Մեկնաբանություն- Պատժամիջոցներ և ահաբեկչություն. Երկու խնդիր Սիրիայում՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար
Սիրիայի կառավարությունը զբաղված է այս երկրի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելով, մինչդեռ պատժամիջոցներն ու ահաբեկչությունը դժվարացրել են կառավարության աշխատանքը։
Սիրիայում և Թուրքիայում վերջերս տեղի ունեցած 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհվել է առնվազն 1500, վիրավորվել մոտ 3000 մարդ։ Մինչդեռ փլատակների տակ մնացած հազարավոր մարդկանց ճակատագիրն առայժմ անհայտ է։ Բացի այդ, երկրաշարժը Սիրիայում հազարավոր մարդկանց անօթեւան է դարձրել։
Վերջին երկու օրերին սիրիական կառավարությունն իր ողջ ուժերն ու կենտրոնացումը դրեց այս երկրի երկրաշարժից տուժածներին օգնելու վրա։ Այնուամենայնիվ, Սիրիայի և Թուրքիայի պայմանները երկրաշարժից տուժածներին վերահասու լինելու և օգնելու համար նույնը չեն, քանի որ Սիրիան շուրջ 12 տարի գտնվում է պատերազմի և էմբարգոյի պայմաններում, սակայն Թուրքիան չի բախվում այս պայմաններին, և եվրոպական կառավարությունները նույնպես առաջնահերթ են համարում իրենց օգնությունը տրամադրել Թուրքիային:
Վերջին 12 տարիների ընթացքում Սիրիան պատերազմում է ահաբեկիչների դեմ, որոնց աջակցում են ավելի քան 80 երկրներ։ Ահաբեկիչների հետ պատերազմը հանգեցրել է Սիրիայում ենթակառուցվածքների ոչնչացման և այս երկրի ներսում միլիոնավոր մարդկանց տեղահանման: Սիրիայի օբյեկտները գրեթե ավերվել են վերջին 12 տարիների պատերազմի հետևանքով, և այս իրավիճակը պատճառ է դարձել, որ կառավարությունը լուրջ խնդիրների առաջ կանգնի այս երկրի երկրաշարժից տուժածներին օգնելու հարցում։ Հետևաբար սիրիական կառավարությանը երկրաշարժից տուժածներին օգնելու համար ունի նվազագույն հնարավորությունները։ Սա այն դեպքում, երբ ահաբեկչական խմբավորումները դեռ ներկա են այս երկրում, և Սիրիայի կառավարությունը չի կարող օգտագործել իր բոլոր հնարավորությունները, հատկապես ռազմական ոլորտում, երկրաշարժից տուժածներին օգնելու համար։
Ահաբեկչությունից բացի, Սիրիայի կառավարությանը սպառնում են նաև ԱՄՆ-ի և եվրոպական երկրների պատժամիջոցները։ Անցած տասնամյակի պատժամիջոցները Սիրիայում առաջացրել են առաջին անհրաժեշտության շատ ապրանքների, այդ թվում՝ դեղամիջոցների պակաս: Կեսարի օրենքի անվան տակ Վաշինգտոնի կողմից Սիրիայի դեմ սահմանած պատժամիջոցները բազմաթիվ սահմանափակումներ են ստեղծել այս երկրին օգնություն տրամադրելու ճանապարհին։ Նաև, դեղերի էմբարգոն ամենամեծ հանցագործությունն էր, որ ԱՄՆ-ն կատարեց սիրիացիների դեմ, և այս կրիտիկական իրավիճակում երկրաշարժից տուժածները զրկված են բազմաթիվ հիմնական դեղերից: Միևնույն ժամանակ պատժամիջոցները անհնարին են դարձնում Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով, ի հեճուկս միջազգային սովորույթների, անգամ բանավոր համերաշխություն չհայտնեց սիրիացի ժողովրդին այս մեծ աղետի մեջ, որը պատահել է նրանց հետ, Թվիթերում գրել է.«Ես խնդրեցի մեր բոլոր համապատասխան կառույցներին ուշադիր հետևել երկրաշարժից տուժածների իրավիճակին և Թուրքիայի հետ համաձայնեցնելով ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»։
Նկատի ունենալով այս պայմանները՝ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադը Ալ-Մայադին լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում այս ուժեղ երկրաշարժի մասին ասել է.«Աղետը մեծ է: Եվ դրա ավելի խորացման պատճառն այն, որ ներկայումս Սիրիան պատերազմում է ահաբեկչության և նրա աջակիցների դեմ: Պատժամիջոցները նույնպես մեծացրել են այս աղետի սրությունը։ Ամերիկյան պատժամիջոցները Սիրիային զրկել են ամեն ինչից, նույնիսկ դեղ գնելուց: