Մեկնաբանություն- ԱՄՆ-ը ​ հեռահար զենքեր ուղարկելով, ձգտում է թեժացնել պատերազմն Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192802-Մեկնաբանություն_ԱՄՆ_ը_հեռահար_զենքեր_ուղարկելով_ձգտում_է_թեժացնել_պատերազմն_Ուկրաինայում
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը՝ փետրվարի 3-ին, հայտարարեց, որ Ուկրաինային 2,2 միլիարդ դոլար արժողությամբ զենքի նոր փաթեթը ներառում է հեռահար հրթիռներ՝ ճշգրիտ թիրախավորման հնարավորություններով, որոնք գրեթե կկրկնապատկեն ուկրաինական ուժերի հարձակման շրջանակը ռուսական ուժերի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2023 14:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ը ​ հեռահար զենքեր ուղարկելով, ձգտում է թեժացնել պատերազմն Ուկրաինայում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը՝ փետրվարի 3-ին, հայտարարեց, որ Ուկրաինային 2,2 միլիարդ դոլար արժողությամբ զենքի նոր փաթեթը ներառում է հեռահար հրթիռներ՝ ճշգրիտ թիրախավորման հնարավորություններով, որոնք գրեթե կկրկնապատկեն ուկրաինական ուժերի հարձակման շրջանակը ռուսական ուժերի դեմ:

Պենտագոնի խոսնակ՝ Փեթ Ռայդերն ասել է.«Այս փաթեթը ներառում է «ցամաքից արձակված փոքր տրամաչափով ռումբեր», որոնք կարող են թիրախավորել ռուսական ռազմական դիրքերը և պահուստները մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա: Սա ուկրաինական ուժերին տալիս է հեռահար հնարավորություններ... և նրանց հնարավորություն է տալիս պաշտպանել իրենց երկիրը և հետ վերցնել իրենց տարածքները»:

Ցամաքից արձակվող այս ռումբերը ուկրաինական ուժերին հնարավորություն են տալիս հարձակվել Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնբասի, Զապորոժիայի, Խերսոնի և Ղրիմի հյուսիսային շրջանների ցանկացած վայրի դեմ: Այս զենքերը կարող են սպառնալ Ռուսաստանի հիմնական մատակարարման գծերին, զենքի պահեստներին և օդային բազաներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է Վաշինգտոնի այս որոշումը։

Թվում է թե ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի շեմին, այս ավերիչ պատերազմի կրակը մարելու փոխարեն, ավելի կթեժանա Արևմուտքի կործանարար քաղաքականության պատճառով: Արևմուտքն ամենամեծ և աննախադեպ ռազմական օգնությունն ու զենքն է փոխանցել Ուկրաինային։ Չնայած Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին իր կարգախոսներին, ԱՄՆ-ն ​​իրականում որդեգրել է այս պատերազմը խորացնելու և ընդլայնելու մոտեցումը՝ նպատակ ունենալով հնարավորինս թուլացնել և ներգրավել Ռուսաստանին, և խրախուսել ու ճնշել արևմուտքցի դաշնակիցներին, հատկապես եվրոպացիներին, հնարավորինս շատ ռազմական օգնություն և զենք ուղարկել Ուկրաինա, և այդ մոտեցման ամենավերջին և կարևոր դեպքը՝ եվրոպական երկրների, այդ թվում Գերմանիայի կողմից Ուկրաինային խոշոր մարտական ​​տանկեր տրամադրելն էր:

Իհարկե, որոշ եվրոպացի առաջնորդներ, հատկապես Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը, լրջորեն անհանգստացած են Ռուսաստանի ներսում պատերազմի շրջանակների ընդլայնմամբ և դրա նկատմամբ Մոսկվայի արձագանքի կապակցությամբ: Ուկրաինան լուրջ նախազգուշացում է տվել Ղրիմի վրա հարձակման համար, որը հաստատ կուղեկցվի ՆԱՏՕ-ի ռազմական, սպառազինական եւ հետախուզական աջակցությամբ։ ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի պատգամավոր Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է Ղրիմի թերակղզու վրա հարձակվելու Ուկրաինայի գործողությունների մասին և թվիթերում գրել. «Միջազգային օրենքները հարգում են ժողովրդի կամքը։ Ղրիմը Ռուսաստանն է. Ղրիմի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա և հակամարտությունների սրում»։ Նա ուկրաինացի պաշտոնյաներին խորհուրդ տվեց հասկանալ, որ Ղրիմի վրա հարձակմանը Ռուսաստանը կարձագանքի «անխուսափելի վրեժով» և ցանկացած զենքով։

Մոսկվայի այս նախազգուշացումը և այն շեշտը, որ Ղրիմի վրա հարձակմանը կպատասխանեն ցանկացած զենքով, կարելի է համարել լուրջ նախազգուշացում Ռուսաստանի կողմից Ղրիմի վրա Ուկրաինայի հարձակմանը ի պատասխան միջուկային զենք կիրառելու մասին, քանի որ միջուկային դոկտրինում Ռուսաստանը շեշտել է, որ երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքին միջուկային պատասխան է լինելու, և Ռուսաստանի իշխանությունները բազմիցս Ղրիմը հայտարարել են Ռուսաստանի տարածքի անբաժանելի մաս: