Փետրվար 21, 2023 18:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Պուտինն իր ամենամյա ելույթում շեշտադրել է Արևմուտքի  պատերազմ հրահրելը և անվտանգության նոր զարգացումները

Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին և օրենսդիրներին ուղղված իր ամենամյա ելույթի ժամանակ Արևմուտքին մեղադրել է խարդախության մեջ և ասել.-«Մենք պատրաստ էինք կառուցողական երկխոսություն ունենալ և համագործակցել  Արևմուտքի հետ՝ անվտանգության միասնական կառուցվածք  ստեղծելու  համար»։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Կիև կատարած այցին  Պուտինը նշել է, որ պատերազմի մեկնարկի հիմնական պատճառը «նացիստական ​​ռեժիմն» ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են, այլ ոչ թե Ռուսաստանը։Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն արել է ամեն ինչ,  խաղաղ ճանապարհով լուծելու խնդիրները։ Սակայն Կիևի ռեժիմի հարձակումները Դոնբասի բնակիչների վրա շարունակվեց և Դոնբասի հանրապետությունը Ռուսաստանից օգնություն էր ակնկալում: Նույնիսկ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ, արևմտյան երկրները պաշտպանական համակարգեր էին ուղարկում:

Նկատի ունենալով, որ Ուկրաինայում պատերազմի առաջին տարելիցը մոտ է, Պուտինի ամենամյա ելույթը առանձնահատուկ նշանակություն ունի այս պատերազմի և նրա ապագայի նկատմամբ Մոսկվայի մոտեցումների, ինչպես նաև Արևմուտքի թշնամական գործողությունների դեմ Ռուսաստանի հետագա գործողությունների պարզաբանման համար։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս խոսել են ուկրաինական պատերազմի համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու հարցում Արևմուտքի կործանարար դերի մասին։ Փաստացի, ուկրաինական պատերազմը կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վատ մտադրությունների և ագրեսիվ պահվածքի արդյունք։ Իրողությունն այն է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա  Մոսկվայի պատասխանն էր Արևմուտքի ագրեսիվ գործողություններին,որը խրախուսելով Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին ստեղծում է լուրջ ռիսկեր Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ։Ռուսաստանի այս գործողությունը տեղի ունեցավ  ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ի ուժերը 1997 թվականի սահմաններ նահանջելու մասին  Մոսվայի ողջամիտ դիմումներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բացասական պատասխաններից հետո: 

ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները, որոնք  հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում աստիճանաբար  Ռուսաստանի դեմ թշնամական դիրքորոշում որդեգրեցին և փորձեցին թուլացնել նրան, այժմ ուկրաինական պատերազմը դիտում են որպես Ռուսաստանին ռազմական, տնտեսական և ի վերջո քաղաքական առումով թուլացնելու  և նախագահ Վլադիմիր Պուտինի լեգիտիմությունը նվազեցնելու բացառիկ հնարավորություն: ԱՄՆ-ն  ​​վաղուց է,որ  ձգտում է  Ռուսաստանի փլուզմանը և նույնիսկ դրա մասնատմանը: Ռուսաստանի ռազմավարական զինանոցի վերաբերյալ ԱՄՆ-ի պետայրերի մտահոգությունը և  աշխարհի տարբեր կետերում ԱՄՆ-ի քաղաքականություններին ու քայլերին դիմակայելու Պուտինի քայլերը և ամենակարևորը աշխարհում արևմտյան լիբերալ միջազգային համակարգին փոխարինելու հարցում Ռուսաստանի և Չինաստանի համընթացությունը պատճառ  են դարձել,որ ԱՄՆ-ն ամեն առիթ օգտագործի Ռուսաստանի հզորությունը թուլացնելու համար:

Ամերիկացի հետազոտող և մտավորական Նոամ Չոմսկին ասում է.«Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունն է՝ պայքարել մինչև Ուկրաինայի վերջին քաղաքացու սպավելը, չնախատեսելով այս երկրում հետագա ողբերգական իրադարձությունները կանխելու միջոց, և իրականում Պուտինին տալով միայն երկու ելք այս ծանր վիճակից դուրս գալու համար: Որպես պատերազմական հանցագործ նրան դատի տալ Հաագայի դատարանում, կամ շարունակել այս իրավիճակը մինչև Ուկրաինայի  ամբողջական  ոչնչացումը»։

Արևմուտքի անազնվությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչպես նաև ուկրաինական պատերազմին տանող զարգացումների համատեքստում, հատկապես 2014թ. Մինսկի համաձայնագրերի գործիքային օգտագործումը՝ Ուկրաինային  զինելու համար ժամանակ շահելու նպատակով, Պուտինին ստիպել են խստորեն. կասկածի տակ դնել բարոյական սկզբունքներին Արևմուտքի հավատարիմ մնալու հարցը: 

Փորձագետների կարծիքով՝ ուկրաինական պատերազմից մեկ տարի անց այս պատերազմը նոր ծավալներ է ստացել, և հրադադարի ու խաղաղության հեռանկարը դեռ մոտ չէ։

 

 

Պիտակ