Մեկնաբանություն- Պուտինը ցանկություն է հայտնել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում
ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան փորձում է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը, որը սկսվել է 2014 թվականին ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված հեղաշրջմամբ:
2022 թվականի փետրվարի 24-ին, Ուկրաինայից Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անկախությունը ճանաչելուց հետո, Ռուսաստանը զորքեր ուղարկեց այդ շրջաններ և հայտարարեց՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին։
Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի ապանացիստականացման, երկիրը զինաթափելու, անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու և Լուգանսկի և Դոնեցկի օգնության խնդրանքին արձագանքելու իր այս գործողության նպատակի մասին և հայտել է, որ մտադիր չէ զավթել Ուկրաինայի հողերը:
Սակայն Ուկրաինայի կառավարությունը չի ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը և Ռուսաստանի ռազմական ներկայությունն անվանել է ագրեսիա և հարձակում իր տարածքային ամբողջականության դեմ։
Պուտինը Մոսկվայում ավիացիոն ոլորտի ղեկավարների հավաքին ասել է.«Ես ընդգծում եմ, որ մենք ռազմական գործողություններ չենք սկսել, բայց փորձում ենք այն ավարտին հասցնել»:
ՌԴ նախագահը հավելել է.«Նրանք սկսեցին պատերազմը։ Այս պատերազմը շարունակվեց 8 տարի՝ ոչնչացնելու այնտեղ ապրող մարդկանց, ովքեր իրենց արյունով ու մշակույթով կապված են համարում Ռուսաստանին, դեռ ինչքա՞ն պետք է դիմանայինք այս պատերազմին»։
ՌԴ նախագահը մեղադրել է Ուկրաինային Արևմուտքի միջնորդությամբ կնքված պայմանավորվածությունների և պարտավորությունների խախտման մեջ։
Ուկրաինայի հետ Ռուսաստանի հակամարտությունն սկսվելուց հետո, միաժամանակ դատապարտելով Մոսկվային և ուժեղացնելով տնտեսական ճնշումները, արևմտյան երկրները օրակարգ են մտցրել Կիևի համակողմանի քաղաքական, ֆինանսական և սպառազինության աջակցությունը:
Այն բանից հետո, երբ Կիևի արևմտյան կողմնակիցները համաձայնեցին Ուկրաինա ուղարկել առաջադեմ Leopard և Challenger 2 տանկերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս Եվրոպա կատարած իր ուղևորության ժամանակ պահանջել է ծանր հարձակողական զենքեր, ինչպիսիք են առաջադեմ կործանիչներ և հեռահար հրթիռներ:
Ուկրաինայի դաշնակիցներն անհանգստացած են, որ Արևմտյան առաջադեմ զինատեսակներ ուղարկելն այդ երկիր կուժեղացնի լարվածությունը Մոսկվայի հետ և հակամարտությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Թեև եվրոպացի առաջնորդները ջերմորեն ընդունել են Զելենսկիին և խոստացել շարունակել մնալ Ուկրաինայի կողքին, նրանք զգուշությամբ են վերաբերվել կործանիչը ստանալու հարցում նրա պահանջներին։
Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը հինգշաբթի խոստացել է փորձել ՄիԳ-29 կործանիչներ և այլ զինատեսակներ մատակարարել Ուկրաինային։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նույնիսկ եթե եվրոպացի առաջնորդները համաձայնեն առաջիկա շաբաթներին անհնար կլինի կործանիչներ ուղարկել Ուկրաինա։
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան ասել է, որ Լիսաբոնը ներկայումս ազատ կործանիչներ չունի Ուկրաինա ուղարկելու և չի կարող որևէ կործանիչ առաքել Ուկրաինա։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ընդգծել է. «Մենք պետք է բացարձակապես համոզվենք, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև 5-րդ հոդվածի ուղղակի կոնֆլիկտի մեջ չմտնենք»։
Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները 2023 թվականի սկզբից փորձում են ավելի առաջադեմ և ծանր հարձակողական զինատեսակներ ուղարկել Կիև։
Ավելի վաղ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ եթե Բրիտանիան իր կործանիչներն ուղարկի Ուկրաինա, ապա այս երկիրը կպատասխանի գործողությանը, և դա կմեծացնի լարվածությունը։