Մեկնաբանություն- Իրանում համաներում է հայտարարվել վերջին անկարգություններին մասնակցած դատապարտյալների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192836-Մեկնաբանություն_Իրանում_համաներում_է_հայտարարվել_վերջին_անկարգություններին_մասնակցած_դատապարտյալների_նկատմամբ
Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդը համաձայնել է վերջին անկարգություններին մասնակցած քաղաքացիների նկատմամբ հարուցված գործերը կարճելու, պատիժը թեթևացնելու և ներում շնորհելու վերաբերյալ դատական համակարգի ղեկավար Ղոլամոհսեյն Մոհսենի Էժէիի առաջարկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2023 07:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանում համաներում է հայտարարվել վերջին անկարգություններին մասնակցած դատապարտյալների նկատմամբ

Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդը համաձայնել է վերջին անկարգություններին մասնակցած քաղաքացիների նկատմամբ հարուցված գործերը կարճելու, պատիժը թեթևացնելու և ներում շնորհելու վերաբերյալ դատական համակարգի ղեկավար Ղոլամոհսեյն Մոհսենի Էժէիի առաջարկին:

Առաջնորդին ուղղված նամակում, Մոհսենի Էժեին նշել է. «Վերջին անկարգությունների ժամանակ, ազդվելով թշնամու քարոզչությունից, մի խումբ քաղաքացիներ, մեծ մասամբ երիտասարդներ, սխալ քայլեր են իրականացրել, ինչը բացի սեփական անձի համար անախորժություններ առաջացնելուց, խնդիրներ է ստեղծել նաև նրանց ընտանիքների համար: Եվ այսօր, թշնամիների ու հակահեղափոխական ու հակաժողովրդական հոսանքների ծրագրի բացահայտումից հետո, այդ երիտասարդների մեծ մասը ներողություն է խնդրում իր  արարքներիր համար»:  
Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն, որով սահմանվում են ԻԻՀ առաջնորդի լիազորություններն ու պարտականությունները,  դատական իշխանության ղեկավարի առաջարկով, իսլամական չափանիշների սահմաններում, դատապարտյալների համաներման կամ պատժի նվազեցման մասին որոշումը կայացնում է առաջնորդը: 
1989թ հունիսի 4-ին իր պաշտոնավարման սկզբից, այաթոլլահ Խամենեին ընդունել է դատապարտյալներին ներում շնորհելու կամ պատժի թեթևացման մասին բազմաթիվ որոշումները: 
Սակայն վերջին անկարգություններին մասնակցած քաղաքացիներին համաներում շնորհելու առաջարկի հետ ԻԻՀ առաջնորդի համաձայնությունը հեղափոխության և իսլամական Իրանի կայունացման ուղղությամբ նրա առաջնորդության ու հեռատեսության դրսևորումն է:
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ, թշնամիներն օգտագործեցին իրենց ողջ ուժը՝ իսլամական համակարգին և ժողովրդին վնասելու համար: Սակայն ինչպես նախորդ տարիներին, այս դավադրությունը նույնպես ձախողվեց, և ժողովրդի ու  իշխանությունների միասնությունը  հերթական անգամ խանգարեց թշնամուն:
Առաջնորդի որոշման մյուս կարևոր կետն այն է, որ համաներումը հնարավորություն է այն քաղաքացիների համար, որոնք վերջին անկարգությունների ժամանակ խաբվել են թշնամու քարոզչությանը և համակցված պատերազմի ազդեցության տակ իրականացրել անօրինական գործողություններ: 
Հետևաբար, համաներման մասին առաջնորդի որոշումը  կարելի է գնահատել որպես իսլամական առաջընթացի և հասարակության մեջ միասնության պահպանման արդյունավետ միջոց, քանի որ Իսլամական Հանրապետության համակարգի հիմքը ողորմությունն է և հասարակության անդամներին որոշ սայթաքումների ժամանակ ներում շնորհելը։
Մյուս կարևոր կետը վերաբերվում է ազգային համախմբվածության պահպանմանը: Վերջին   անկարգությունների ժամանակ թշնամիները փորձեցին տարաձայնություններ սերմանել  տարբեր խավերի և էթնիկ խմբերի միջև: Սակայն ինչպես նախկինում, առաջնորդի ռազմավարության,  հետախուզական և անվտանգության ուժերի աշխատանքի ու ժողովրդի միասնության շնորհիվ, ձախողվեցին: 
Բացի վերոնշյալից, վերջին անկարգություններին մասնակցած անձանց համաներումը վկայում է իսլամական համակարգի կայունության ու անվտանգության մասին: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ իսլամական համակարգը ոչ միայն չի թուլացել, այլ իր ողջ հեղինակությամբ  ներում է շնորհում այն դատապարտյալներին, ովքեր ափսոսանք են հայտնել իերնց գործողություններր համար: