Մամուլի տեսություն 05․02․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192808-Մամուլի_տեսություն_05_02_2023
Անկարայի տարածաշրջանային և արտատարածաշրջանային շատ որոշումների կայացման հարցում քաղաքական տրամաբանության բացակայության պատճառով վտանգավոր իրավիճակ է ստեղծվել միջազգային համակարգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2023 15:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05․02․2023

Անկարայի տարածաշրջանային և արտատարածաշրջանային շատ որոշումների կայացման հարցում քաղաքական տրամաբանության բացակայության պատճառով վտանգավոր իրավիճակ է ստեղծվել միջազգային համակարգում:

Վաթան Էմռուզ

Էրդողանը կրակի հետ է խաղում

Թեհրանում Բաքվի հանրապետության դեսպանատան վրա զինված հարձակման լուրի հրապարակումից հետո Թուրքիայի իշխանությունները, հատկապես այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը, արագ արձագանքեցին միջադեպին։ Մինչ Բաքվի իշխանությունները դեռ խուսափում էին մեկնաբանել այս միջադեպը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Բաքվի իշխանություններին սիրաշահելու պատրվակով  Իրանին  կոչ արեց  բացահայտել միջադեպի հետևում եղած իրողությունները։

«Մենք մեր հարեւան Իրանից ակնկալում ենք այս ահաբեկչության հարցում՝ համագործակցությել ադրբեջանական կողմի հետ և պարզել թե  ով է կանգնած դրա հետեւում, և ինչու է այն կատարվել։ Այս հարցում անհրաժեշտ է տեղեկատվության բաց փոխանակում»,- ասել է նա՝ հավելելով, որ միջադեպի մասնակիցները պետք է դատարանի առջև կանգնեն։

Թուրքիայի իշխանությունները հիպերտեքստային ու վտանգավոր մոտեցում ցուցաբերելով, փորձում են քանդել Թեհրան-Բաքու հարաբերությունները։ Անկասկած, այս խաղի վերջնական ելքը ոչ միայն ի վնաս Թուրքիային է (և Էրդողանի կառավարությանն ու MİT կազմակերպությանը), այլ նաև կհանգեցնի  Թուրքիայի անվտանգության և տարածաշրջանային քաղաքականության մեջ ռացիոնալության պաշտոնական մահվան:

Ցավոք այս քաղաքական ռացիոնալության բացակայությունը կարելի է տեսնել միջազգային համակարգում  Անկարայի տարածաշրջանային և արտատարածաշրջանային շատ որոշումների կայացման մեջ: Սիրիայում թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումներին աջակցելը, Եվրամիությանը Թուրքիայի  անդամակցելու հարցում երկարաժամկետ և ձախողված ներդրումները   և «վերացական նեոօսմանիզմի» շրջանակում տարածաշրջանային անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը  այս անտրամաբանական և վտանգավոր  խաղի օրինակներ են։

 

Քեյհան

Ուկրաինան վերածվում է երկրորդ Աֆղանստանի

Մինչ Եվրոպան և ԱՄՆ-ն ​​ Ուկրաինային զինելով շարունակում են  պնդել, որ պատերազմը շարունակվի, որոշ եվրոպական պետություններ մտահոգություն են հայտնել պատերազմի ճակատագրի վերաբերյալ։ Իսպանիան այն երկրներից է, որի արտգործնախարարն ասել է, որ Ուկրաինան այս գործընթացով կվերածվի մեկ այլ Աֆղանստանի։ Հունգարիան և Բուլղարիան նույնպես մտահոգություն են հայտնել այս պատերազմի երկարաձգման վերաբերյալ։

Ուկրաինայում պատերազմը մոտենում է իր առաջին տարելիցին։ Պատերազմ, որը Ուկրաինան դարձրեց ավերակ, իսկ Եվրոպան, նույնպես տուժել է տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսական ոլորտում տիրող բարդ ճգնաժամերից։ Ճգնաժամ, որն օրեցօր խորանում է։

 

Ջամ-ե Ջամ

Իրանի թեթև նավթի հաճախորդների թիվը գերազանցում է  արտադրության ծավալը

Իրանի Նավթի նախարարը տեղեկացնելով իրանական թեթև նավթի բազմաթիվ հաճախորդների մասին ասել է․-«Իրանում թեթև նավթի արդյունահանումն այս տարի ավելացել է 200 հազար բարելով»։

 

Էթելաաթ
Հյուսիսային Կորեա
ԱՄՆ ռազմական գործողություններին՝ կպատասխանանենք «ատոմն ատոմին» սկզբունքով

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողության կպատասխանի «ատոմն ատոմին» սկզբունքով և տարածաշրջանը կվերածի պատերազմի մեծ զինանոցի։ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն խիստ հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները՝ զգուշացնելով, որ այս համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կդնեն «կարմիր գծի» մեջ։

..․

Panorama.am

Հերիք է սիրաշահեք բռնապետներին. Ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Քադրի Սիմսոնին կոչ է արել դադարել սիրաշահել բռնապետներին։

Գրառմամբ նա արձագանքել է Սիմսոնի՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ գրառմանը։

«Հերիք է աջակցեք բռնապետներին, ամաչացնեք Եվրամիությունը։ Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։ Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք ԵՄ-ում և պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- գրել է Պետելը:

...

Panorama.am

Ֆրանսիացի պատգամավոր. ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը թիկունքից դանակահարություն է հայերի համար

Ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն Թվիթերի իր միկրոբլոգում արձագանքել է ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Քադրի Սիմսոնի Ադրբեջան կատարած այցի ու գազային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ գրառմանը։

«ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը թիկունքից դանակահարություն է հայերի համար։ Մենք չենք կարող պաշտպանել զոհերին՝ դահիճների հետ սակարկելիս. Ֆրանսիայի անունից Էմանուել Մակրոնը պետք է պախարակի այս ստոր պայմանագիրը»,-գրել է ֆրանսիացի գործիչը։

 

Aysor.am

 Պաղեստինի արտգործնախարարին Մոսկվա են հրավիրել

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքիին հրավեր է ուղարկվել՝ այցելելու Ռուսաստան, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Այո, այդպիսի հրավեր նրան ուղարկվել է, սակայն այցի ժամկետները դեռ հայտնի չեն, նրանք դեռ չեն առաջարկել իրենց հարմար ժամկետներ։ Երբ կառաջարկեն, այդ ժամանակ մեր նախարարը կդիտարկի՝ ինչպես են դրանք տեղավորվում նրա աշխատանքային գրաֆիկում»,- ասել է դիվանագետը։

«Հուսով եմ, իհարկե, որ այդ այցը շուտով տեղի կունենա»,- հավելել է Բոգդանովը։

Armenpress.am

Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց նախարար

Արցախում շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալական ծրագրերի շրջանակում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքից ազատված աշխատողներին ընթացիկ տարվա հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի այն դեպքում, երբ  ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել:

«Այն աշխատողներն, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68 հազար դրամ աջակցություն: Եթե աշխատավարձը կազմում էր 68 հազարից ցածր, ապա այդ չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 68 հազար դրամ»,-հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ սոցիալական մյուս ծրագրով էլ  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք  չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն:

 

News.am

Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի Leopard 2 տանկեր

Պորտուգալիան Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անտոնիո Կոստան՝ չհստակեցնելով, թե քանիսն են ուղարկվելու։

Կոստան հայտնել է, որ Պորտուգալիան Գերմանիայի հետ բանակցություններ է վարում պահեստամասերի ձեռքբերման շուրջ, որոնք անհրաժեշտ են Պորտուգալիայի սպառազինության մեջ գտնվող Leopard մի շարք անգործունակ տանկերի վերանորոգման համար:

«Այս պահին մենք աշխատում ենք, որպեսզի կարողանանք վերամշակել մեր որոշ տանկեր»,-ասել է Կոստան Lusa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ 

Նա հավելել է, որ տանկերն Ուկրաինա կժամանեն մարտի վերջին։

Իր հերթին, Պորտուգալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով չի մեկնաբանի «սպառազինության եւ տեխնիկայի համակարգերի աշխատունակությունը»։

 

News.am

Reuters. ԱՄՆ-ը չինական աերոստատ է խոցել

ԱՄՆ-ը շաբաթ օրը չինական աերոստատ է խոցել, երբ այն թռչելիս է եղել երկրի հարավարեւելյան ափով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին եւ պաշտոնյաներին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել չինական աերոստատը խոցելու ռազմական ծրագրին, քանի որ կառավարությունը հրամայել է դադարեցնել թռիչքները Հարավային Կառոլինայի ափի շուրջը այն պատճառով, ինչը նա անվանել է «ազգային անվտանգության ապահովման ջանքեր»։

Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել էր պլանավորված այցը Պեկին՝ ԱՄՆ օդային տարածքում չինական օդապարիկի հայտնաբերման պատճառով։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ զրույցում Բլինքենը կատարվածն «անպատասխանատու արարք» էր անվանել։ Պեկինն իր հերթին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի այցի չեղարկմանը՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ ուռճացրել են այս դեպքը՝ Չինաստանի վրա հարձակվելու եւ վարկաբեկելու նպատակով»։

«Ինչ վերաբերում է ֆորսմաժորային հանգամանքներում չինական անօդաչու թռչող սարքի ոչ միտումնավոր մուտքին ԱՄՆ օդային տարածք, չինական կողմը հաստատել է դա եւ տեղեկացրել ամերիկյան կողմին»,- նշել են Չինաստանում։