Մամուլի տեսություն 6-2-2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192854-Մամուլի_տեսություն_6_2_2023
Իրանի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Իրանում ամեն շաբաթ 10000 բնակելի միավոր կտրամադրվի բնակարանային դիմորդներին։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Փետրվար 06, 2023 13:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 6-2-2023

Իրանի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Իրանում ամեն շաբաթ 10000 բնակելի միավոր կտրամադրվի բնակարանային դիմորդներին։

Քեյհան օրաթերթ

Ամեն շաբաթ Իրանում բնակարանային դիմորդներին կտրամադրվի 10000 բնակելի միավոր

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է ընտանեկան բժշկի պլանի և 20000-ից պակաս բնակչություն ունեցող գյուղացիների և քաղաքների համակարգի ներդրման մասին և ավելացրեց. «Հաջորդ շաբաթվանից յուրաքանչյուր շաբաթ 10000 բնակելի միավոր կտրամադրվի բնակարանային դիմորդներին»:

Ղոլամհոսեյն Էսմայիլին առաջին գծի հաղորդման մեջ նշել է. «Տասնօրյա այգաբացի կապակցությամբ Փարանդ քաղաքում 10000 բնակարան է հանձնվել ժողովրդին, և այնտեղ հայտարարվել է, որ սա շարժման և գործընթացի սկիզբն է դիմորդներին բնակարան տրամադրելու գորխընթացը կշարունակվի: 

Էթելաաթ օրաթերթ

Սաուդյան Արաբիայի կողմից արգելված զինամթերքի օգտագործման պատճառով եմենցի 3000 երեխա տառապում է քաղցկեղով: «Intsaf» իրավապաշտպան կազմակերպությունը քաղցկեղով հիվանդների միջազգային օրվա հետ միաժամանակ հայտարարեց.«Սաուդյան կոալիցիայի ագրեսիայի և Եմենի դեմ հարձակումներում Սաուդյան Արաբիայի կողմից արգելված զենքի կիրառման պատճառով ավելի քան 3000 եմենցի երեխաների մոտ քաղցկեղ է ախտորոշվել և գտնվում է մահվան վտանգի տակ»:

Այս կազմակերպությունը հավելել է. «Եմենի կանայք և երեխաները, ովքեր արդեն ութ տարի տառապում են քաղցկեղով, և ոչ ոք նրանց ուշադրություն չի դարձնում»։

 

Վաթան էմռուզ

Կինոմրցույթ Ֆաջր փառատոնում

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնի 40  շրջանների անցկացման ժամանակ ամենակարևոր և արժեքավոր «Սիմորղ» մրցանակներից մեկը, անկասկած, եղել է «Լավագույն Սիմորղ» մրցանակբաշխությունը, որը բազմաթիվ մրցանակներ է բերում ֆիլմի համար, հետևաբար այս «Սիմորղ»-ը դարձել է յուրաքանչյուր շրջանի ամենայուրահատուկ մրցանակներից մեկը: Այս տարի փառատոնի 24 ֆիլմից 10-ը կապված են առաջին ֆիլմերի հետ, որը ռեկորդային է համարվում Ֆաջրի ֆիլմերի շրջաններում,  և մյուս կողմից այն ուժեղացնում է հավանականությունը, որ Հադի Հեջազիֆարից և Մոհամմադ Հոսեյն Մահդավյանից հետո մենք կրկին կտեսնենք «Սիմորղ» ստացողվ ռեժիսորական աշխատանքի լավագույն ֆիլմը։ 

Ջավան օրաթերթ

Ինքնաբավություն Իրանի երկաթուղային գծերում

Իրանը ստեղծված իրավիճակում ներգրավված է եղել պարտադրված պատերազմի և պատժամիջոցների հետևանքով առաջացած ավերածությունների մեջ, սակայն երկաթուղային առումով ավելի լավ վիճակ ունի, քան հարակից երկրները, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Պակիստանը և այլն։ Երկրում իսլամական հեղափոխությունից հետո երկաթուղու շինարարության ոլորտում ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը երկաթուղային արտադրության մեջ ինքնաբավությունն է։ Վերջին 4 տարում ներքին երկաթուղային ցանցի համար պահանջվող բոլոր ռելսերն ապահովվել են, և երկրի երկաթուղային տրանսպորտի արդյունաբերությունը ինքնաբավ է։

 

araratnews.am

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է չորսի

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է չորսի։

Սիրիայում ավերիչ երկրաշարժից զոհված հայերի թիվն աճել է։ Այս մասին հայտնեց Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարության մշակման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

«Ըստ այս պահի տեղեկությունների, ընդհանուր առմամբ չորս հայ է զոհվել»,- ասաց նա։

Ադրբեջանը կրկին արգելափակել է  Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով  բնական գազի օգտագործման հնարավորությունից։ 

aysor.am

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող գազատար խողովակը

Ադրբեջանը կրկին արգելափակել է  Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով  բնական գազի օգտագործման հնարավորությունից։ 

«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է:

araratnews.am

Հայաստանի նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ:

«Ցավակցություններս եմ հայտնում Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժից հետո ողբերգական հետևանքների ու անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ։

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է նա։

armenpress.am

ԵՄ-ում ակնկալում են, որ պատժամիջոցների պատճառով օրական 300 մլն եվրոյով կնվազեն էներգապաշարների վաճառքից ՌԴ-ի եկամուտներ

Եվրամիությունն ակնկալում է, որ էներգապաշարների վաճառքից Ռուսաստանի եկամուտը կարող է կրճատվել օրական 300 միլիոն եվրոյով այն պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են` ի պատասխան Ուկրաինայում ստեղծված իրադրության։ Նման պնդմամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հոդվածում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«ԵՄ-ն նաև աշխատում է պատժամիջոցների 10-րդ փաթեթի վրա, և ընդամենը մի քանի ամսում մենք արդեն նվազեցրել ենք մեր կախվածությունը ռուսական էներգակիրների ներկրումից: Ռուսական նավթը վաճառվում Է Brent-ի նկատմամբ 40 դոլար դիսկոնտով, և ակնկալվում Է, որ Էներգիայից նրա օրական եկամուտն 800 միլիոն եվրոյից կնվազի մինչև 500 միլիոն եվրո այն բանից հետո, երբ այս ամսին ուժի մեջ մտնեն մեր վերջին միջոցները», - նշել է նա:

«Ոմանք փաստարկներ կբերեն, թե ավելի մեծ քանակությամբ զենքը կերկարաձգի պատերազմը և կմեծացնի հետագա էսկալացիայի վտանգը, և որ միակ լուծումը դիվանագիտական ​​բանակցություններն ենե, - նշել է Բորելը: Նա պնդել Է, որ Եվրոպան միշտ «ընկալումով կմոտենա յուրաքանչյուրին, ով լրջորեն ձգտում է» հակամարտության «արդարացի դադարեցման» բանակցությունների միջոցով, իսկ Ռուսաստանը մինչև հիմա պարզորոշ հասկացրել է», որ մտադիր է այսուհետ Էլ շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում։

aysor.am

Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը

Փետրվարի 6-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել  Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցել Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ, այս մասին հայտնել է  Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։

Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները:

armenpress.am

Զելենսկին Ռադային առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը և զորահավաքը

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի հաստատմանն է ներկայացրել ռազմական դրության երկարաձգման և զորահավաքի մասին հրամանագրերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ուկրաինական UNN պարբերականից:

Գերագույն Ռադայի կայքում նշվում է, որ «Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման մասին» և «Ընդհանուր զորահավաքի ժամկետը երկարացնելու մասին» Ուկրաինայի նախագահի հրամանագրերը հաստատելու մասին օրենքի համապատասխան նախագծերը փետրվարի 6-ին գրանցվել են համապատասխանաբար 8419 և 8420 համարներով:

Առաջին հրամանագրով առաջարկվում է 2023 թ. փետրվարի 19-ի ժամը 05:30-ից Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել 90 օր ժամկետով։

Նշվում է, որ երկրորդ հրամանագրով ընդհանուր զորահավաքի ժամկետը 2023 թ. փետրվարի 19-ից երկարացվել է 90 օրով։

Պատերազմի սկզբից ի վեր սա կլինի վեցերորդ խորհրդարանական քվեարկությունը ռազմական դրության օգտին: Մինչ այս Ռադան արդեն հաստատել է նման որոշումները 2022 թ. փետրվարի 24-ին, մարտի 15-ին, ապրիլի 21-ին, օգոստոսի 15-ին և նոյեմբերի 16-ին։