Մամուլի տեսություն 13-2-2023
Բազմակողմանիության թուլությունը, բավարար ենթակառուցվածքների բացակայությունը և անհրաժեշտ ֆինանսական վարկերը Իրանում և Կենտրոնական Ասիայում ապահովելու անկարողությունը, ինչպես նաև Իրանի մրցակից և թշնամական տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի առկայությունը Կենտրոնական Ասիայում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մուտքի հիմնական մարտահրավերներից են դեպի հարավային Իրանի բաց ջրեր։
Վաթան Էմրուզ օրաթերթ
Իրանի զարգացման հնարավորությունը՝ վերակենդանացնելով հյուսիս-հարավ միջանցքը
Անկախացումից հետո Կենտրոնական Ասիայի հանրապետությունները բախվեցին աշխարհաքաղաքական մեկուսացման՝ բաց միջազգային ջրերի հասանեկության բացակայության պատճառով, ինչը նրանց կառավարությունները դարձրեց կախված հյուսիսի և հարավի երկրներից։
Իր ուրույն աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է Կենտրոնական Ասիայի երկրների համար ամենաանվտանգ, ամենակարճ և տնտեսական մուտքի ուղիներից մեկը՝ Պարսից ծոցի և Մաքրանի ծովի միջով միջազգային ջրերը հասնելություն ունենալու համար: Կենտրոնական Ասիայի համար նման հնարավորության իրացումը Իրանին կանգնեցնում է մարտահրավերների և հնարավորությունների առաջ։
Էթելաաթ օրաթերթ
Իսպանացի ուսանողները հարձակվել են Իսրայելի դեսպանի վրա
Եբրայական լրատվամիջոցները հայտարարել են, որ Իսպանիայում Իսրայելի դեսպանի վրա հարձակվել են Պաղեստինին աջակցող տասնյակ իսպանացի ուսանողներ Մադրիդի համալսարաններից մեկում ելույթ ունենալիս։
«Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրել է, որ Իսպանիայում Իսրայելի դեսպան Ռոդիկա Ռադիան Գորդոնին տեղացի և իսրայելցի թիկնապահները տեղափոխել են անվտանգ վայր։ Մադրիդում Սիոնիստական ռեժիմի դեսպանատունը մտահոգություն է հայտնել Օսլոյի խաղաղության գործընթացի 30-ամյակի կապակցությամբ դեսպանի ելույթի ժամանակ այս ռեժիմի դեմ ցուցարարների բռնությունների կապակցությամբ։
Ջավան օրաթերթ
ԱԹՍ-ների համաշխարհային ռազմական շուկայում, արտադրողներ և ֆինանսական շրջանառություն
Թեև անօդաչու թռչող սարքը արևմտյան ԶԼՄ-ներում օգտագործվել է որպես իրանաֆոբիայի պատրվակ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 2022 թվականը ավելի քան 30 երկիր ներգրավված են եղել ԱԹՍ-ների կառուցման և զարգացման մեջ, որի տարեկան շուկան կազմում է մոտ 14 միլիարդ դոլար:
Քեյհան օրաթերթ
Ֆրանսիայի և Իսրայելի կառավարության դեմ ապստամբություն
Այս տարվա փետրվարի 11-ը Իրանում տպավորիչ էր, քանի որ միլիոնավոր իրանցիներ ամբողջ Իրանում դուրս էին եկել փողոցներ՝ ի պաշտպանություն վարչակարգի և պաշտպանելու իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակը, շատ ավելին, քան նախորդ տարիներին:
Միևնույն ժամանակ, նույն օրը Ֆրանսիան և Իսրայելը ականատես եղան միլիոնավոր մարդկանց ընդվզմանը Մակրոնի և Նեթանյահուի կառավարությունների դեմ, երկու ատելի գործիչներ, որոնք վերջին 4 ամիսների ընթացքում դիմել էին բոլոր հնարքների՝ Իրանի զգոն ժողովրդին իշխանության դեմ հանելու համար։
Ջավան օրաթերթ
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից մեկ շաբաթ անց; 30 հազար զոհված; մեծ դժգոհություն
Թուրքիայում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից մեկ շաբաթ անց հրապարակված զեկույցներն ու վիճակագրությունը վկայում են այն մասին, որ այս երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30000-ի, և քաղաքացիները դժգոհ են օգնության աշխատանքներից։
araratnews.am
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին
Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին:
Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
armenpress.am
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի մեծ միասնության կոչ է արել՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամները պետք է հստակ դիրքորոշում ընդունեն ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում։ Այս մասին նա հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովի հետ հանդիպմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով БелТА-ին։
«Մարտահրավերներ բավականաչափ կան: Մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել և ծրագրում ներառել ենք ու փորձելու ենք լուծել մեզ մոտ առկա խնդիրները, հատկապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններում: Ես իզուր չեմ խոսում Ձեր փորձի մասին։ Դուք հիանալի հիշողություն ունեք: Դուք լավ գիտեք Կովկասը և Կենտրոնական Ասիան: Մենք այնտեղ խնդիրներ ունենք: Եկեք փորձենք լուծել դրանք և, որքան հնարավոր է, միավորենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս դժվարին ժամանակներում: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շրջակայքում», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ մենք ինչ-որ տեղ հանգիստ կնստենք, ապա նման բան չի լինի: Ժամանակը կգա (այն հեռու չէ, բառացիորեն վաղը), երբ կպահանջվի կողմնորոշվել, հստակ դիրքորոշում ընդունել: Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի և այլն։ Բայց մեր դաշնակցային բոլոր թերություններով հանդերձ՝ մենք պետք է հստակ սահմանենք մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք։ Միասին միշտ ավելի հեշտ է», - վստահ է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ոչ ոք պետություններին չի դրդում գործել իրենց ազգային շահերին հակառակ։
«Բայց մենք պետք է փոխզիջումներ գտնենք: Թեև մենք դրանք վաղուց գտել ենք ՀԱՊԿ-ում և գործում ենք՝ որպես մեկ կազմակերպություն: Կարծում եմ, որ մենք պետք է անցնենք այս դժվարին շրջանը, և դա է՛լ ավելի կմիավորի մեր կազմակերպությունը այն սկզբունքների հիման վրա, որոնք անհրաժեշտ են և հնարավոր յուրաքանչյուր պետության համար, որն այս կազմակերպության մաս է կազմում: Եկեք միասին մտածենք դրա շուրջ», - ասել է Բելառուսի ղեկավարը։
araratnews.am
Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները վտանգում են Հարավային Կովկասում կայունության հասնելու որևէ հնարավորություն. Պարույր Հովհաննիսյան
Փետրվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Էդիտե Մեդնեին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Մեդնեին նշանակման առթիվ՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք իր պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, այդ թվում՝ Եվրոպական միության շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու որևէ հնարավորություն:
armenpress.am
2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ
Հայրենադարձության տեմպերը վերջին տարիներին նկատելի աճում են: 2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ սա 1991 թվականից ի վեր ամենամեծ ցուցանիշն է: 2018-2021 թվականներին Հայաստանի քաղաքացիություն է ձեռք բերել շուրջ 40 հազար հայ: