Մամուլի տեսություն 20-2-2023
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի վերաբերյալ բանավոր վիճաբանություն են ունեցել միմյանց հետ։
Էթելաաթ օրաթերթ
Ալիևի և «Փաշինյանի» բանավեճը Մյունխենի համաժողովում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում բանավոր վիճաբանություն են ունեցել միմյանց հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պնդել են իրենց տարբեր դիրքորոշումները։ Երկու հանրապետությունների միջեւ լարվածությունը սրվել է Բաքվի կողմից դեպի Լեռնային Ղարաբաղ հասանելիության՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանի զսպման երազանքի ձախողումը
Վերջին 10 օրերի քաղաքական զարգացումները ցույց տվեց, թե ինչպես Իսլամական Հանրապետության մեկուսացման նախագիծը տապալվեց Արեւմուտքի կողմից, իսկ հաղթական խաղաքարտը Իրանի ձեռքին է։ Իրանը վերջին շաբաթներին պետությունների ղեկավարների կարևոր այցերին զուգահեռ դարձել է աշխարհում փոխանակման և փոխայցելությունների ակտիվ երկրներից մեկը։ Նախագահի կարևոր և ռազմավարական այցը Չինաստան, և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար ծովակալ Շամխանի և Ռուսաստան և Ղալիբաֆի այցն Ալժիր, ամբողջությամբչեզոքացրեց Իրանի Իսլամական Հանրապետության մեկուսացվածությունը ցույց տալու թշնամիների քարոզչությունը:
Հատկապես այն, որ այդ ուղևորությունները երկրի առաջին մակարդակի պաշտոնյաների մակարդակով էին դեպի գլոբալ հավասարումների հզոր և արդյունավետ երկրներ, և այդ հավասարումն իրականացվեց թշնամու ցանկությունները հակադարձելու և Իրանի դեմ նրանց համար տարածք ստեղծելու իմաստով։
Քեյհան օրաթերթ
Իսրայել. Այսօր Իրանը առաջատար զենքի արտահանողն է աշխարհում
Մինչ Սիոնիստական ռեժիմի իշխանությունները տարիներ շարունակ հերքում էին Իրանի պաշտպանական և ռազմական զարգացումները, այժմ այդ ռեժիմի պաշտպանության նախարարն ասում է. «Իրանը հրթիռների և անօդաչու սարքերի վաճառքի շուրջ բանակցություններ է վարում 50 երկրների հետ»։
Վաթան էմրուզ օրաթերթ
Ադրբեջանական երաժշտություն Վահդաթ սրահում
Ադրբեջանական երաժշտությունը հնչել է Իրանի 38-րդ Ֆաջր երաժշտական փառատոնում՝ Վահդաթ սրահում՝ Վահիդ Ասադոլլահի երաժշտական խմբի ելույթով։ Ադրբեջանական երաժշտության ուրախ կատարումը Վահիդ Ասադոլլահիի և նրա խմբի միջոցով ոգևորություն և ուրախություն առաջացրեց հանդիսատեսի շրջանում: Հանդիսատեսները գրեթե բոլոր երգերում ուղեկցում էին այս երաժշտական խմբին և մեկը մյուսի հետևից ուրախանում։ Հուզիչ երաժշտություն, որը համերգների երկար ժամանակ փակումից հետո մարդկանց վերադարձրեց ուրախության և երջանկության մթնոլորտը։
Ջավան օրաթերթ
Պատմական մարտահրավեր Սիոնիստական փողոցներում
Նեթանյահուն փորձում է սիոնիստների անվտանգության համար սպառնալով Իրանին ու պաղեստինյան դիմադրության խմբերին շեղել ուշադրությունը ներքին ճգնաժամերից, բայց որքան շատ է նա պայքարում, այնքան հակառակորդները վճռական են լինում ներկա գտնվել բողոքի թատերաբեմում:
araratnews.am
Ջո Բայդենն այցելել է Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Ուկրաինա: Լրատվամիջոցներում և տելեգրամյան ալիքներում հրապարակվել են Բայդենի այցից տեսանյութեր ու լուսանկարներ, թեև՝ պաշտոնապես, այդ մասին դեռ տեղեկություն չի տրվում։
Նա հանդիպում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին ԱՄՆ նախագահի՝ Լեհաստան այցի մասին։ Ենթադրվում է՝ Բայդենը Կիև է այցելել Լեհաստանից։
armenpress.am
Նիդերլանդական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը
Նիդերլանդական հեղինակավոր Trouw ամսագրում լույս է տեսել «Դանդաղ գործողության հումանիտար ճգնաժամ» (Humanitarian crisis in slow motion) վերնագրով հոդվածը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակը ծավալուն անդրադարձ է կատարում Արցախի՝ ավելի քան երկու ամիս ձգվող շրջափակմանը: Նկարագրվում է Ստեփանակերտի բնակիչ Արտյոմ Ծատուրյանի պատմությունը, ով դեկտեմբերին Հայաստան էր բերել մանկական Եվրատեսիլի մասնակիցների մի խումբ, և մինչ օրս, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով չի կարողանում վերադառնալ տուն։
Հեղինակը նշում է, որ Ծատուրյանի օրինակը միակը չէ, 700 արցախցիներ այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում՝ սպասելով տունդարձի բաղձալի պահին։
Ուշագրավ է այն, որ հեղինակն ինքը հեգնանքով է նկարագրում ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստներին, ովքեր, իր իսկ դիտարկմամբ, նախկինում երբևէ բնապահպանական ակտիվությամբ աչքի չեն ընկել։
Անդրադառնալով հակամարտության ներկա հանգրվանին՝ հեղինակը նշում է, որ 2020 թվականի արյունալի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում է տեղակայվել ռուս 2,000 խաղաղապահ՝ խուսափելու համար հետագա հնարավոր բախումներից։ Այնուամենայնիվ, նշվում է, որ ներկա ճգնաժամային պայմաններում տպավորություն է, թե ռուս խաղաղապահ զորակազմը անկարող կամ դժկամ է լուծել իր առջև ծառացած այս խնդիրը։
Հեղինակը մասնավոր զրույցներով և ստացված լուսանկարներով ևս փաստում է, որ արժանահավատ են բոլոր այն պնդումները, որ առկա է սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ իրերի կրիտիկական սակավություն։
araratnews.am
Թուրքիայի և Իսրայելի միջև միջազգային սկանդալ է հասունանում. «Թուրքիայի կարեւոր նորություններ»
Թուրքիայի և Իսրայելի միջև կարող է միջազգային սկանդալ է բռնկվել,- գրում է Eadaily.com-ը` հղում անելով «Թուրքիայի կարեւոր նորություններ»-ին։
Իսրայելի փրկարարական խումբը, որը մասնակցել է Հաթայում երկրաշարժի հետեւանքների վերացմանը, վերադարձի ճանապարհին Թուրքիայից Իսրայել է տարել Թորայի (тора) պատմական ձեռագիրը։ Թուրքիայի հրեական համայնքը պաշտոնապես հայտարարել է, որ դա «նվեր» է եղել տարեց թուրք հրեայի կողմից, իսկ այժմ պատմական ձեռագիրը Թուրքիայից «վերադարձվել» է Իսրայել եւ պահվում է գլխավոր ռաբինատում։
Ըստ Թուրքիայի գործող օրենսդրության՝ նման «նվերները» և դրանց տեղափոխումն այլ պետություն՝ առանց թուրքական իշխանությունների պաշտոնական թույլտվության, համարվում է մաքսանենգություն և պատժվում ծանր տուգանքներով և քրեական պատժաչափերով։
news.am
Եվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը
Եվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը։ Այն նպատակ ունի նպաստել Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին նշվել է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։
«Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունն անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում»,- նշվել է փաստաթղթում։