Մեկնաբանություն- Թուրքիայի ընդդիմության շրջանում պառակտում է առաջացել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194734-Մեկնաբանություն_Թուրքիայի_ընդդիմության_շրջանում_պառակտում_է_առաջացել
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի վերջին հանդիպման ժամանակ, որի ընթացքում նախատեսվում էր ներկայացնել նախագահական ընտրությունների միասնական թեկնածուին, մասնակիցների միջև տարաձայնություններ են առաջացել՝ ընտրված թեկնածուի առաջադրելու հետ Մերալ Աքշեներն ղեկավարած ազգայնական «Լավ կուսակցության» անհամաձայնության հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2023 08:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թուրքիայի ընդդիմության շրջանում պառակտում է առաջացել

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի վերջին հանդիպման ժամանակ, որի ընթացքում նախատեսվում էր ներկայացնել նախագահական ընտրությունների միասնական թեկնածուին, մասնակիցների միջև տարաձայնություններ են առաջացել՝ ընտրված թեկնածուի առաջադրելու հետ Մերալ Աքշեներն ղեկավարած ազգայնական «Լավ կուսակցության» անհամաձայնության հետևանքով:

Էրդողանի ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած «Ժողովուրդ» կոալիցիան հանդիպումից հետո հայտարարել է. «Չնայած առկա տարաձայնություններին, միասնական թեկնածուի անունն առաջիկայում կհայտարարվի»: 
Թուրքական «Խաբերլեր» կայքը գրել է. «Ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի վերջին հանդիպման ժամանակ, բացի Մերալ Աքշեների ղեկավարած կուսակցությունից, մյուս բոլոր կուսակցությունները կողմ են քվեարկել Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին որպես միասնական թեկնածու ներկայացնելու օգտին»: 

Հարկ է նշել, որ նախքան այս հանդիպումը, Թուրքիայի և նույնիսկ տարածաշրջանի անկախ քաղաքական շրջանակները կարծում էին, որ «Ժողովուրդ»  կոալիցիայի կողմից թեկնածու չներկայացնելն արդյունավետ քաղաքականություն է՝ ուղղված ընդդիմության նկատմամբ Էրդողանի կառավարության սպառնալից քաղաքականության դեմ։ Իսկ կոալիցիայում տարաձայնությունների առկայության պայմաններում, առաջիկա ընտրություններում Էրդողանի հաղթելու հավանականությունն աճել է: 
Արձագանքելով ընդդիմադիր կոալցիայում առաջացած տարաձայնություններին, Էրդողանը հայտարարել է, որ ընտրությունները կանցկացվեն սահմանված ժամկետում՝ մայիսի 14-ին: 
«Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում, արձագանքելով երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում իր կառավարության հասցեին հնչեցված որոշ քննադատություններին, Էրդողանն ասել է. «Մայիսի 14-ին մենք կտանք նրանց պատասխանը»:  
Չնայած վերջին երկու տարում անցկացված հարցումների արդյունքները վկայում էին, որ նախագահական առաջիկա ընտրություններում Էրդողանի պարտության հավանականությունն աճել է, սակայն ընդդիմության շրջանում տարաձայնությունների ի հայտ գալը կթուլացնի «Ժողովուրդ»  կոալիցիայի դիրքերը: Ընդդիմությունը հետաձգել է միասնական թեկնածուի առաջադրումը, մինչդեռ ընտրություններին մնացել է ավելի քիչ քան երկու ամիս: 
Թուրթ փորձագետները նշում են, որ ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը հետաձգելը հիասթափեցրել է ներքին ընդդիմությանը, թեև լուրեր են շրջանառվում, որ կոալիցիան տարաձայնությունը լուծելու ճանապարհներ է փնտրում: 
Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները թվով 13-րդն են երկրի պատմության ընթացքում և երկրորդը՝ քաղաքական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելուց հետո: Նախագահական ընտրություններին զուգահեռ, կկայանան նաև Թուրքիայի 28-րդ խորհրդարանական ընտրությունները։
Ընտրություններում Էրդողանի հաղթանակի դեպքում, նա և իր ղեկավարած կուսակցությունը կլդառնան 1923թ. Թուրքիայի հանրապետության հիմնադրումից ի վեր երկիրն ամենաշատը ղեկավարած քաղաքական գործիչն ու կուսակցությունը: