Մամուլի տեսություն - 26.02.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194232-Մամուլի_տեսություն_26.02.2023
Զեկույցները ցույց են տալիս, որ Սիրիայի դեմ արևմտյան միակողմանի պատժամիջոցները մեծ դեր են ունեցել երկրաշարժի զոհերի թվի ավելացման գործում՝ բժշկական սարքավորումներ տրամադրելու և բեկորների անհապաղ հեռացման անկարողության պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2023 14:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 26.02.2023

Զեկույցները ցույց են տալիս, որ Սիրիայի դեմ արևմտյան միակողմանի պատժամիջոցները մեծ դեր են ունեցել երկրաշարժի զոհերի թվի ավելացման գործում՝ բժշկական սարքավորումներ տրամադրելու և բեկորների անհապաղ հեռացման անկարողության պատճառով:

Քեյհան օրաթերթ

Ամերիկյան պատժամիջոցները բազմապատկել են Սիրիայի երկրաշարժից տուժածների տառապանքները

Թուրքիայում և Սիրիայում վերջերս տեղի ունեցած մեծ երկրաշարժից հետո, և միևնույն ժամանակ, երբ երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվն օրեցօր ավելանում էր, մեծ թվով ավիափոխադրող ընկերություններ հրաժարվեցին մուտք գործել սիրիական օդանավակայաններ՝ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի պատժամիջոցների պատճառով։

Փաստորեն, Արևմուտքի միակողմանի պատժամիջոցները Սիրիայի դեմ առանցքային դեր խաղացին երկրաշարժի զոհերի թվի ավելացման գործում՝ բժշկական սարքավորումներ տրամադրելու և բեկորների անհապաղ հեռացման անկարողության պատճառով, և վերջին երկրաշարժը ցույց տվեց, որ այդ պատժամիջոցները ք'կառավարություններից վեր ազդում են բազմաթիվ մարդկանց և քաղաքացիների վրա։ 

 

Էթելաաթ Օրաթերթ

ՄԱԿ. Հաագայի դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ պարտադիր է

ԻՌՆԱ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն ասել է, որ գլխավոր քարտուղարը ուշադրություն է դարձնում Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի հրամանին, որը տրվել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև և սույն որոշումները պարտադրական են: Ստեֆան Դյուժարիկը ասել է. «Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների վստահությունը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանին՝ խնդրելով լուծել իրենց վեճերը։ Նա հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են։

 

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Եվրոպայի ժողովրդի ոչը ընդեմ ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայի պատերազմի տարելիցին

Եվրոպական մի շարք երկրների մայրաքաղաքը դարձել է ժողովրդական բողոքի ցույցերի թատերաբեմ՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի քաղաքականության՝ Ուկրաինայում պատերազմի ընդլայնման և պատերազմի շարունակման համար: Երեկ հազարավոր գերմանացիներ բողոքել են Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային զենք տրամադրելու Բեռլինի գործողությունների դեմ։

Այս լայնածավալ ցույցի կազմակերպիչները Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցից պահանջել են դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինա, ինչպես նաև երեկ Իսպանիայում մեծ թվով մարդիկ և հակապատերազմական խմբեր կարգախոսներն վանկարկել են ընդեմ ՆԱՏՕ-ի և Ուկրաինա զենք ուղարկելուն։ Բողոքեցին նաև բրիտանացիները: Երեկ ցույցերեն սկսվել  Լոնդոնում ընդեմ ՆԱՏՕ-ի ռազմատենչ քաղաքականությանը որպես Ուկրաինայում պատերազմի առաջացման և երկարաձգման հիմնական պատճառ։

 

Ջավան օրաթերթ

Իրանի Հետախոզության նախարար. հարևան երկրների անվտանգությունը Սիոնիստական ​​համաձայնագրերով հնարավոր չէ 

Իրանի Իսլամական Հանրապետության Հետախոզության նախարարն ասաց. «Հարևանները պետք է իմանան, որ անվտանգությունը ձեռք է բերվում ոչ թե մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմի հետ համաձայնագրերով և հուշագրերով, այլ անվտանգությունը ստեղծվում է ներսից և հարևան երկրների հետ համագործակցությամբ: Հոջաթոլ Էսլամ Խաթիբն ընդգծելով Այաթոլլահ Ռաիսիի կառավարության քաղաքականությունը հարեւան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ասաց. «Հարևան երկրների հետ լավ, փոխադարձ և համագործակցային հարաբերություններ է հաստատել և տարածաշրջանում կայուն և արդյունավետ անվտանգության պատճառ է դարձել»:

 

tert.am

Արցախի ղեկավարությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում պայքարել, չկա պատասխանատվություն ստանձնելու և շատ դժվար որոշումներ կայացնելու պատրաստակամություն. Ռուբեն Վարդանյան

Ես կատեգորիկ համաձայն չեմ այս մտքի հետ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ կա այնպիսի բան, որ Արայիկ Հարությունյանը հանձնում էր Արցախը, Ռուբեն Վարդանյանը եկավ և չթողեց հանձնել Արցախը:

«Համոզված եմ, որ Արցախի ղեկավարության մեջ չկան մարդիկ, ովքեր կցանկանային հանձնել Արցախը, բայց և խորապես համոզված եմ, որ, ցավոք սրտի, Արցախի ղեկավարությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում պայքարել, չկա 24/7 պայքարելու պատրաստակամություն, չկա պատասխանատվություն ստանձնելու և շատ դժվար որոշումներ կայացնելու պատրաստակամություն»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց՝ իր բացթողումներից է, որ չի կարողացել հասկացնել՝ սա Սարդարապատ է: «Սա ռազմական դրություն է, գրաքննություն է, շատ գործողությունների սահմանափակում է: Եթե խոսենք Արայիկ Վլադիմիրովիչի հետ մեր հակասություների մասին, ես այս իրավիճակին նայեցի որպես արտակարգ իրավիճակ, նա ավելի շատ իրավիճակը դիտարկում է սովորական կյանք՝ քիչ թե շատ կրիտիկական վիճակում: Նրա համար կարևոր են քաղաքական դասավորությունները, ինձ համար շատ պարզ էր՝ ունենք ծայրահեղ իրավիճակ և շատ քիչ հնարավորություններ փրկվելու, որպեսզի կարողանանք հաղթել, պետք է համախմբել և կենտրոնացնել բոլոր ուժերը: Ես արտակարգ դրության մեջ եմ եղել, ղեկավարության մի մասը, այդ թվում՝ նախագահը ապրել է մի իրավիճակում, երբ համարել է, այո, վատ վիճակ է, բայց դա այնքան էլ այնպես չէ, ես մի փոքր չափազանցնում եմ», ասաց Վարդանյանը, ապա հավելեց. «Ես ապրում եմ Սարդարապատի մոդելով, նա (Արայիկ Հարությունյանը- խմբ.) քաղաքական բանակցությունների»:

 

tert.am

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 5 բուժառու

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ փետրվարի 26-ին 5 բուժառու է տեղափոխվել Հայաստան, ինչի մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ-ի  պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Հինգ բուժառուուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար»,- հայտնել է Ամատունին։Նրա տվյալներով՝ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։

 

tert.am

Վստահ եմ՝ կշարունակենք համակարգել ջանքերը տարածաշրջանային օրակարգի կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ. Պուտինն՝ Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի ղեկավարը շնորհավորական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին:                                   «Վստահ եմ, որ մենք կշարունակենք համակարգված իրականացնել փոխշահավետ համատեղ ծրագրեր և կշարունակենք համակարգել ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ», - ասված է հեռագրում ։

 

armenpress.am

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միևնույն ժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, համաձայն «Standard and Poor’s» գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով և տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի և տնտեսության արտաքին դիրքի էական բարելավմամբ, ինչին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մարդկանց և կապիտալի էական ներհոսքը:

Ընթացիկ վարկանիշի վրա դրական ազդեցություն են գործում արտաքին պաշտոնական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և մակրոտնտեսական քաղաքականության ողջամիտ շրջանակը, ինչը վերջին տարիներին բազմաթիվ արտաքին ցնցումների պայմաններում օգնել է պահպանել տնտեսական և ֆինանսական կայունությունը:

 

armenpress.am

Տարածվող տեղեկությունը, թե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից

Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:

Տեղեկատվական շտաբից նշել են, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն՝ հորդորելով տուրք չտալ ապատեղեկատվությանը:

Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:

 

news.am

Ադրբեջանը փորձում է Հաագայի դատարանի որոշման կատարումը վաճառել Հայաստանի վրա. Արտակ Զեյնալյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը գործում է ՄԱԿ-ի բոլոր երկրների անունից եւ Ադրբեջանը պարտավոր է կատարել դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարող է չկատարել Հաագայի դատարանի որոշումը եւ չկատարելու դեպքում ինչ կհաջորդի:

«Ադրբեջանի կողմից դատարանի որոշումը չկատարելու դեպքում  կարող է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հարցը քննարկվի եւ ՄԱԿ-ի հարկադրանքի միջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Կարծում եմ, այնուամենայնիվ, Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, սակայն փորձում է այն վաճառել Հայաստանի վրա՝ ինչ որ բան կորզելով դրա դիմաց»,- ասաց նա:

Զեյնալյանը նշեց, որ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների օրերս տեղի ունեցած հանդիպումը եւս պետք է դիտարկել այդ առումով:

Նշենք, որ փետրվարի 24-ին տեղի էր ունեցել Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել գազի եւ էլեկտրամատակարարումը վերկանգնելու շուրջջ, նաեւ բանակցություններ էին ընթացել ճանապարհը բացելու շուրջ: