհանուր թիվը մինչև ընթացիկ տարվա հունվար ամիսը կազմել է 491,923 մարդ, որոնք ապրում են 150 մեծ և փոքր բնակավայրերում:
Իսկ ռեժիմի Ներքին անվտանգության տվյալներով՝ գրավյալ տարածքներում բնակվող սիոնիստ ավանաբնակների կողմից զենք կրելու թույլտվության համար դիմումների թիվը 2020թ համեմատ, 2021թ աճել է 120 տոկոսով:  Ըստ այդ տվյալների՝ 2021 թվականին զենք կրելու թույլտվության համար դիմել է 19 հազար 375 սիոնիստ, մինչդեռ 2020 թվականի ընթացքում նույն դիմումը ներկայացրել է 8814 հոգի։
Սա վկայում է այն մասին, որ ավանաբնակներին զինելու ծրագիրն իրականացվում է ռեժիմի և ավանաբնակների փոխադարձ համաձայնությամբ: Նրանք իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել են՝ օկուպացիան մշտական դարձնելու համար: Իսկ հաշտեցման գործընթացի ձախողումից հետո, պաղեստինցիներին այլ ճանապարհ չի մնացել, քան դիմադրությունը: Իսկ դա Արևմտյան ափը կանգնեցրել է լայնածավալ ու ճակատագրական պատերազմի շեմին, որն ունենալու է միայն մեկ հաղթող: