Մեկնաբանություն - ԱՄՆ Եվրոպայի անկման հիմնական պատճառը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կառավարության քաղաքականությունը ուկրաինական պատերազմում Եվրոպայի անկման գործոն է դարձել։
Օրբանը իշխող աջ կոալիցիայի անդամների հետ նիստում պարզաբանել է.«Եվրոպան վերջին տարում թուլացել է, քանի որ Բայդենի վարչակազմը Բրյուսելում առաջ է տանում սեփական շահերը՝ ի հաշիվ եվրոպական շահերի»։
Նա կարծում է, որ Եվրոպայի արձագանքը Ուկրաինայի պատերազմին և պատժամիջոցների ցունամին հարվածել են եվրոպական տնտեսությանը, մինչդեռ Միացյալ Նահանգները, որն ունի բավականաչափ էժան էներգիա, զերծ է մնացել այդ մարտահրավերներից։
Օրբանն ասել է.«Եվրոպան մեկ տարում կորցրել է իր անկախությունը, տնտեսական ու ռազմական հզորությունը»։
Չնայած Վաշինգտոնին հետևող Բրյուսելում տիրող տրամադրության, հակառակ միտում նաև կա, մինչ այժմ եվրոպացիները կարևոր դեր են խաղացել Ուկրաինայի պատերազմում՝ ֆինանսական աջակցություն և զենք տրամադրելով Ուկրաինային։
Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.«2022 թվականի փետրվարից ի վեր ՆԱՏՕ-ն աննախադեպ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, որը կազմում է մոտ 120 միլիարդ դոլար ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն։ Կանադան և եվրոպական երկրները տրամադրել են ընդհանուր օգնության կեսից ավելին, որը ներառում է տանկեր, առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։
Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել ռազմական օգնության և սպառազինության մեծ մասը բայց իրականում հենց եվրոպացիներն են մասնակցել Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներին իսկ ավելի շուտ, եվրոպական երկրները կրում են դրա հետևանքները, ինչպես նաև ուկրաինական պատերազմի հետևանքները, այդ թվում՝ դեպի Եվրոպա ռուսական էներգակիրների արտահանման ընդհատումը, Էլեկտրաէներգիայի և գազի թանկացում, գնաճ, տնտեսական անկում և անհամար տնտեսական կորուստներ։
Այս ընթացքում եվրոպական երկրները մոտ մեկ տրիլիոն դոլարի վնաս են կրել ռուսական էներգետիկ էմբարգոյից։ Ուկրաինական պատերազմը եվրոպական երկրներին բացի հսկայական տնտեսական և ֆինանսական կորուստներից, սոցիալական և կենսապայմանների վատթարացումից, տարատեսակ պակասություններից և տնտեսական լճացումից ոչինչ չի բերել։ Մինչդեռ Ամերիկան շատ է շահել Ուկրաինայի պատերազմի օգուտներից, հատկապես Եվրոպայի և Ռուսաստանի էներգետիկ հարաբերությունների խզումից և ռուսական գազի փոխարեն ամերիկյան հեղուկ գազը փոխարինելու գործընթացի ավելացումից։
Ամերիկայի հիմնական նպատակն է բորբոքել Ուկրաինայի պատերազմը և ավելի թուլացնել Ռուսաստանին որպես 21-րդ դարում Ամերիկայի դեմ ուղղված գլխավոր սպառնալիքներից մեկը։
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է եվրոպացիներին Վաշինգտոնից կախվածության մասին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան նշելով Վաշինգտոնի դերը Nordstream գազատարների պայթեցման գործում՝ ասել է, որ Եվրոպան այս մայրցամաքի պատմության մեջ երբեք այսքան «կախված» չի եղել ԱՄՆ-ից։
Նա պարզաբանել է. «Բրյուսելն անտեսել է այն փաստը, որ իր մերձավոր դաշնակիցը պայթեցրել է Ռուսաստանից Եվրոպա մայրուղային գազատարը»։