Մամուլի տեսություն 30-1-2023
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին զեկույց է ներկայացվել երկաթուղային և ավտոմայրուղային միջանցքների վիճակի և երկրի տարանցիկ կարողությունների օգտագործման վերաբերյալ:
Քեյհան օրաթերթ
Ուղիղ կապ է հաստատվել իրանական և Ռուսաստանի և 13 երկրների բանկերի միջև
Իրանի և Ռուսաստանի բանկերի և աշխարհի 13 երկրների միջև ուղիղ կապն ապահովվել է երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համաձայնագրի ստորագրմամբ և կողմերի հեռահաղորդակցական կապերի միացման հնարավորությամբ։
Իրանի Կենտրոնական բանկի միջազգայինհարցերով փոխտնօրեն Մոհսեն Քարիմին ասել է.«Արտերկրում գտնվող իրանական բոլոր բանկերը, ինչպես նաև բոլոր արտասահմանյան բանկերը, որոնք միացած են Ռուսաստանի ազգային հաղորդագրությունների ծառայությանը, որը ներառում է 106 ոչ ռուսական բանկ 13 երկրներում, կարող են համագործակցել իրանական բանկերի հետ՝ բանկային հաղորդագրություններ փոխանակելու համար»:
Վաթան էմռուզ օրաթերթ
Իրանի Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներքին արդյունաբերական կարողությունների ցուցահանդեսում ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տաղավար կատարած այցի ընթացքում՝ զեկույց թ ներկայացվել առաջնորդին երկաթուղային հատվածի ձեռքբերումների մասին։ Ներկայացվել է երկրում արտադրական և վերանորոգված նավատորմի և արտադրության ու վերանորոգման ռեկորդը գերազանցելու գործընթացը, ինչպես նաև երկաթուղային արդյունաբերության ներքին շարժը, ներառյալ երկրի երկաթուղային արդյունաբերության մասերի արտադրական առկա հզորությունները։
Այս այցի ընթացքում պարզաբանվեց, որ երկաթուղային ինտերնետ համակարգում այս ներբեռնման ոլորտին անհրաժեշտ 6868 անուն դետալներ և մինչ այժմ 4733 դետալներ արտադրվել է երկրի ներսում 380 ընկերությունների կողմից։ Զեկույցի մյուս կետերից էին երկաթուղային և ավտոմայրուղային միջանցքների կարգավիճակը և երկրում տարանցիկ հզորությունների օգտագործումը։ Մինչև հաջորդ տարի շահագործման կհանձնվի 561 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ, որը կկապի նահանգի 3 կենտրոն երկաթգծին, իսկ Ռաշթը կմիանա Կասպից նավահանգստին, ինչը մեկուկես անգամ գերազանցում է երկաթուղու կառուցման միջին ցուցանիշը երկրում:
Էթելաաթ օրաթերթ
ՆԱՏՕ. Մենք պատրաստ ենք ուղիղ պատերազմի Ռուսաստանի հետ
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ արևմտյան այս դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման։
Գեներալ Ռոբ Բաուերը հավելել է. «Մենք պատրաստ ենք ուղիղ առճակատման, սակայն ՆԱՏՕ-ն կպատասխանի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հատի կարմիր գիծը՝ հարձակվելով անդամ երկրներից մեկի վրա»։ ՆԱՏՕ-ն պետք է ավելի պատրաստված լինի, քանի որ ներկայումս ռազմական նախաձեռնությունը Ռուսաստանինն է։
ՆԱՏՕ-ի երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, վերջերս ավելացրել են Ուկրաինային սպառազինության տրամադրումը, ինչն արժանացել է Մոսկվայի սուր արձագանքին։ Ուկրաինա տանկեր ուղարկելու Վաշինգտոնի և Բեռլինի որոշման հայտարարությունից հետո Ռուսաստանը զգուշացրել է, որ այդ տանկերը, ինչպես և ՆԱՏՕ-ի մյուս զինատեսակները, այրվելու են ռուսական բանակի կրակից։
Ջավան օրաթերթ
Մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի նախազգուշացումը պատերազմի մասին
ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային շարժունակության բաժնի հրամանատար գեներալ Մայքլ Մինիհանը Washington Post թերթին ուղղված գրառման մեջ նշել է.««Ես զգում եմ, որ մինչև 2025 թվականը մենք պատերազմի մեջ ենք լինելու Չինաստանի հետ»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր ժամկետի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքալը կիրակի օրը «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է. «Չնայած հուսով եմ, որ նրա կանխատեսումը սխալ է, կարծում եմ՝ նա ճիշտ է»։
araratnews.am
Արևմուտքը ԱՊՀ երկրներում հակառուսական տրամադրություններ է հրահրում. ՌԴ ԱԳՆ
«Մենք տեսնում ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից օգտվելու՝ Արևմուտքի բացարձակ անբռնազբոս փորձերը, որով ԱՊՀ երկրներում արհեստականորեն կհրահրեն հակառուսական տրամադրություններ, սեպ կխրեն մեր բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններում։
«Արևմտականներին» ավելի ու ավելի բնորոշ բացահայտ լկտի ոճով նրանք արդեն ոչ միայն Ռուսաստանի բարեկամներին ու դաշնակիցներին են կանգնեցնում ընտրության առջև՝ «կամ իրենց հետ, կամ մեր դեմ», այլև ուզում են քանդել մեզ միավորող բազմակողմ կապերը։
Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ և լկտի միջամտություն ԱՊՀ պետությունների ներքին գործերին, հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու և օտար արժեքներ ու կեղծ ժողովրդավարական չափանիշներ պարտադրելու փորձ»,- այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
armenpress.am
ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ժամանակ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործով վճիռ կայացնելը:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների ցույցերին, որոնք խաթարում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ:
Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- ասաց Կիրակոսյանը։
armenpress.am
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավարի հետ
Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են վարչապետ Փաշինյանի՝ 2022 թվականի հունիսին Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, առաջիկայում հնարավոր փոխայցերի կազմակերպման հետ կապված հարցեր:
Մտքեր են փոխանակվել վարչապետի աշխատակազմի և Էմիրի դիվանի, ինչպես նաև՝ Հայաստանի ու Կատարի պետական կառավարման այլ մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմների շուրջ:
Արայիկ Հարությունյանն այցելել է Ալ-Ջազիրա հեռուստաընկերություն: Քննարկվել են տարածաշրջանային և ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր:
Կարճատև այցի ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը եղել է նաև Կատարի ազգային գրադարանում և Իսլամական արվեստի թանգարանում՝ ծանոթացել գրադարանում առկա ֆոնդին և թանգարանի ցուցանմուշներին:
news.am
Խորապես անհանգստացած ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եւ հայերի դեմ բռնությունների առիթով. Վահան Հունանյան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին նկատմամբ վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին մի խումբ մարդիկ Երուսաղեմում փորձել էին բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։
Իսկ հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»:
araratnews.am
Եգիպտոսում շուտով կբացվի աշխարհի ամենաթանկարժեք թանգարանը
Եգիպտոսի իշխանությունները պատրաստվում են Եգիպտական մեծ թանգարանի (GEM) բացմանը, որի կառուցման մեջ ներդրումները գերազանցել են մեկ միլիարդ դոլարը՝ այն դարձնելով ամենաթանկարժեք թանգարանն աշխարհում:
Եգիպտական մեծ թանգարանը գտնվում է Գիզայի սարահարթի Մեծ բուրգերից ոչ հեռու: Զբոսաշրջիկներին GEM գրավելու համար մոտակայքում նույնիսկ կառուցվել է «Սֆինքս» օդանավակայանը:
Այն կզբաղեցնի 300 հազար քառակուսի մետր տարածք և կդառնա Մերձավոր Արևելքում և աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը։ GEM-ը ներառում է հսկայական ցուցասրահներ, որոնցից գլխավորը լինելու են պատկերասրահները. այնտեղ կցուցադրվեն Թութանհամոնի դամբարանի գրեթե բոլոր ցուցանմուշները։
Առաջին անգամ մեկ վայրում այցելուները կկարողանան տեսնել 5 հազար արտեֆակտ, այդ թվում՝ փարավոնի հայտնի ոսկե դիմակը, մարտակառքերը, սարկոֆագները, ոսկե մահճակալները, սադափե զարդերը՝ դրվագված թանկարժեք քարերով: Թանգարանում կցուցադրեն նաև Քեոփսի հանրահայտ «արևայինե նավ», որը հոգիները տեղափոխում էր հանդերձյալ աշխարհ: Նավի երկարությունը 42 մետր է: Այն 4600 տարեկան է և հանդիսանում է աշխարհում պահպանված հնագույն փայտե նավերից ամենամեծը:
Պետական հեռուստատեսության եթերում Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության ներկայացուցիչները պատմել են, որ GEM-ի բացման արարողությունը լինելու Է «վիթխարի և լեգենդար»:
Դրան հրավիրվելու են տարբեր երկրների առաջին դեմքերը։ Բացումը դառնալու է տոն պետական մակարդակով՝ հանդիսավոր համերգ, թատերականացված ներկայացումներ և այլ միջոցառումներ: Թանգարանի բացման ամսաթիվն առայժմ հայտնի չԷ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ GEM-ը կբացվի 2023 թ.-ին: Տեղի բնակիչների համար այցելության արժեքը կկազմի 60 եգիպտական ֆունտ (2 ԱՄՆ դոլար), ուսանողների համար՝ 30 ֆունտ (1 ԱՄՆ դոլար)։ Օտարերկրյա զբոսաշրջիկները թանգարան մուտք գործելու համար պետք է վճարեն մի փոքր ավելի՝ 200 ֆունտ ( 6.5 ԱՄՆ դոլար), օտարերկրյա ուսանողները՝ 100 ֆունտ (շուրջ 3 ԱՄՆ դոլար):